Պատերազմը և տեղեկատվական պայքարը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՑանկացած պատերազմ ունենում է մի քանի ուղղություններ ու հարթակներ, որտեղ առանցքային նշանակություն է ունենում տեղեկատվական պատերազմը։ Ռազմական գործողությունների բուռն գործընթացում շատ կարևոր, անգամ առաջնային տեղում գտնվում է ճշտված ու իրականությանը համապատասխանող տեղեկատվությունը։ Բանն այն է, որ հանրությունը, ով փորձում է ամեն գնով որևէ տեղեկատվություն ստանալ առաջնագծից, անկախ խորամուխ լինելու, թե տվյալ կայքը կամ լրտավականը որտեղից կամ ում հորդորով է շրջանառում տվյալ տեղեկատվությունը, միանգամից այն դարձնում է իրենը և սկսում իր շրջապատում տարածել։ Այս գործընթացում իր «կարևոր» դերակատարությունն ունեն նաև սոցցանցերը, որտեղ շատ հաճախ որևէ ֆեյք լուսանկար կամ ձայնագրություն կարող են ամբողջ տիրույթում առաջացնել խուճապ։
Եթե նախկինում ապատեղեկատվությունը կամ «կեղծ լուրերը» տարածվում էին միայն ավանդական հաղորդակցության միջոցներում (գլխավորապես՝ մամուլում), ապա , հատկապես պատերազմական ժակամանակներում, այն արագորեն տարածվում է առցանց լրատվակայքերում ու սոցիալական ցանցերում՝ ընդգրկելով անհամեմատ ավելի մեծ լսարան և ապահովելով տեղեկության տարածման ավելի մեծ արագություն։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ֆոնին Բաքուն և Անկարան շարունակում են ապատեղեկատվությունների հոսքը. այս անգամ թուրքական քարոզչությունը խայտառակ սխալմամբ սերբ հայտնի դերասանին ներկայացրել է իբրև Հայաստանում գործող վարձկան:
Սակայն իրականում այդ լուսանկարն ընդամենը կադր է ֆիլմի նկարահանման հրապարակից, որը թուրքական քարոզչամեքենայի կողմից դիտավորյալ օգտագործվել է՝ դերասանին «ներքաշելու» հակամարության մեջ: Թուրք-ադրբեջանական դաշինքի այս քայլը ևս մեկ անգամ վկայում է, որ այդ երկրների քարոզչամեքենան ցայտնոտի մեջ է, և նրանց առջև խնդիր է դրված ամեն գնով տարածել ապատեղեկատվություն, որքան էլ այն լինի անհեթեթ: Նույնիսկ այն դեպքում, երբ ապատեղեկատվության զոհը բարձրաձայնում է դրա մասին, նրանք չեն հեռացնում տարածվող կեղծիքը:
Անդրանիկ Կիրակոսյան