Կորոնավիրուսի հնդկական շտամը կայուն է հակամարմինների նկատմամբ. ԱՀԿ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆmir24.tv-ն գրում է, որ SARS-CoV-2 հնդկական շտամի մուտացիաները ցույց են տալիս դրա բարձր վարակելիություն ու հակամարմինների նկատմամբ կայունություն ինչպես հիվանդացածների, այնպես էլ կորոնավիրուսի դեմ պատվաստվածների մոտ: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությանը:
Ըստ ԱՀԿ-ի՝ Հնդկաստանում կորոնավիրուսի նոր շտամներ են հայտնաբերվել:
«Սա մի տարբերակ է, որն առաջին անգամ հայտնաբերվել է Հնդկաստանում 2020 թվականի դեկտեմբերի 1-ին հավաքված նմուշներից: Այս մուտացիաների ուսումնասիրությունը շարունակվում է»,- նշել են կազմակերպությունում:
Հետազոտության նախնական արդյունքները ցույց են տալիս, որ մուտացված վիրուսը կարող է ավելի դիմացկուն լինել մոնոկլոնալ հակամարմինների որոշ տեսակների նկատմամբ և ի վիճակի է չեզոքացնել արդեն հիվանդացած մարդու մարդու մոտ եղած հակամարմինները:
Ներկայումս կազմակերպության փորձագետները պարզում են, թե ի՞նչն է առաջացրել վիրուսի մուտացիան Հնդկաստանում: Նրանց կարծիքով, գործոններից մեկը կարող է լինել երկրում զանգվածային միջոցառումների անցկացումը և հակավարակային միջոցառումների մեղմացումը:
Միևնույն ժամանակ, Առողջապահության նախարարության Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը նշել է, որ ռուսական Sputnik V պատվաստանյութը արդյունավետ կլինի հնդկական մուտացիաների դեմ: Ռուսաստանում կորոնավիրուսի նկատմամբ կոլեկտիվ անընկալության կարելի է հասնել սեպտեմբերին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը