Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ճանաչիր դավաճանին». Ադրբեջանում արշավ է սկսվել ընդդիմության դեմ, բայց ինչ որ բան սխալ է ստացվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

BBC.com-ը գրում է, որ Ադրբեջանում հարևան Հայաստանի հետ հակամարտության վերջին սրման ֆոնին Facebook-ում գործարկվել է #xainitanı (ադրբեջաներեն «ճանաչիր դավաճանին») հեշթեգը, որտեղ հրապարակվում են այն հայտնի հասարակական գործիչների նկարները, ովքեր համաձայն չեն Հայաստանի հետ սահմանին վերջին սրացումներին։ Քարոզարշավից տուժել են քաղաքական գործիչ Թոֆիգ Յագուբլուն, բլոգեր Օրխան Աղաևը, պատմաբան Ալթայ Գոյուշովը, նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլին, լրագրողներ Աֆղան Մուխթարլին և Սևինջ Օսմանգիզին և այլոք: Քարոզարշավը, ըստ երևույթին, խթանում են իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցության անդամները: Օրինակ Բարդայի շրջանի կուսակցության կառույցի ղեկավարի և նրա ենթակաների պրոֆիլներում է այդ հեշթեգը հայտնվել։ Նույն «դավաճանների» ցուցակը հրապարակվել են նաև «Յենի Ադրբեջան» կուսակցության երիտասարդական կառույցի անդամները։ Բացի այդ, «Ադրբեջան» պետական ​​թերթը հրապարակել է «դավաճանների» մասին մի ելույթ նրանց բացահայտելու վատ քողարկված կոչով։

Ադրբեջանցի հայտնի լրագրող և քաղաքական էմիգրանտ Աֆղան Մուխթարլիի լուսանկարի տակ «Մենք ճանաչում ենք դավաճանին» կնիքն ու նրանից մեջբերում է. «Ադրբեջանական կողմը բացահայտորեն հայտարարում է այլ պետության տարածքը զավթելու իր մտադրության մասին»։ BBC-ի հետ զրույցում նա խոստովանել է, որ դրանք իրոք իր խոսքերն են։ «Ես կարծում եմ, որ Ադրբեջանը իր սահմաններից դուրս ոչ մի տեղ չպետք է մասնակցի ռազմական գործողության, և եթե այդ գործողությունը նպատակ ունի գրավել հարևան երկրի տարածքը, ապա ես դեմ եմ դրան,- ասել է նա,-  միջազգային իրավունքով երկրները այլ պետությունների կողմից ճանաչված սահմաններ ունեն, ես դեմ եմ, որ մեր զորքերը լինեն Զանգեզուրում (Սյունիք) և այնտեղ զոհվեն մեր զինվորները»։ Նրա խոսքով, նախագահ Ալիևը Ադրբեջանին դրել է «այսօրվա անելանելի դրության մեջ»։ «Ռուսաստանը միջուկային մեծ երկիր է, և ամբողջ աշխարհն է միավորվել Ուկրաինայում նրա դեմ, նրան թույլ չեն տա գրավել մեկ այլ երկրի տարածքը, և առավել ևս մեզ դա թույլ չեն տա»,- հիշեցրել է Մուխթարլին։ Նա նշել է, որ օտարերկրյա քաղաքական գործիչները տեր են կանգնել Հայաստանին, և նոր սրացումների դեպքում կարող են հետևել  պատժամիջոցներ։ «Այդ ամենը կազդի մեր ժողովրդի այլ ոչ թե իշխանությունների վրա, և եթե այս պատճառով ես դավաճան եմ, ուրեմն այդպես էլ թող լինի»,- ասել է լրագրողը։

Մուխթարլին նաև կարծում է, որ հեշթեգների արշավն անհաջող է եղել։ «Նրանց ծաղրում են, որովհետև եթե դու ստում ես, իսկ մարդիկ դա գիտեն, ապա նման արշավը չի կարող հաջողակ լինել,- ասել է նա,- և ես, և Թոֆիգ Յագուբլուն կռվել ենք Ղարաբաղում 1990-ականներին, մարդիկ դա գիտեն, և մեզ ինչքան ուզում են կարող են «դավաճան» անվանել, մարդիկ ինձ աջակցում են»։ BBC-ի թղթակիցը ընդհանուր առմամբ  Facebook-ում գտել է #xainitanı հեշթեգի 40 ստատուս, և դրանց հեղինակներից շատերն ունեն պաշտոնյաների պրոֆիլներ: Այնպես որ, ըստ երևույթին, հեշթեգը տարածված չէ լայն հանրության շրջանում։ Նույն հեշթեգով ավելի շատ գրառումներ կան Twitter-ում, սակայն թվիթների որոշ մասը ևս գրված են հենց պաշտոնյաների կողմից, իսկ մնացածը հիմնականում ուղղակի դատապարտում են: «Տղե՛րք, որտե՞ղ դիմել «#xainitanı» ցուցակին անդամակցելու համար, վերջնաժամկետը ե՞րբ է»,- կատակել է ակտիվիստ Ռուստամ Իսմայիլբեյլին: Ի դեպ, եթե քարոզարշավն ինքնին սկսվել է վերջերս, ապա ակտիվիստներին դավաճան անվանող նույնանուն Youtube ալիքը գոյություն ունի արդեն կես տարի և ունի ընդամենը 219 բաժանորդ։

Մի թե՞ նոր պատերազմը ընդունելի չէ: Ադրբեջանում նոր սրացմանը քննադատաբար արտահայտվողների թվում կան այնպիսիք, ովքեր աջակցել են իրենց երկրին 2020 թվականի պատերազմի ժամանակ։ Այն ժամանակ իշխանությանը աջակցել էր ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ Ժողովրդական ճակատի ղեկավար Ալի Քարիմլին նշելով, որ Ադրբեջանի տարածքի մի մասը օկուպացված է։ Բայց հիմա նա այլ կերպ է խոսում: «Հիմա բոլորը մտածում են, թե ինչո՞ւ մենք մի քանի ժամվա ընթացքում 50 մարդ կորցրինք (ենթադրաբար) «սովահար թշնամու» դեմ կռվում», - գրել է նա սեպտեմբերի 14-ին, երբ հայտնի էր դարձել ադրբեջանական կողմի զոհերի մասին առաջին տվյալները։ Մեկնաբանելով ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի վերջերս այցը Երևան (որտեղ նա ասել է, որ հենց Ադրբեջանն է սկսել Հայաստանի հետ սահմանային այս հակամարտությունը), Քարիմլին գրել է, որ եթե Հայաստանը նախկինում համարվում էր Ռուսաստանի ֆորպոստը, ապա այժմ Ալիևի ջանքերով Ադրբեջանն է գտնվում «Պուտինի խորտակվող նավակի մեջ»:

Հայաստանի հետ սեպտեմբերյան սրացման արձագանքը ադրբեջանական հասարակության մեջ երկիմաստ է, համեմատած 2020 թվականի պատերազմի հետ։ Մարդիկ սոցցանցերում ադրբեջանական դրոշներ են կախում, ոմանք պատերազմի, ոմանք խաղաղության կոչեր են անում, սարսափում են տասնյակ զինվորների մահից, ցավակցական խոսքեր են գրում։ «Այս պատերազմը, ինչպես ցանկացած պատերազմ, պետք է դադարեցվի»,- գրել է Ռուֆաթ անունով օգտատերը։ «Հավերժ փառք հերոսներին, շատ ցավալի և դառը է կորցնել երիտասարդ առողջ տղաների, ովքեր կապրեին ու կապրեին»,- գրել է Ռեյհան անունով օգտատերը։ Մեկ այլ կին պատմել է, թե ինչպես է անհանգստանում իր այն հարազատների համար, որոնց որդիներն այժմ ծառայում են Հայաստանի սահմանին գտնվող բանակային զորամասերում:

Ոչ միայն ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատի խոսնակը, այլ նաև շատ փորձագետներ հակված են կարծելու, որ վերջին բախումների մեղավորը Ադրբեջանն է։ «Չեմ կարծում, որ որևէ մեկը կասկածում է, որ Ադրբեջանն է սկսել այդ գործողությունը Հայաստանի տարածքում: Դա խոստովանում են նույնիսկ ադրբեջանցի մեկնաբանները: Հայաստանը ներկայումս թույլ է, և քիչ է շահագրգռված խախտել ստատուս քվոն», - բրիտանացի հայտնի փորձագետ Թոմաս դե Վաալն է մեկնաբանել իրավիճակը։ «Ինչու՞ Ադրբեջանը սկսեց հիմա: Նրանք ցանկանում են փորձարկել Ռուսաստանի վճռականությունը Ուկրաինայում ձախողման դեպքում, տեսնել, թե ինչպես է ՀԱՊԿ-ը պաշտպանելու Հայաստանին հիմա և հնարավոր է ապագա սցենարների դեպքում»,- գրել է նա իր Twitter-ում։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը


www.1or.am

Վրաերթի ենթարկված 5-ամյա փոքրիկը տեղափոխվել է Վանաձորի ԲԿ ծանր վիճակում. նրա վիճակը հաջողվել է կայունացնելՏավուշում բախվել են «Infiniti»-ն ու «Suzuki»-ն. կա 1 զոհ, 11 վիրավոր, այդ թվում՝ երեխաներՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը3 քաղաքացի անհայտ անձի կողմից սուր կտրող առարկայով ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՎոլգոգրադի մարզում Սու-34 է կործանվել. ՌԴ ՊՆՌուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցելՀայաստանում մշտական բնակչության թիվը․ նոր տվյալներ Իսրայելական զորքերը հարձակվել են Դեյր ալ-Բալահի դաշտային հոսպիտալի վրա. առնվազն 18 մարդ է զոհվել Էլմիրա Կարապետյանը դուրս մնաց օլիմպիադայից Արտակարգ դեպք․ քաղաքացին Սևանի ափից մոտ 200 մետր հեռացել ու չի կարողացել վերադառնալ Ուժեղացված հսկողություն, կարմիր ու սև բերետավորներ․ Փաշինյանը «Արեգակ» սրճարանում է Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ 3 դանակահարված քաղաքացի հոսպիտալացվել էՀայտնի են Օլիմպիական խաղերի առաջին մեդալակիրները Գյումրի ԲԿ-ի ՔՊ-ական փոխտնօրենը սրճարանում ծեծել է նախկին կնոջը․ ականատեսՆիկոլի դարաշրջանը դարձել է 37 թիվը. Գառնիկ ԴանիելյանԿարևոր․ Երևանում փողոց է ժամանակավորապես փակ լինելու «Fitch»-ը պատերազմ չի կանխատեսում Օգոստոսի 15-ից սեպտեմբերի 15-ը ակտիվ մարդկանց զինվորական վարժանքների են հրավիրել. Բագրատ Սրբազան Սենսացիոն բացահայտում նախկին ԱԳ նախարարիցԵրևանը խուսափում է «3+3» ձևաչափով հանդիպումներիցՓաշինյանը Գյումրի է գնացել՝ տեղում ճնշելու իշխանություններինԳյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով Վարսենիկ Մանուչարյանը դուրս մնաց Օլիմպիական խաղերից Իրանի նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 28-ին Ողբերգական վթարի կասկածյալը փախել է Վրաստան․ մանրամասներԻնչու երեխայի ծնողները բողոք չներկայացրեցին դաստիարակի դեմ․ մանրամասներԾանոթ ու միաժամանակ անհայտ… ՊենսնեՀայաստանը՝ նոր Վրաստան Արագությունը մինչև 500 կմ/ժ. Ռուսաստանի զինված ուժերում հայտնվել է ուղիղ թևով առաջադեմ կամիկաձե անօդաչու թռչող սարքԹուրքիան կրկին գործարկել է «3+3» ձևաչափն Անդրկովկասում  Հայաստանին սպասվում են նոր ցավալի անխուսափելի կորուստներ. Փաշինյանն ընտրել է «ուկրաինական սցենարը»  Անհետ կորած Նունե Ա․-ն գտնվել է․ որտե՞ղ էր նաՎանաձորից մեկնարկել է «Ոտքի՛, Հայաստան» քայլերթը․ պատմության այս օրը (27 հուլիս)Ուշագրավ մանրամասներ․ դայակը ընտանիքին մտերիմ մարդ է եղելԲագրատ Սրբազանը Տիգրանաշենում է Վրաստանում երկրաշարժ է եղել Արցախցիների 2023թ. սեպտեմբեր ամսվա չվճարված թոշակների հարցը կարգավորվել է․ Նորայր ԱվանեսյանՈրոշ հասցեներում 8 ժամ ջուր չի լինի․ մանրամասներ Արտառոց դեպք՝ Երևանում․ 31-ամյա մայրը կասկածվում է իր 12-ամյա դստեր և 11-ամյա տղայի նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջՌուբլին գնալով աճում էԻշխանությունը երկրում տիրող ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը որոշել է ցրել քեֆ-ուրախություններով․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի սուտը, Թագուհի Թովմասյանի մասով այն պաշտոնապես ապացուցվեց. «Ժողովուրդ» Վանաձորը ցնծությամբ է ընդունել Մամիկոն Ասլանյանին․ «Հրապարակ» ՔՊ-ականները Գյումրիում եւ Հրազդանում միջոցառումների կմասնակցեն. «Ժողովուրդ» Նոր նշանակումներ՝ Նիկոլ Փաշինյանի որոշումով Շաբլոն հաշվետվություններ` Փաշինյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել․ «Հրապարակ» Ով է երեխային բռնության ենթարկած աշխատակիցը և նրա տնօրենը (լուսանկար)Նոր մահացու հիվանդություն է գրանցվել Մահացել է Սարգիս Ավագյանը
Ամենադիտված