Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմ կյանքը շատ անգույն կլիներ, եթե ինձ տրված չլիներ ստեղծագործելու շնորհը. Սոնա Վանյան

ՄՇԱԿՈՒՅԹ

Ժամանակակից գրող Սոնա Վանյանը ստեղծագործում է 8 տարեկանից, 5 գրքի հեղինակ է.

«Առաջին բանաստեղծությունս վարդի մասին էր. դպրոցում ծավալուն անգիր էին հանձնարարել, ես էլ որոշեցի նույն վերնագրով գրել 4 տող և դա սովորել։ Ուսուցչուհիս բարձր գնահատեց իմ ստեղծագործական միտքը, հնարամտությունը, և այն ոգեշնչեց ինձ։ Ստեղծագործում եմ արձակ և չափածո ժանրում, առավել ստացված է արձակը, առավել սրտամոտ` չափածոն»,- 1or.am-ի հետ զրույցում պատմում է Սոնան:

Սոնան մասնագիտությամբ բանասեր-մանկավարժ է: Նրա խոսքով` իր մասնագիտությունը, անխոս, խթանում է ստեղծագործական միտքը կառուցել առավել գրագետ և գրավիչ.

May be an image of 1 person and indoor

«Միևնույն ժամանակ, ստեղծագործելը օգնում է դասավանդման արվեստում։ Որպես դասախոս՝ մեծ ջանքեր եմ գործադրում ուսանողներիս մեջ զարգացնելու ընթերցասիրությունը, ստեղծագործական և վերլուծական միտքը։

Համացանցի զարգացմանը զուգընթաց` 2015 թվականին ձեռնամուխ եղա նաև «Երիտասարդ գրողների գրական ակումբի» ստեղծմանը, որը դարձավ բազմաթիվ հեղինակների առաջին մուտքը գրական ասպարեզ։ Մինչ այսօր ակումբը լույս է ընծայել թվով 3 համահավաք ժողովածու։ Խմբում պարբերաբար քննարկվում են հեղինակների ստեղծագործությունները, կազմակերպվում են գրական մրցույթներ, միջոցառումներ և այլն։

Համավարակի շրջանում էլ ստեղծվեց «Ստեղծագործողների դպրոց» առցանց հարթակը` նպատակ ունենալով կրթել և ուղղորդել սկսնակ հեղինակների ստեղծագործական միտքը, քանի որ տաղանդը, առանց մասնագիտական տեխնիկայի, երկար ճանապարհ չի՛ անցնի»։

Սոնայի տպագրածներից վերջինը «Մարդը և մարտը» ժողովածուն է` նվիրված 44-օրյա պատերազմի նահատակված հերոսներին.

May be an image of 1 person

«Գիրքը լինելու է եռագրություն, մինչև տարեվերջ կտպագրվի 2-րդ մասը։ Այն միակն է իր տեսակի մեջ, որ ներկայացրել է միանգամից 25 հերոսների կենսագրական պատումը` գեղարվեստական արձակով։ Ժողովածուի նպատակն է ճանաչել ու արժևորել քաջերի սխրանքը և սովորեցնել նրանց պես սիրել հայրենիքը, նրանց պես արժանապատիվ ապրել: Ցանկանում եմ, որ գալիք գրականությունը լինի միայն հաղթանակների ու նվաճումների մասին:

Այս պահին ստեղծագործական ակտիվ փուլում եմ. տպագրության եմ պատրաստում 2 մասնագիտական ձեռնարկ` «Արտասահմանյան գրականությունը» և «Ընթերցագիրքը»։ Նշվածներին կհաջորդի չափածո բանաստեղծություններիս «Օտարացավ» ժողովածուն։ Իմ կյանքը շատ անգույն կլիներ, եթե ինձ տրված չլիներ ստեղծագործելու շնորհը։ Ստեղծագործելը հոգուս բարձրաձայնած ճիչն է, իմ էությունն է, աշխարհը վառ ու բարի դարձնելու հավատն է: Ես շնորհակալ եմ իմ ընթերցողին, նրանք են են իմ մուսան ու մոտիվացիան, իմ ուժն ու բուժումը»:

May be an image of 1 person, sitting and indoor

Գրողի կարծիքով` ստեղծագործողի մերօրյա ճանապարհը դժվար է` տպագրման ֆինանսական խնդիրներից մինչև աշխատանքը գրախանութների հետ.

«Փորձը ցույց է տվել, որ եթե հեղինակը չի համագործակցում հրատարակչության հետ, քիչ շանսեր ունի առաջընթացի։ Դժգոհ եմ որոշ գրախանութների աշխատանքից. հայ հեղինակների գրքերը մեծ մասամբ ստվերված են, աննկատ, չեն գովազդվում։ Առաջին պլանում թարգմանված գրականությունն է, որը միշտ չէ, որ փայլուն շապիկի տակ փայլում է բովանդակությամբ։

Դեպք է եղել, երբ գրախանութի վաճառողը ասել է` չունենք տվյալ գիրքը, երբ գիրքը հանձնողն ու հարցնողը եղել է հենց հեղինակը։ Ով մի քիչ ավել փող ունի` գիրք է տպագրում, ՀԿ ու միություն բացում, բայց դրանից ժամանակակից գրականությունը ոչինչ չի շահում, քանի որ առաջնահերթ ցանկությունը իրենց երևալն է և ոչ թե մյուսներին երևան հանելը»։

Մարիամ Նալբանդյան

Գյումրիում հանուն հայրենիքի իրազեկման երթ է անցկացվել (տեսանյութ) ՃՏՊ Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներՆոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ Տխուր վիճակագրություն. մահվան պատճառներն ամբողջ աշխարհում«Դավայ հլը». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)«Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը»․ Վ․ ԳեղամյանՌուսական բանակը նորացվում է շատ ավելի արագ, քան Արևմուտքն էր սպասում Ինչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ) Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Վանաձորում 54-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել Ակնայում ականի վրա պայթյունից վիրավոր կաԱրմավիրում տեղի կունենա հայկական հասարակական կազմակերպության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում Երեւան-Գյումրի ճանապարհին արտակարգ էՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Խաչանովը Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել Սյունիքում փրկարարները ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դիՊուտինը հավասարակշռություն է փնտրում Անդրկովկասում Չինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին ՌԴ-ն խստացնում է միգրացիոն վերահսկողությունը. փոփոխությունները կվերաբերեն նաև ՀՀ քաղաքացիներին Ահազանգ. քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Այսօր Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղը Երևանում և մարզերում լույս չի լինելուՆԱՏՕ-ն ցանկանում է հեռացնել ռուս զինվորականներին Գյումրիից. սկսվել են սադրանքների ալիքներ1993թ. երգչուհի Շերը այցելել է Հայաստան իր հետ բերելով 2.5 միլիոն դոլլարի օգնություն. պատմության այս օրը (28 ապրիլ)Վթար՝ Հրազդանի կիրճումԴա Վինչիի «Ջոկոնդային» նախատեսվում է Լուվրում առանձին սենյակ տրամադրել Դոլարը թանկացավ․ ռուբլին՝ էժանացավՄիլանի դարպասապահ Մենյանը վնասվածք է ստացել նախավարժանքի ժամանակ Թուրքիայում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա. կան զոհերԱպրիլյան ռեկորդային շոգ կգրանցվիԻնդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը Ուկրաինական «Ստրելա-10» ՀՕՊ համակարգի մարտական հնարավորություններն աճել են 100%-ով 59-ամյա Ֆրունզիկ Զ․-ն հիվանդանոցում մահացավՏեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՏաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍյունիքում իրանական ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է 5-ի ԵՄ-ն քննադատել է ՌԴ-ն՝ եվրոպական ընկերությունների դուստր ձեռնարկությունները «Գազպրոմի» վերահսկողությանը փոխանցելու համար«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերՍյունիքում ավտոբուսը ձորն ընկնելու հետևանքով զոհերը 4-ն են․ ՆԳՆ ՓԾ նոր տվյալներ է հայտնելՀայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը, էթնիկ զտումներին․ Վեհափառ Հայրապետը՝ բրազիլական ԶԼՄ-ներինՄեծ Բրիտանիան դիտարկում է Գազա զորքեր մտցնելու հարցը՝ մարդասիրական պաշարները բեռնաթափելու համարԹե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող արգումենտն է՝ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզնից ի՞նչ եք ուզում․ Ազնիվ չէ, Նիկոլի վարչապետության մեջ երկու բևեռներն էլ մատնահետքեր են թողել
Ամենադիտված