ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կորոնավիրուսի հնդկական շտամը կայուն է հակամարմինների նկատմամբ. ԱՀԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

mir24.tv-ն գրում է, որ SARS-CoV-2 հնդկական շտամի մուտացիաները ցույց են տալիս դրա բարձր վարակելիություն ու հակամարմինների նկատմամբ կայունություն ինչպես հիվանդացածների, այնպես էլ կորոնավիրուսի դեմ պատվաստվածների մոտ: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությանը:

Ըստ ԱՀԿ-ի՝ Հնդկաստանում կորոնավիրուսի նոր շտամներ են հայտնաբերվել:

«Սա մի տարբերակ է, որն առաջին անգամ հայտնաբերվել է Հնդկաստանում  2020 թվականի դեկտեմբերի 1-ին հավաքված նմուշներից: Այս մուտացիաների ուսումնասիրությունը շարունակվում է»,- նշել են կազմակերպությունում:

Հետազոտության նախնական արդյունքները ցույց են տալիս, որ մուտացված վիրուսը կարող է ավելի դիմացկուն լինել մոնոկլոնալ հակամարմինների որոշ տեսակների նկատմամբ և ի վիճակի է չեզոքացնել արդեն հիվանդացած մարդու մարդու մոտ եղած հակամարմինները:

Ներկայումս կազմակերպության փորձագետները պարզում են, թե ի՞նչն է առաջացրել վիրուսի մուտացիան Հնդկաստանում: Նրանց կարծիքով, գործոններից մեկը կարող է լինել երկրում զանգվածային միջոցառումների անցկացումը և հակավարակային միջոցառումների մեղմացումը: 
Միևնույն ժամանակ, Առողջապահության նախարարության Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության հետազոտական ​​կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը նշել է, որ ռուսական Sputnik V պատվաստանյութը արդյունավետ կլինի հնդկական մուտացիաների դեմ: Ռուսաստանում կորոնավիրուսի նկատմամբ կոլեկտիվ անընկալության կարելի է հասնել սեպտեմբերին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular