Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համաձայնագիրը խաղաքարտ կարող է ծառայել Արցախի հարցում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտվել է։ Այդ համաձայնագրի հնարավորությունների մասին 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ։

— Պարոն Բադալյան, Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտվել է։ Ի՞նչ հնարավորություններ է ստեղծում այս փաստաթուղթը մեզ համար։

— Փաստաթուղթը մեզ համար ապահովում է օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների նոր դաշտ Եվրոմիության գործընկերակցության աջակցությամբ։ Ինչը սակայն դեռ պետք է օգտագործել, այսինքն փաստաթուղթը ինքնին բավականին լավ հիմք է այդ բարեփոխումների քաղաքականությունը որոշ հարթություն տեղափոխելու համար, բայց այդ հնարավորությունը դեռ պետք է կարողանալ օգտագործել։ Կարողանալ, նկատի ունեմ թե մասնագիտական որակների տեսանկյունից, այսինքն գտնել մասնագետներ, գտնել պատկերացում ունեցող մարդիկ, որոնք կիրականացնեն այդ բարեփոխումները ժամանակակից արդիական հրամայականներին համարժեք։ Եվ, իհարկե, կարողանանք քաղաքական իմաստով, որովհետև այդ գործընթացը, փաստաթղթի իրականացումը լիարժեք ծավալով ենթադրելու է նաև քաղաքականություն։ Եվ այստեղ առաջ են գալիս մարտահրավերներ՝ կապված աշխարհաքաղաքական իրողությունների հետ, մասնավորապես ես նկատի ունեմ Ռուսաստանից խանդի դրսևորումները (մեղմ ասած խանդի)։ Հատկապես, երբ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն ու ԵՄ-ն փոխադարձ բավական կոշտ հարաբերության նոր աստիճանի կարող են հասնել։ Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ պատրաստ են անգամ խզել հարաբերությունները Եվրամիության հետ եթե նոր պատժամիջոցներ կիրառվեն, իսկ ԵՄ-ն քննարկում է այդ նոր պատժամիջոցների հնարավորությունը կապված Նավալնու գործի հետ։ Այսինքն, այստեղ կարողության մասին խոսելով՝ մենք, բնականաբար, նկատի պետք է առնենք նաև քաղաքական ինքնիշխանության հնարավորությունը։ Ընդհանուր առմամբ սա է փաստաթղթի շուրջ առկա իրավիճակը։ Եվ մի հատկանշական հանգամանք, որը մեզ խաղաքարտ կարող է ծառայել Արցախի հարցում, դա այն է, որ համաձայնագրում արձանագրված է Եվրամիության մոտեցումը Արցախի հարցին, այն է տարածքային ամբողջության, ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքների գերակայությունը և այս փաստաթուղթը վավերացնելով ԵՄ անդամ պետությունները փաստացի իրավաքաղաքական մակարդակում արձանագրել են այդ մոտեցման իրենց հավատարմությունը։ Դա Երևանի համար կարևոր դիվանագիտական խաղաքարտ կարող է լինել Արցախյան հարցի նոր իրավիճակում, հատկապես երբ մենք ունենք կարգավիճակի հարցը առաջնային և գերակա պլան բերելու, նաև Արցախի կորցված տարածքների դեօկուպացիայի խնդրի։ Այս իմաստով ԵՄ-ի հետ ստորագրված փաստաթուղթը լիարժեք ուժի մեջ մտնելու դեպքում Հայաստանին տալիս է նաև այս հնարավորությունը, որը իհարկե դեռ նաև պետք է կարողանալ օգտագործել թե մասնագիտական, թե քաղաքական առումով։

—Դուք նշեցիք, որ ԵՄ-ի հետ Ռուսաստանը վատ հարաբերությունների մեջ է, իսկ հայ-ռուսական հարաբերությունների վրա կարո՞ղ է ազդել այս համաձայնագիրը։

— Ես կարծում եմ՝ համաձայնագիրը հայ-ռուսական հարաբերության վրա բացարձակապես ազդեցություն թողնել չի կարող։ Կամ եթե մենք խոսում ենք դրա մասին, ապա կարող ենք խոսել հետևյալ ենթատեքստից, որ Հայաստանի զարգացումը և արդիականացումը կարող է վատ ազդեցություն թողնել հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Սա կարծում եմ մի փոքր անհեթեթ բան է, եթե մենք հասնում ենք իրավիճակի այսպիսի գնահատման, ապա առնվազն հայտնվում ենք տարօրինակ վիճակում։ ԵՄ-ի այդ համաձայնագիրը Հայաստանի համար արդիականացման հնարավորություն է։ Մեծ, փոքր, որոշակի կամ հարաբերական՝ սա այլ խասակցություն է, բայց արդիականացման հնարավորություն է և հնարավորություն է քաղաքականության տեսանկյունից դուրս գալ հարաբերությունների նոր մակարդակի և սերտացնել հարաբերությունը կարևոր երկրների հետ, որոնք ներգրավում է ԵՄ-ն։ Այս տեսակետից մենք որևէ վտանգ Ռուսաստանի հետ հարաբերություններում չենք ներկայացնում, այսինքն հայ-ռուսական հարաբերության որևէ համաձայնություն ռազմավարական կամ կարճաժամկետ որևէ համաձայնություն վտանգի տակ չի դրվում, չի դրվում կասկածի տակ, Հայաստանը չի հայտնում չեղարկելու ցանկություն և այլն։ Այսինքն այս օրակարգը որևէ կերպ չի խանգարում հայ-ռուսական օրակարգին, եթե դիտարկենք իրավաքաղաքական տեսանկյունից։ Այստեղ առաջանում է ընդամենը այն հարցը, որ Ռուսաստանը գտնվելով ԵՄ-ի հետ աշխարհաքաղաքական դիմակայության ռեժիմում խանդով է վերաբերում Հայաստանի և ԵՄ –ի հարաբերությունների սերտացմանը, դա դիտարկելով սպառնալիք իր շահերին։ Այսինքն, այստեղ մասնավորապես Ռուսաստանի մտահոգությունների խնդիրն է և մենք էլ, բնականաբար, պետք է կարողանանք չեզոքացնել այդ մտահոգությունները, եթե այդպիսիք առաջանան և խանգարեն Հայաստան ԵՄ համաձայնագիրը լիարժեք իրացնելուն և օգտագործելուն։ Պետք է կարողանանք Ռուսաստանին համոզել, հավաստիացնել, որ այստեղ որևէ սպառնալիք և խնդիր չկա նրա շահերի համար և հայ-ռուսական հարաբերության հեռանկարի համար։ Եվ ըստ այդմ պետք չէ արհեստական արգելքներ ստեղծել Հայաստան-ԵՄ գործընթացի համար։

—Այս համաձայնագիրը արդյոք մեզ հնարավորությո՞ւն է տալիս Մինսկի խմբի շրջանակներում գործընթաց սկսել։

— Չեմ կարծում, որ այս համաձայնագիրը Մինսկի խմբի համանախագահության գործընթացի հետ ունի ուղիղ առնչություն, բայց ինչպես նշեցի կա կարևոր արձանագրումը համաձայնագրում, որ ԵՄ-ն Արցախի հարցը դիտարկում է Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ հայտնի երեք սկզբունքների գերակայությամբ՝ տարածքային ամբողջություն, ազգերի ինքնորոշում և ուժի չկիրառում։ Իհարկե պատերազմից հետո մենք փաստացի ունենք երկու սկզբունքների ոտնահարում, այսինքն ուժը կիրառվել է և խախտվել է Արցախի տարածքային ամբողջությունը։ Բայց սա առավել ևս մեզ պետք է մղի, որ հենց հղում անելով այդ Հայաստան-ԵՄ համաձայնագրում ԵՄ-ի արձանագրած դիրքորոշմներին փորձենք այս հանգամանքը դիտարկել որպես դիվանագիտական քայլ կամ մի խաղաքարտ, որը մենք կարող ենք օգտագործել Մինսկի խմբի համանախագահության գործընթացը աշխուժացնելու և այդ գործընթացում մեր շահերը պաշտպանելու համար։ Սա խաղաքարտ է, որը պետք է կարողանալ օգտագործել որպես ուղիղ կապ Մինսկի խմբի գործընթացը վերսկսելու կամ աշխուժացնելու համար։

Սոնա Գիշյան

www.1or.am 

За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страныГосдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по ИрануКакие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеИран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииТатоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением«Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдМинистр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаБыло дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»
Самое популярное