ԱՄՆ-ում առաջին նախընտրական հեռուստաբանավեճից առաջ կանխատեսել են Թրամփի հաղթանակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ում առաջին նախընտրական հեռուստաբանավեճից առաջ ամերիկացիների 51%-ը վստահություն է հայտնել գործող նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակի վերաբերյալ, իսկ 49%-ը նախապատվությունը տվել է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջոզեֆ Բայդենին: Այս մասին վկայում են «Harvard-Harris» հետազոտական ծառայության կողմից անցկացված հարցման արդյունքները: Այս մասին «ВЗГЛЯД»-ի իր «Трампу предсказали победу на первых предвыборных теледебатах в США» հոդվածում նշել է Անտոն Նիկիտինը:
Սեպտեմբերի 22-24-ին 1314 անձանց հետ անցկացված հարցման արդյունքները հրապարակվել են ամերիկյան «The Hill» հրատարակության կողմից:
Թրամփի և Բայդենի առաջին նախընտրական հեռուստաբանավեճն անցկացվելու է երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 29-ին, Օհայո նահանգի Կլիվլենդ քաղաքում: Երկրորդ բանավեճը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին Ֆլորիդայի նահանգի Մայամի քաղաքում, իսկ երրորդը՝ հոկտեմբերի 22-ին՝ Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում:
Սեպտեմբերի 28-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «լուրջ» ենթադրություն է արտահայտել, որի համաձայն՝ ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջոզեֆ Բայդենը կարող է որոշ խթանիչ պրեպարատներ օգտագործել՝ առաջիկա բանավեճում ավելի լավ ելույթ ունենալու համար: Այս կապակցությամբ նա Բայդենին դոպինգի թեստ հանձնելու կոչ է արել: Ավելի վաղ նա Բայդենին նաև թմրանյութերի թեստ հանձնելու կոչ է արել:
Երկուշաբթի օրը Թրամփը հայտարարել է, որ Բայդենը հրաժարվել է թմրանյութերի թեստ հանձնել:
Ավելի վաղ Ռուսաստանում կանխատեսել են Բայդենի «սխալների» ազդեցությունը ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքի վրա:
Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ օգոստոսին Թրամփը Բայդենին անվանել է պատմության մեջ Դեմոկրատական կուսակցության վատագույն թեկնածու: Բացի այդ, 2020 թվականի նոյեմբերին Բայդենի հաղթանակի դեպքում ԱՄՆ-ի գործող նախագահը «փլատակներ, քաոս և արյուն» է կանխատեսել: ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը կասկածում են՝ արդյո՞ք հաղթանակի դեպքում 77-ամյա Բայդենը կապրի մինչև երդմնակալությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը