Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օլիգարխների փողերը՝ դեպի բանակ. երթով դեպի նախագահական առանձնատուն, շրջափակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախորդ շաբաթվա վերջին Բաղրամյան 26-ի մատույցներում «ռազմական օպերացիայի» վերածված երթի հեղինակ «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը նոր ակցիա է նախապատրաստում. մայիսի 13-ին նախատեսվում է երթ դեպի Պռոշյան փողոցի վրա գտնվող Նախագահական առանձնատուն: Խմբի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երթը մեկնարկելու է ժամը 18:00-ին՝ Բաղրամյան – Պռոշյան փողոցների խաչմերուկից:

Այսօր մեզ չհաջողվեց խոսել երթի նախաձեռնող խմբի անդամներից որեւէ մեկի հետ. հավանաբար անվտանգության նկատառումներից ելնելով նախաձեռնողները որոշել են գաղտնի մնալ: Խմբի անդամներից որեւէ մեկի հետ հեռախոսով զրուցելու մեր բոլոր փորձերը ապարդյուն անցան, իսկ ֆեյսբուքյան էջի միջոցով ուղղած հարցմանը այսպիսի պատասխան ստացանք. «Մենք միայն հայտարարություններով ենք հանդես գալու, որեւէ մեկը իրավասու չէ մամլո ասուլիս տալ մեր անունից»:

Ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունում նշվում է, որ երթի մասնակիցները, հասնելով առանձնատուն՝ փորձելու են շրջափակել այն.

«Ձգտելու ենք այնտեղ մնալ եւ շրջափակված պահել նստավայրը այնքան ժամանակ, քանի դեռ չեն կատարվել մեր պահանջները՝ դրանով մեր քաղաքացիական անհնազանդությունն արտահայտելով Նախագահի ինստիտուտի անգործության վերաբերյալ»:

Խումբն իր ֆեյսբուքյան էջում նաեւ բացատրում է, թե ինչպես է հնարավոր հասնել հաղթանակի՝ նախանշված պահանջների կատարման տեսքով. «Յուրաքանչյուրս ամեն օր պետք է կատարի որոշակի քայլ, որ մայիսի 13-ին բոլորս հաղթանակ տոնենք: Դա նախեւառաջ ենթադրում է ինքնակազմակերպվել, ստեղծել 5-10 հոգանոց խմբեր՝ թե Երեւանում, թե մարզերում, ֆիզիկապես մարզվել, սկսել հասկանալ թիմակիցներին կես խոսքից, շարժումից ու հայացքից: Այդ խմբերը մեր շարժման ողնաշարն են: Մեր ակցիաները բացառապես խաղաղ բնույթ են կրում, սակայն քաղաքացիական անհնազանդությունը ենթադրում է անզեն ու խաղաղ դիմադրություն իշխանություններին: Մենք ունենք որոշակի արդարացի պահանջներ, իշխանությունների անգործությանը մենք պատասխանելու ենք անհնազանդությամբ: Փողոց փակել, իհարկե հնարավոր է, բայց այն փակած պահելը մի քանի օր պահանջում է որոշակի փոխգործակցություն բոլոր խմբերի միջեւ ու կարգապահություն: Այդ իսկ պատճառով մենք ձգտում ենք, որ խմբերը լինեն ինքուրույն, սակայն չշեղվեն մեր հայտարարած ռազմավարությունից: Մենք բոլորս այս շարժման մասնիկն ենք:
Մենք պետք է ամեն կերպ դիմադրենք ոստիկանների անօրինական քայլերին ու մեզ բերման ենթարկելու փորձերին՝ առանց նրանց նկատմամբ բռնություն գործադրելու: Դա անշուշտ հնարավոր է, երբ ամեն մեկին մեկ այլ մասնակից պահում է, երբ բոլորս թեւ թեւի ենք մտած, երբ շրջափակում ենք բերման ենթարկելու համար նախատեսված մեքենաները եւ այլն: Որևէ դեպքում չհարվածեք ոստիկաններին ու նրանց հետ մի բռնվեք խոսակցության: Խմբերը պետք է շատ ճկուն լինեն: Մենք պետք է ապացուցենք այս իշխանություններին, որ նրանք ունեն մի ճանապարհ՝ կատարել մեր պահանջները»:
Նշենք, որ խմբի պահանջները նույնն են, ինչ դեպի Բաղրամյան 26 երթի ժամանակ՝ ձեռնպահ մնալ Արցախի հարցի կարգավորման որեւէ փաստաթուղթ ստորագրելուց, պահպահել ստատուս քվոն, բացառել տարածքային որեւէ զիջում եւ խաղաղապահների մուտք Արցախ կամ հարակից տարածքներ:

Եվ մինչ պահպանվում է ստուտուս քվոն Արցախում՝ խումբը Սերժ Սարգսյանից պահանջում է պետբյուջեից անհապաղ ֆինանսական աջակցություն ցուցաբերել զոհված զինվորների ընտանիքներին, աշխատանքից ազատել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ԶՈՒ Գլխավոր Շտաբի պետ Յուրի Խաչատուրովին եւ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանին իրենց անգործության եւ իրավիճակին չտիրապետելու պատճառով, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի: Պահանջվում է նաեւ շուրջ 50 օլիգարխների (այդ թվում՝ Սաշիկ Սարգսյան, Միքայել Մինասյան, Հովիկ Աբրահամյան, Գագիկ Խաչատրյան, Գագիկ Ծառուկյան, Ռուբեն Հայրապետյան, Գագիկ Բեգլարյան եւ ուրիշներ) պարտավորեցնել պետբյուջե վճարել առնվազն 5 մլն ԱՄՆ դոլարի չափով գումար: Այս գումարներն, ըստ «մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության՝ ուղղվելու են Հայաստանում բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ պաշտպանական համակարգեր մշակելուն:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին դեպի Բաղրամյան 26 երթի ընթացքում բախումներ տեղի ունեցան ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ: Հատուկ օպերացիայի արդյունքում բերման ենթարկվեցին ոչ միայն ցուցարարներ, այլ նաեւ օպերատորներ եւ լրագրողներ: Ընդհանուր առմամբ բերման ենթարկվեց 42 քաղաքացի: Իսկ բախումների պատճառն այն էր, որ «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը երթ էր նախատեսել դեպի Բաղրամյան 26:

6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревоги
Самое популярное