Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համաձայնագիրը խաղաքարտ կարող է ծառայել Արցախի հարցում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտվել է։ Այդ համաձայնագրի հնարավորությունների մասին 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ։

— Պարոն Բադալյան, Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտվել է։ Ի՞նչ հնարավորություններ է ստեղծում այս փաստաթուղթը մեզ համար։

— Փաստաթուղթը մեզ համար ապահովում է օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների նոր դաշտ Եվրոմիության գործընկերակցության աջակցությամբ։ Ինչը սակայն դեռ պետք է օգտագործել, այսինքն փաստաթուղթը ինքնին բավականին լավ հիմք է այդ բարեփոխումների քաղաքականությունը որոշ հարթություն տեղափոխելու համար, բայց այդ հնարավորությունը դեռ պետք է կարողանալ օգտագործել։ Կարողանալ, նկատի ունեմ թե մասնագիտական որակների տեսանկյունից, այսինքն գտնել մասնագետներ, գտնել պատկերացում ունեցող մարդիկ, որոնք կիրականացնեն այդ բարեփոխումները ժամանակակից արդիական հրամայականներին համարժեք։ Եվ, իհարկե, կարողանանք քաղաքական իմաստով, որովհետև այդ գործընթացը, փաստաթղթի իրականացումը լիարժեք ծավալով ենթադրելու է նաև քաղաքականություն։ Եվ այստեղ առաջ են գալիս մարտահրավերներ՝ կապված աշխարհաքաղաքական իրողությունների հետ, մասնավորապես ես նկատի ունեմ Ռուսաստանից խանդի դրսևորումները (մեղմ ասած խանդի)։ Հատկապես, երբ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն ու ԵՄ-ն փոխադարձ բավական կոշտ հարաբերության նոր աստիճանի կարող են հասնել։ Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ պատրաստ են անգամ խզել հարաբերությունները Եվրամիության հետ եթե նոր պատժամիջոցներ կիրառվեն, իսկ ԵՄ-ն քննարկում է այդ նոր պատժամիջոցների հնարավորությունը կապված Նավալնու գործի հետ։ Այսինքն, այստեղ կարողության մասին խոսելով՝ մենք, բնականաբար, նկատի պետք է առնենք նաև քաղաքական ինքնիշխանության հնարավորությունը։ Ընդհանուր առմամբ սա է փաստաթղթի շուրջ առկա իրավիճակը։ Եվ մի հատկանշական հանգամանք, որը մեզ խաղաքարտ կարող է ծառայել Արցախի հարցում, դա այն է, որ համաձայնագրում արձանագրված է Եվրամիության մոտեցումը Արցախի հարցին, այն է տարածքային ամբողջության, ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքների գերակայությունը և այս փաստաթուղթը վավերացնելով ԵՄ անդամ պետությունները փաստացի իրավաքաղաքական մակարդակում արձանագրել են այդ մոտեցման իրենց հավատարմությունը։ Դա Երևանի համար կարևոր դիվանագիտական խաղաքարտ կարող է լինել Արցախյան հարցի նոր իրավիճակում, հատկապես երբ մենք ունենք կարգավիճակի հարցը առաջնային և գերակա պլան բերելու, նաև Արցախի կորցված տարածքների դեօկուպացիայի խնդրի։ Այս իմաստով ԵՄ-ի հետ ստորագրված փաստաթուղթը լիարժեք ուժի մեջ մտնելու դեպքում Հայաստանին տալիս է նաև այս հնարավորությունը, որը իհարկե դեռ նաև պետք է կարողանալ օգտագործել թե մասնագիտական, թե քաղաքական առումով։

—Դուք նշեցիք, որ ԵՄ-ի հետ Ռուսաստանը վատ հարաբերությունների մեջ է, իսկ հայ-ռուսական հարաբերությունների վրա կարո՞ղ է ազդել այս համաձայնագիրը։

— Ես կարծում եմ՝ համաձայնագիրը հայ-ռուսական հարաբերության վրա բացարձակապես ազդեցություն թողնել չի կարող։ Կամ եթե մենք խոսում ենք դրա մասին, ապա կարող ենք խոսել հետևյալ ենթատեքստից, որ Հայաստանի զարգացումը և արդիականացումը կարող է վատ ազդեցություն թողնել հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Սա կարծում եմ մի փոքր անհեթեթ բան է, եթե մենք հասնում ենք իրավիճակի այսպիսի գնահատման, ապա առնվազն հայտնվում ենք տարօրինակ վիճակում։ ԵՄ-ի այդ համաձայնագիրը Հայաստանի համար արդիականացման հնարավորություն է։ Մեծ, փոքր, որոշակի կամ հարաբերական՝ սա այլ խասակցություն է, բայց արդիականացման հնարավորություն է և հնարավորություն է քաղաքականության տեսանկյունից դուրս գալ հարաբերությունների նոր մակարդակի և սերտացնել հարաբերությունը կարևոր երկրների հետ, որոնք ներգրավում է ԵՄ-ն։ Այս տեսակետից մենք որևէ վտանգ Ռուսաստանի հետ հարաբերություններում չենք ներկայացնում, այսինքն հայ-ռուսական հարաբերության որևէ համաձայնություն ռազմավարական կամ կարճաժամկետ որևէ համաձայնություն վտանգի տակ չի դրվում, չի դրվում կասկածի տակ, Հայաստանը չի հայտնում չեղարկելու ցանկություն և այլն։ Այսինքն այս օրակարգը որևէ կերպ չի խանգարում հայ-ռուսական օրակարգին, եթե դիտարկենք իրավաքաղաքական տեսանկյունից։ Այստեղ առաջանում է ընդամենը այն հարցը, որ Ռուսաստանը գտնվելով ԵՄ-ի հետ աշխարհաքաղաքական դիմակայության ռեժիմում խանդով է վերաբերում Հայաստանի և ԵՄ –ի հարաբերությունների սերտացմանը, դա դիտարկելով սպառնալիք իր շահերին։ Այսինքն, այստեղ մասնավորապես Ռուսաստանի մտահոգությունների խնդիրն է և մենք էլ, բնականաբար, պետք է կարողանանք չեզոքացնել այդ մտահոգությունները, եթե այդպիսիք առաջանան և խանգարեն Հայաստան ԵՄ համաձայնագիրը լիարժեք իրացնելուն և օգտագործելուն։ Պետք է կարողանանք Ռուսաստանին համոզել, հավաստիացնել, որ այստեղ որևէ սպառնալիք և խնդիր չկա նրա շահերի համար և հայ-ռուսական հարաբերության հեռանկարի համար։ Եվ ըստ այդմ պետք չէ արհեստական արգելքներ ստեղծել Հայաստան-ԵՄ գործընթացի համար։

—Այս համաձայնագիրը արդյոք մեզ հնարավորությո՞ւն է տալիս Մինսկի խմբի շրջանակներում գործընթաց սկսել։

— Չեմ կարծում, որ այս համաձայնագիրը Մինսկի խմբի համանախագահության գործընթացի հետ ունի ուղիղ առնչություն, բայց ինչպես նշեցի կա կարևոր արձանագրումը համաձայնագրում, որ ԵՄ-ն Արցախի հարցը դիտարկում է Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ հայտնի երեք սկզբունքների գերակայությամբ՝ տարածքային ամբողջություն, ազգերի ինքնորոշում և ուժի չկիրառում։ Իհարկե պատերազմից հետո մենք փաստացի ունենք երկու սկզբունքների ոտնահարում, այսինքն ուժը կիրառվել է և խախտվել է Արցախի տարածքային ամբողջությունը։ Բայց սա առավել ևս մեզ պետք է մղի, որ հենց հղում անելով այդ Հայաստան-ԵՄ համաձայնագրում ԵՄ-ի արձանագրած դիրքորոշմներին փորձենք այս հանգամանքը դիտարկել որպես դիվանագիտական քայլ կամ մի խաղաքարտ, որը մենք կարող ենք օգտագործել Մինսկի խմբի համանախագահության գործընթացը աշխուժացնելու և այդ գործընթացում մեր շահերը պաշտպանելու համար։ Սա խաղաքարտ է, որը պետք է կարողանալ օգտագործել որպես ուղիղ կապ Մինսկի խմբի գործընթացը վերսկսելու կամ աշխուժացնելու համար։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Bloomberg-ը կանխատեսել է Իրանի դեմ պատերազմի պատճառով բարձր առանցքային տոկոսադրույքների շրջանՀուլիսի 7-ը հայտարարվել է Կիևում զոհվածների սգո օրԻսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. ՊեսկովԲելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. ԼուկաշենկոՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվելԷքզիստենցիալ սարսափը «Իրականությունից այն կողմ» սարսափ ֆիլմում Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ Գոհար Ավետիսյանը կիսվել է 33-ամյակի ֆոտոշարքով և խոստովանել, որ երազում է գտնել իր սերըՆԱՏՕ-ի երկրներն nւժեղացնում են պաշտպանnւնակությունը Ռուսաստանի հետ պшտերազմի դեպքում. PoliticoԱնմնացորդ վայելում եմ աշխարհի իմ վերջին առաջնությունը. Ռոնալդու ԱՄՆ-ում Անկախության օրը տեղի ունեցած hրաձգnւթյան հետևանքով զnhվել է առնվազն վեց մարդՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը Ռուսաստանը հարված է հասցրել Ուկրաինայում գտնվող SOCAR բենզալցակայանին Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 6-ի 08։00-ի դրությամբ Մակրոնը կդառնա առաջին արևմտյան ղեկավարը, որ կայցելի Սիրիա երկրում իշխանափոխությունից հետո ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Չգիտեմ՝ ինչպես է դա ինձ հաջողվում․ Հալանդը՝ Բրազիլիային դուրս թողնելու և Նորվեգիայի պատմական նվաճման Հուլիսի 4-ին հրապարակած որոշումից հետո Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը նոր փուլ է մտել․ Դումիկյան Անոմալ շոգը հասել է կանադական Արկտիկա՝ սահմանելով նոր ջերմաստիճանային ռեկորդ «BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը տեղափոխվել է ԲԿ ՈՒԵՖԱ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի հարձակվող Ֆոլարին Բալոգունի կարմիր քարտի չեղարկմանը Նոր կարգ վարորդական իրավունքից զրկվածների համար. ՆԳՆ-ն հայտնումՖրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պրոպան գազով լի 30 վագոն Իշխանությունը պահելու մոլուցքով առաջնորդվող ռեժիմը պատրաստ է քայքայել ՀՀ սահմանադրական ինստիտուտները Չինաստանը կարող է իր տիեզերագնացներին Լուսնի վրա իջեցնել ավելի արագ, քան ԱՄՆ-ն․ NASA-ի ադմինիստրատոր Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկայում Գերմանիան ցանկանում է, որ Իրանը հոգա Հորմուզի նեղուցի ականազերծման ծախսերը «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի Ջուր չի լինի որոշ հասցեներում Հրազդան-Մարմարիկ ճանապարհին «Nissan»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր Պաշտոնական․ Նեյմարն արցունքն աչքերին հեռանում է Բրազիլիայի հավաքականից «Mitsubishi»-ն Թբիլիսյան խճուղում բախվել է բազալտե եզրաքարին և կոտրել էլեկտրասյունը. կա վիրավոր Ռուսաստանը վնասներ է հասցրել ուկրաինական ձեռնարկություններին Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի` հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին և 13-ին Հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ․ ՍուրենյանԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սասսիկայա գինի«Փաշինյանը հանուն Թուրքիայի պատրաստ է մոռանալ Հայոց ցեղասպանությունը. այո, բանը հասել է դրան» «ԵՄ «կոպեկները» ընդդեմ իրական կորուստների. ի՞նչ բացահայտեց ֆոն դեր Լեյենի այցը Բաքու և Երևան» Գետահովիտ բնակավայրում տուն է այրվել Տեղի է ունեցել «Արմեքս» հայկական ֆոնդային բորսայի պաշտոնական բացումը․ պատմության այս օրը (06 հուլիս)Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ում Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես ԱլեքսանյանըԵս Մեսսիին զուտ հարձակվող չէի համարի, որովհետև իր խաղով նա մարմնավորում է ողջ ֆուտբոլը․ Միկել ՕյարսաբալԻլոն Մասկը կոչ է արել Միացյալ Նահանգներից վտարել բոլոր նրանց, ովքեր «չեն սիրում Ամերիկան» և «ցուցաբերում են անհավատարմություն»«Ամերիկան նոր է սկսում իր ճանապարհը». Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի նոր «ոսկե դարի» մասին
Ամենադիտված