Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ֆիլհարմոնիկ նվագախումբը Ծիծեռնակաբերդում կկատարի Մոցարտի «Ռեքվիեմը»

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին ապրիլի 23-ին Ծիծեռնակաբերդում և ապրիլի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչի Մոցարտի բոլոր ժամանակների ամենաազդեցիկ «Ռեքվիեմը»:

Այն կկատարեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու Ազգային ակադեմիական երգչախումբը: Համերգները կղեկավարի ավստրիացի անվանի դիրիժոր Գյունտեր Նոյհոլդը, իսկ որպես մենակատարներ հանդես կգան Գերմանիայից ժամանած սոպրանո Աննա Սամուիլը, բաս Թոբիաս Բերնդտը, մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանն ու տենոր Տիգրան Մելքոնյանը:

Գյունտեր Նոյհոլդը, որը ղեկավարել է բազմաթիվ աշխարհահռչակ նվագախմբեր, որոնցից են Վիեննայի Ֆիլհարմոնիկ, Վիեննայի սիմֆոնիկ, Ֆրանսիայի ազգային նվագախմբերը, ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իր համար մեծ նշանակություն ունի Հայաստանում Մոցարտի «Ռեքվիեմ»-ի կատարումը: Նա կարծում է՝ երաժշտությունը լավագույն ձևն է ցեղասպանության վերաբերյալ հույզերն արտահայտելու համար:

«Մոցարտ կատարելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ մենք ստիպված ենք լինում վերադառնալ կատարման ակունքներին, ինչը բազմաթիվ երկրներում արդեն չկա. կատարման ավանդույթները մոռացվել են: Ըստ իս՝ Մոցարտի «Ռեքվիեմը» պետք է ղեկավարել այնպես, ինչպես այն գրվել է, ինչպես Մոցարտն է այն ստեղծել: Այն, ինչ տեսնում եմ նվագախմբում, կատարյալ է, կատարումն ինձ դուր է գալիս»,-շեշտեց դիրիժորը:

Աննա Սամուիլը հանդես է գալիս աշխարհի ամենակարևոր օպերային թատրոններում: Հաճախ հրավիրված լինելով միջազգային փառատոնների՝ նա զգալի հաջողություն է ունեցել Զալցբուրգի փառատոնում, Aix-en-Provence-ում և Էդինբուրգում, Գլայնդբորնում, Վերբիերում և Արենա դի Վերոնայում, ինչպես նաև Maggio Musicale Fiorentino-ում: 2008 թվականին Աննա Սամուիլն իր վոկալ և դերասանական ակնառու հաջողությունների համար պարգևատրվել է Բեռլինի TheatreGemeinde-ի հանդիսատեսի Daphne մրցանակով:

Երգչուհին երկրորդ անգամ է Հայաստանում: Առաջին անգամ տասը տարի առաջ է այցելել Երևան: Նա խոստովանեց, որ նախորդ համերգներից շատ լավ հիշողություններ ունի: «Սիրով եմ համաձայնվել մասնակցելու այս նախաձեռնությանը, քանի որ ինձ համար պատիվ է և նման օրերին Հայաստանում լինելը»,-նշեց երգչուհին ու հավելեց՝ բոլորը Երևանում սիրալիր են, հյուրընկալ, իսկ Ֆիլհարմոնիկ նվագախումբը հիանալի է նվագում. և՛ դիրիժորը, և՛ մենակատարները, և՛ երաժիշտները ներդաշնակ են: Անդրադառնալով «Ռեքվիեմ» ստեղծագործությանը՝ Աննա Սամուիլն ընդգծեց, որ այն ամենահայտնի, նշանավոր, խորը գործերից է: Երգչուհին հեղինակի բազմաթիվ օպերային ստեղծագործություններ է կատարել, իսկ «Ռեքվիեմը» համարում է յուրահատուկ, քանի որ այն կատարելը նման է եկեղեցում ծառայություն մատուցելուն:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանն էլ տեղեկացրեց, որ այս նախաձեռնությունից զատ ապրիլի 23-ին Օնտարիոյի «Ռեգենտ» թատրոնում նույնպես կկայանա համերգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների: Համերգին կմասնակցի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Երեկոյին տեղի կունենա հայ ժամանակակից կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Անապատի հարսը» բալետի սյուիտի համաշխարհային պրեմիերան:

ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհովՓաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին«Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում էԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող էԱպրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ ԱշոտյանՇատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ ԱբրահամյանԻնչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՌուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետՆոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել էԱլեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄիրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍա 1915թ. Ցեղասպանության, հետո Արցախի շարունակական ընթացքն է. Գառնիկ Դանիելյան Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)UWW-ն որոշում է կայացրել վերանայել Բաքվի մրցաշարում Չամիզո-Բայրամով մենամարտըՍակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան․ Ոսկան ՍարգսյանՍա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ)Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնшմուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանԲերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության ավելի քան 10 անդամներԱպրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյունԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՔաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ)Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցըԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ
Ամենադիտված