Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոբերտ Քոչարյանը երկարացնում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական կյանքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր հանդես եկավ ծավալուն մամուլի ասուլիսը, որը, սակայն, շատ ավելի հարցեր առաջ քաշեց, քան պատասխաններ տվեց դրանք սպասող հանրությանը:

Գաղտնիք չէ, որ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին առաջ երկրորդ նախագահը կրկին հանդես գալով մամուլի ասուլիսներով և իր հրապարակային հարցազրույցներում վստահեցնում էր հանրությանը, որ եթե ունենան բավարար չափի աջակցություն, ապա Փաշինյանին հեռացնելը իրենից խնդիր չի ներկայացնի: Բավական կոշտ քննադատությունների շնորհիվ Քոչարյանին հաջողվեց ստանալ ընդդիմադիր հատվածի ձայների մեծամասնությունը և կազմել ԱԺ-ում թվով ամենամեծ ընդդիմադիր ֆրակցիան: Դրանից հետո այդ ընդդիմադիր ֆրակցիան նախընտրեց փողոցային պայքարը՝ ԱԺ-ում ՔՊ-ի դեմ պայքարը համարելով ոչ արդյունավետ:

Այսօրվա ասուլիսում, սակայն, Քոչարյանը հայտարարում է, որ եթե չլինի ժողովրդի բավարար չափի աջակցություն՝ Փաշինյանին փողոցով հեռացնելը հնարավոր չէ: Մինչդեռ մենք գիտենք, որ բավարար աջակցություն եղել է, մարդիկ տասնյակ հազարներով դուրս են եկել փողոցներ, սակայն առավելագույնը, ինչ նրանց հրամցվել է, աննպատակ զբոսանքն էր Երևանի փողոցներում` առանց որևէ տեսլականի և կոնկրետ գործողությունների պլանի:

Ում շահերից է բխում այն թեզը, որ փողոցային պայքարը այլևս արդյունավետ չէ՝ իհարկե Նիկոլ Փաշինյանի, քանի որ նրա համար վերանում է փողոցից եկող ռիսկն ու վտանգը: Մարգինալ ընդդիմադիր խմբերը չեն կարող Փաշինյանի համար ներկայացնել այն նույն վտանգը, ինչ մարդկանց առաջնորդող տիտուլային ընդդիմությունը: Այսպիսով, այս հայտարարությունը ամբողջությամբ բխում է վարչապետ Փաշինյանի շահերից: Ինքը` Քոչարյանը, իր վրայից, կարծես թե, հանում է պատասխանատվությունը` հայտարարելով, որ ճգնաժամի լուծումը պետք է հարցնել իշխանություններից: Ասել է թե՝ իր վրա հույս չդնեն:

Որպես իշխանափոխության տարբերակ` Քոչարյանը առաջարկում է ՔՊ-ին իրենց թիմից ընտրել մեկ այլ թեկնածուի և պարզապես փոխարինել Փաշինյանին: Այս տարբերակը նույնպես ամբողջությամբ ձեռնտու է Փաշինյանին: Նա իր սև գործը կատերելուց հետո կարող է հեռանալ, իսկ իր փոխարեն ՔՊ-ն վարչապետի պաշտոնում կընտրի մեկ այլ անձի, ով ընդունելի կլինի դիցուք՝ Կրեմլի համար, այսպիսով՝ իշխանությունը կպահպանվի ՔՊ-ի ձեռքում, այդ նույն ընդդիմության օգնությամբ: Որպես տարբերակ` այս տարբերակն ավելի քան ընդունելի է ստեղծված իրավիճակում գտնվող Փաշինյանի համար:

Քոչարյանը, թերևս, առաջին անգամ փոքր-ինչ շեղվելով պրո-ռուսական վեկտորից հայտարարեց, որ Միութենական պետության մեջ մտնելը հարցի լուծում չէ: Որոշ շրջանակներ գտնում են, որ Մոսկվայի պահանջը Փաշինյանին հենց դա է, և հենց դրան է Արևմուտքի օգնությունը աղերսելով փորձում հակազդել վարչապետը: Այդպես է, թե ոչ՝ դժվար է ասել, սակայն վարկածը կյանքի իրավունք ունի: Ստացվում է՝ նաև այս հարցում Քոչարյանը առաջ է քաշում մի թեզ, որն ամբողջությամբ համապատասխանում է Փաշինյանի տեսլականին:

Արդյո՞ք այսպիսի ընդդիմությունն ի վիճակի է և ինչն էլ ավելի կարևոր է՝ ցանկանում է հեռացնել Փաշինյանին և ինչպես իրենք են պնդում՝ փրկել հայրենիքը, թե պարզապես գործ ունենք պասերով հմուտ խաղի հետ, որի ընթացքում հենց նույն Քոչարյանն իր հայտարարություններով և գործողություններով, ավելի ճիշտ՝ դրանց բացակայությամբ, երկարացնում է Փաշինյանի քաղաքական կյանքը...

Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհովՓաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին«Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում էԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող էԱպրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ ԱշոտյանՇատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ ԱբրահամյանԻնչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՌուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետՆոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել էԱլեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄիրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍա 1915թ. Ցեղասպանության, հետո Արցախի շարունակական ընթացքն է. Գառնիկ Դանիելյան Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)UWW-ն որոշում է կայացրել վերանայել Բաքվի մրցաշարում Չամիզո-Բայրամով մենամարտըՍակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան․ Ոսկան ՍարգսյանՍա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ)Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնшմուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանԲերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության ավելի քան 10 անդամներԱպրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյունԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
Ամենադիտված