ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմը և տեղեկատվական պայքարը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ցանկացած պատերազմ ունենում է մի քանի ուղղություններ ու հարթակներ, որտեղ առանցքային նշանակություն է ունենում տեղեկատվական պատերազմը։ Ռազմական գործողությունների բուռն գործընթացում շատ կարևոր, անգամ առաջնային տեղում գտնվում է ճշտված ու իրականությանը համապատասխանող տեղեկատվությունը։ Բանն այն է, որ հանրությունը, ով փորձում է ամեն գնով որևէ տեղեկատվություն ստանալ առաջնագծից, անկախ խորամուխ լինելու, թե տվյալ կայքը կամ լրտավականը որտեղից կամ ում հորդորով է շրջանառում տվյալ տեղեկատվությունը, միանգամից այն դարձնում է իրենը և սկսում իր շրջապատում տարածել։ Այս գործընթացում իր «կարևոր» դերակատարությունն ունեն նաև սոցցանցերը, որտեղ շատ հաճախ որևէ ֆեյք լուսանկար կամ ձայնագրություն կարող են ամբողջ տիրույթում առաջացնել խուճապ։

Եթե նախկինում ապատեղեկատվությունը կամ «կեղծ լուրերը» տարածվում էին միայն ավանդական հաղորդակցության միջոցներում (գլխավորապես՝ մամուլում), ապա , հատկապես պատերազմական ժակամանակներում, այն արագորեն տարածվում է առցանց լրատվակայքերում ու սոցիալական ցանցերում՝ ընդգրկելով անհամեմատ ավելի մեծ լսարան և ապահովելով տեղեկության տարածման ավելի մեծ արագություն։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ֆոնին Բաքուն և Անկարան շարունակում են ապատեղեկատվությունների հոսքը. այս անգամ թուրքական քարոզչությունը խայտառակ սխալմամբ սերբ հայտնի դերասանին ներկայացրել է իբրև Հայաստանում գործող վարձկան:

Սակայն իրականում այդ լուսանկարն ընդամենը կադր է ֆիլմի նկարահանման հրապարակից, որը թուրքական քարոզչամեքենայի կողմից դիտավորյալ օգտագործվել է՝ դերասանին «ներքաշելու» հակամարության մեջ: Թուրք-ադրբեջանական դաշինքի այս քայլը ևս մեկ անգամ վկայում է, որ այդ երկրների քարոզչամեքենան ցայտնոտի մեջ է, և նրանց առջև խնդիր է դրված ամեն գնով տարածել ապատեղեկատվություն, որքան էլ այն լինի անհեթեթ: Նույնիսկ այն դեպքում, երբ ապատեղեկատվության զոհը բարձրաձայնում է դրա մասին, նրանք չեն հեռացնում տարածվող կեղծիքը:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular