ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…գինի Վիոնե

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրականում, Վիոնեն խաղողի տեսակ է, որից սպիտակ անուշաբույր գինիներ են պատրաստվել անգամ ավելի քան հազար տարի առաջ: Ընդ որում, դրանից ստացված գինենյութն օգտագործվել է և՛ համանուն ըմպելիքի ստեղծման համար, և՛ ավելացվել է այլ գինիների մեջ։

Վիոնեի գինու պատմությունը սկսվել է Ֆրանսիայում՝ Հյուսիսային Ռոնում, բայց ով և երբ է առաջին անգամ այն ստացել  մենք դժվար թե երբևէ իմանանք: Միայն հայտնի է, որ Վիոնե խաղողը ամենահին տեղական սորտերից մեկն է եղել, բայց ժամանակ ընթացքում այդ խաղողի տեսակը գրեթե ամբողջությամբ անհետացել է, քանի որ սկսել են աննկարագրելի չափերով կրճատել դրա ցանկատարածքները։ Դա հիմնականում պայմանավորված է եղել նրանով, որ այն համեմատած այլ տեսակի խաղողների հետ բերքատվությամբ զիջում է և հեշտությամբ է ենթարկվում Փոշոտ բորբոս հիվանդության ազդեցությանը, որը ամբողջ աշխարհի գինեգործների պատուհասն է, հատկապես անձրևոտ տարիներին:

Ի՞նչն է ստիպել խաղողագործներին կրկին հայացք նետել Վիոնե խաղողի տեսակին: Դա այդ խաղողից ստացվող գինու հիանալի համն է: Գինեգործները, նկարագրելով Վիոնեի գինու փունջը, թվարկում են տասնյակ համեր և բուրմունքներ՝ գերհասունացած ծիրանի խառնուրդ նարնջի և դեղձի ծաղիկներով, տանձի և ակացիայի, մեղրի և համեմունքների, մանուշակի և նարցիսի, ալոճենու ծաղիկների և նարնջի, վանիլի հետ մուշկի հետ և այլն: Նման բազմազանության համար փորձագետները պատրաստ են ներել Վիոնե խաղողի մշակման նկատմամբ ցուցաբերվող պահանջկոտությունը, և արդյունքում այդ որթատունկի ցանքսատարածքները անընդհատ ավելանում են: Ի դեպ, չնայած բույրի հրաշալի ծաղկեփունջին, այդ խաղողի մեջ թթվությունը քիչ է, և այդ տեսաակի մաքուր գինին չափազանց թունդ է ստացվում։ Ուստի այն հիմնականում կուպաժավորվում է խառնելով այլ տեսաակ գինիների հետ և ձեռք է բերում ներդաշնակ համ։ Ստացվում է խմիչք, որը հիանալի համադրվում է ձկան և մսի, պանրի և քաղցր աղանդերների հետ:

Սկզբում Ֆրանսիայի հյուսիսից այդ խաղողը տեղափոխվել է հարավ, որտեղ այն օգտագործվել է կուպաժավորման համար, որպեսի հարստացնի տեղական գինիների համը, այնուհետև այն հասել է Նոր աշխարհի խաղողի այգիներ նվաճելով Կալիֆոռնիան և չիլիական Ռապելի և Լիմարի հովիտները: Այնուհետև այն սկսել են աճեցնել Հարավային Ավստրալիայում, մի փոքր ավելի ուշ Վիոնեն խաղողը բնակություն է հաստատել Կասաբլանկայում և Արգենտինայում: Այս որթատունկը աճեցվում է նաև աֆրիկյան մայրցամաքում՝ Հարավային Աֆրիկայում:

ԱՄՆ-ում այժմ Վիոնեն իրեն հիանալի է զգում ոչ միայն Կալիֆոռնիայում, այլ նաև երկրի հյուսիսարևելյան հատվածում: Եվրոպացիները նույնպես չեն հրաժարվել դրանից, և Վիոնե գինիներ ներկայումս բացի Ֆրանսիայից արտադրվում են Իսպանիայում, Իտալիայում և Հունաստանում։ Վիոնեն անգամ Ռուսաստան է հասել։ Այժմ այն ​​աճեցվում է Կրասնոդարի երկրամասում՝ Հայկական կիրճում։ Այնտեղ տեղի գինեգործները ֆրանսիացիների աջակցությամբ աշխատում են տեղական գինու որակի բարելավման ուղղությամբ, և ֆրանսիացի մասնագետների կարծիքով այս խնդրի լուծման ուղիներից մեկը Վիոնե խաղողի օգտագործումն է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular