ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում առաջին նախընտրական հեռուստաբանավեճից առաջ կանխատեսել են Թրամփի հաղթանակը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ում առաջին նախընտրական հեռուստաբանավեճից առաջ ամերիկացիների 51%-ը վստահություն է հայտնել գործող նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակի վերաբերյալ, իսկ 49%-ը նախապատվությունը տվել է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջոզեֆ Բայդենին: Այս մասին վկայում են «Harvard-Harris» հետազոտական ծառայության կողմից անցկացված հարցման արդյունքները: Այս մասին «ВЗГЛЯД»-ի իր «Трампу предсказали победу на первых предвыборных теледебатах в США» հոդվածում նշել է Անտոն Նիկիտինը:

Սեպտեմբերի 22-24-ին 1314 անձանց հետ անցկացված հարցման արդյունքները հրապարակվել են ամերիկյան «The Hill» հրատարակության կողմից:

Թրամփի և Բայդենի առաջին նախընտրական հեռուստաբանավեճն անցկացվելու է երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 29-ին, Օհայո նահանգի Կլիվլենդ քաղաքում: Երկրորդ բանավեճը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին Ֆլորիդայի նահանգի Մայամի քաղաքում, իսկ երրորդը՝ հոկտեմբերի 22-ին՝ Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում:

Սեպտեմբերի 28-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «լուրջ» ենթադրություն է արտահայտել, որի համաձայն՝ ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջոզեֆ Բայդենը կարող է որոշ խթանիչ պրեպարատներ օգտագործել՝ առաջիկա բանավեճում ավելի լավ ելույթ ունենալու համար: Այս կապակցությամբ նա Բայդենին դոպինգի թեստ հանձնելու կոչ է արել: Ավելի վաղ նա Բայդենին նաև թմրանյութերի թեստ հանձնելու կոչ է արել:

Երկուշաբթի օրը Թրամփը հայտարարել է, որ Բայդենը հրաժարվել է թմրանյութերի թեստ հանձնել:

Ավելի վաղ Ռուսաստանում կանխատեսել են Բայդենի «սխալների» ազդեցությունը ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքի վրա:

Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ օգոստոսին Թրամփը Բայդենին անվանել է պատմության մեջ Դեմոկրատական կուսակցության վատագույն թեկնածու: Բացի այդ, 2020 թվականի նոյեմբերին Բայդենի հաղթանակի դեպքում ԱՄՆ-ի գործող նախագահը «փլատակներ, քաոս և արյուն» է կանխատեսել: ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը կասկածում են՝ արդյո՞ք հաղթանակի դեպքում 77-ամյա Բայդենը կապրի մինչև երդմնակալությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular