Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հոկտեմբերի 27)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Աուդիովիզուալ ժառանգության համաշխարհային օր, Ալժիր՝ Ծառ տնկելու օր, Թուրքմենստան՝ Անկախության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1881 – ծնվել է լեզվաբան Խաչատուր Կանայան։

1914 – ծնվել է հայազգի ռուս գրող Գեորգի Խոլոպովը։

1938 – վախճանվել է տնտեսագետ, հրապարակախոս, պետական գործիչ Արտաշես Խալաթովը:

1969 - վախճանվել է հայ արձակագիր, գրաքննադատ և լրագրող Կորյուն Ազրոյանը։

1975 - վախճանվել է աղեղնավոր երաժշտական գործիքների հայ վարպետ Շահեն Երիցյանը։

1995 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ուզբեկստանի հետ։

1999 – տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունը Հայաստանի Ազգային ժողովում, ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են Հայաստանի ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերեվարվել են։

2005 - Հայաստանյան ընդդիմադիր 17 կուսակցություններ և Մտավորականների ֆորումը տարածել են հայտարարություն, որով մերժել են «սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթացը և դրանով իսկ «ոչ» ասել ռեժիմին»:

2006 - Ախալքալաքի Ազատության հրապարակում տեղի է ունեցել բողոքի ցույց` ի պաշտպանություն սահմանի ապօրինի հատման մեղադրանքով Երևանում ձերբակալված «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ Վահագն Չախալյանի:

2009 - հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնելու համար Ազգային ժողովի շենքի բակում տեղադրվել է Երվանդ Քոչարի «Բիբլիական Դավիթը» քանդակը։

2013 - Կոմպոզիտորների Համագումարում Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Սաթյանը ստանացավ 2 քվե ավելի, քան միությունը 1993 թվականից ղեկավարող կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը դարձել է կոմպոզիտորների միության նախագահ:

2020 - Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվել է հարձակում Բերձորի ուղղությամբ, որը հաջողության չի հասել։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1439 - վախճանվել է Ավստրիայի հերցոգ, Չեխիայի, Հունգարիայի և Գերմանիայի թագավոր Ալբերտ 2-րդը։

1449 - վախճանվել է թուրք աստղագետ և մաթեմատիկոս Մուհամեդ Տարագայ Ուլուգբեկը։

1505 – վախճանվել է Մոսկվայի մեծ իշխան Իվան 3-րդը (Վասիլյեվիչ)։

1553 - Ժնևում բողոքականների կողմից այրվել է մտածող, կրոնագետ, բնախույզ և բժիշկ Միգել Սերվետը։

1605 - վախճանվել է մողոլների ղեկավար Աքբար Մեծը։

1644 - Անգլիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Նյուբորնի երկրորդ ճակատամարտը։

1645 - ինֆանտ Թեոդոզյու դե Բրագանսան ընդունել է Բրազիլիայի Գահաժառանգի տիտղոսը, որը հատուկ նրա համար նախատեսել էր թագավոր Ժուան 4-րդը, և դարձել է այդ տիտղոսի առաջին կրողը։

1728 – ծնվել է անգլիացի նշանավոր ծովագնաց Ջեյմս Կուկը, որը կազմակերպել է 3 շուրջերկրյա ճանապարհորդություն:

1759 - ծնվել է շվեյցարացի գիտնական-մեխանիկ Յակոբ 2-րդ Բեռնուլին։

1782 – ծնվել է իտալացի հռչակավոր ջութակահար, կիթառահար և կոմպոզիտոր Նիկոլո Պագանինին:

1811 - ծնվել է ամերիկացի գյուտարար և գործարար, «Զինգեր» ընկերության հիմնադիր Այզեկ Զինգերը։

1873 - ամերիկացի Ջոզեֆ Գլիդդենը արտոնագրել է փշալարը։

1901 - Փարիզում կողոպտիչները, կողոպտելով խանութը, աշխարհում առաջին անգամ թաքնվել են օգտագործելով ավտոմեքենա։

1904 – բացվել է Նյու Յորքի մետրոպոլիտենը:

1938 – ամերիկյան «DuPont» ընկերությունը հայտարարել է նեյլոնի հայտնաբերման մասին:

1855 – ծնվել է ռուս կենսաբան, սելեկցիոներ, ակադեմիկոս Իվան Միչուրինը։

1858 – ծնվել է ամերիկացի քաղաքական գործիչ Թեոդոր Ռուզվելտը։

1932 – ծնվել է ամերիկացի գրող և բանաստեղծուհի Սիլվիա Փլաթը։

1959 - «Պրավդա» թերթում առաջին անգամ տպագրվել է Լուսնի հակառակ կողմի լուսանկարը, որը ստացվել է «Լուսին 3» լուսնագնացից։

1961 - Մավրիտանիան և Մոնղոլիան դարձել են ՄԱԿ-ի անդամ։

1962 - Կարիբյան ճգնաժամի ժամանակ ԱՄՆ-ի  U-2 հետախույզ ինքնաթիռը խփվել է Կուբայի վրա խորհրդային հրթիռով, օդաչու Ռուդոլֆ Անդերսենը զոհվել է, այդ օրը ընդունված է անվանել «սև շաբաթ», քանի որ ամբողջ աշխարհը խիստ մոտ է եղել համաշխարհային միջուկային պատերազմին։

1971 - Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության անունը դարձել է Զաիր։

1982 - Չինաստանը հայտարարում է, որ երկրի բնակչությունը դարձել է մեկ միլիարդ։

1984 – գործարկվեց Բայկալ-Ամուրյան երկաթուղային մայրուղին՝ ԲԱՄ-ը:

1991 – Թուրքմենստանը հայտարարեց իր անկախությունը ԽՍՀՄ-ից:

1991 - Ջոխար Դուդաևը ընտրվել է ինքնահռչակ չեչենական Իչկերիա հանրապետության նախագահ։

2007 - Սանկտ-Պետերբուրգում սկսվել է ռուսական Վիքիպեդիայի առաջին Վիքի-համաժողովը։

2017 - Կատալոնիան հայտարարել է իր անկախությունը Իսպանիայից։

2019 - Սիրիայի հյուսիս-արեւմուտքում ամերիկացի զինվորականները հատուկ գործողության ժամանակ ոչնչացրել են «Իսլամական պետւթյուն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного Кавказа
Самое популярное