Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կնոջն առանց «ռետուզ», մեջքը կիսով չափ բաց տեսել է հարևանի կողքին ու խանդել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ազգությամբ ռուս ՀՀ քաղաքացի Արթուր Սոբչենկոն կասկածել է կնոջը հարևանի հետ իրեն դավաճանելու մեջ այն պատճառով, որ նրանց երկուսին մի քանի անգամ տեսել է անասնագոմում: Դրանից տղամարդը անհիմն ենթադրել է, որ կնոջ ու հարևանի միջև սիրային հարաբերություններ կան:

Արթուր Սոբչենկոն 2003թ.-ից փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել կնոջ հետ, 2014թ. մարտ ամսից նրա ու չորս անչափահաս երեխաների հետ համատեղ բնակվել Արարատի մարզում, ֆերմայի տարածքում, որտեղ վարձավճարով զբաղվել է անասնապահությամբ:

Հարևանությամբ բնակվել և անասնապահությամբ ու հողագործությամբ է զբաղվել նաև Գագիկը, վերջինիս ու Ա.Սոբչենկոյի միջև ձևավորվել են ընկերական հարաբերություններ, նրանք հաճախակի են միասին հաց կերել, խմիչք օգտագործել:

Արթուր Սոբչենկոն մի քանի անգամ Գագիկին ու կնոջը միասին տեսնելով անասնագոմում, կասկածել է վերջինիս հավատարմությանը ու սկսել անհիմն ենթադրել նրանց միջև հնարավոր սիրային հարաբերությունների մասին:

2015 թվականի մայիսի վերջերին Ա.Սոբչենկոն այդ մասին խոսակցություն է սկսել Գագիկի հետ՝ ասելով, որ կինն ընդունակ է իրեն դավաճանել և հարցրել է Գագիկին նրանց հարաբերությունների մասին: Վերջինս հայտնել է, որ իրենց միջև սիրային կապ չկա և փորձել է վստահեցնել, որ երբեք իրեն թույլ չի տա նման կապ հաստատել կնոջ հետ, սակայն Ա. Սոբչենկոն շարունակել է անհիմն խանդել կնոջը:

Ա.Սոբչենկոն որդու ծննդյան տարեդարձի օրը` 2015 թվականի հունիսի 22-ին` ժամը 17:00-ի սահմաններում վագոն-տնակում Գագիկի հետ միասին ոգելից խմիչք են օգտագործել, որից հետո` ժամը 20:30-ի սահմաններում գնացել է արոտավայր` անասուններին անասնագոմ բերելու:

Ժամը 21:30-ի սահմաններում վերադարձել է կիսակառույց շինություն, որտեղ շարունակելով խանդել կնոջը և նրան կասկածելով Գագիկի հետ իրեն դավաճանելու մեջ, այդ հարցի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, ապտակել նրան, որից հետո գնացել վագոն-տնակ: Այնուհետև, երբ վերադարձել է Գագիկը և իր հետ բերել օղի` շարունակել են ալկոհոլային խմիչք օգտագործել:

Դատարանը դատաքննությամբ հաստատված է համարել, որ այդ ընթացքում Ա. Սոբչենկոն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կնոջ հետ իրեն դավաճանելու համար ներքուստ զայրացած, ագրեսիվ պահվածք է դրսևորել Գագիկի նկատմամբ ու, չհանդուրժելով կնոջ հետ դավաճանելու նրա հնարավոր այդ քայլը, ժամը 23:30-ի սահմաններում, կնոջ հետ իրեն դավաճանելու անհիմն խանդի շարժառիթով պայմանավորված, կիսակառույց շինության պատուհանից մուտք է գործել ֆերմայի տիրոջ կողմից օգտագործվող շինություն, որտեղ սեղանի տակից հափշտակել է վերջինիս պատկանող «ТOЗ-8» մոդելի 5.6 մմ տրամաչափի որսորդական-սպորտային հրացանը և 5.6 մմ տրամաչափի որսորդական-սպորտային փամփուշտը, լիցքավորել հրացանը, որից հետո վագոն-տնակում հրազենի փողը առնվազն 120 սանտիմետր հեռավորությունից ուղղելով Գագիկի վրա, կրակ է արձակել նրա կենսականորեն կարևոր օրգանների ուղղությամբ:

Սպանությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ կրակված փամփուշտի գնդակը դիպել է Գագիկի կրծքավանդակի աջ շրջանին, որի հետևանքով կրծքավանդակի աջ կեսի, աջակողմյան հեմոպնևմոթորաքսով զուգորդված, աջից` 1-ին և 10-րդ կողոսկրերի կոտրվածքներով, աջ թոքի միջանցիկ վնասումով` կրծքավանդակի աջ կեսի հրազենային, գնդակային, /բեկորների առաջացումով/, թափանցող կույր վիրավորման ձևով վերջինիս առողջությանը պատճառել է ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող, սակայն մահը վրա չի հասել:

Դեպքից անմիջապես հետո Ա. Սոբչենկոն իր դիտավորությունը Գագիկին ներկայացրել է որպես պատահականություն և նրա մոտ իր դիտավորությունը թաքցնելու նպատակով հայտնել է, թե իբր տեղյակ չի եղել հրացանի լիցքավորված լինելու մասին, օգնել է նրան, կանչել շտապ օգնություն ու զենքը նույն ճանապարհով տարել և դրել նույն տեղը:

Դատարանն եկել է համոզման, որ Ա.Սոբչենկոյին մեղսագրվող արարքները հիմնավոր ու ճիշտ են որակված և համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասի և 34-104-րդ հոդվածի 1-րդ մասի հատկանիշներին՝ հրազենի հափշտակություն և սպանության փորձ:

Դատարանի եզրահանգմամբ, հիմնազուրկ են ամբաստանյալ Արթուր Սոբչենկոյի և նրա պաշտպան Անահիտ Սաղաթելյանի պնդումներն այն մասին, որ Ա.Սոբչենկոն դիտավորություն չի ունեցել սպանելու Գագիկին, այլ ընդամենը պատահական է կրակ արձակվել և բացի այդ, չի հափշտակել հրազենն ու ռազմամթերք հանդիսացող փամփուշտը:

Եթե ինքը ցանկանար Գագիկին սպանել, ապա նրան կրակոցից անմիջապես հետո օգնություն ցույց չէր տա, շտապ օգնություն չէր զանգահարի և ցուցաբերած բժշկական օգնության շնորհիվ չէր փրկվի Գագիկը՝ ամբաստանալ Ա.Սոբչենկոյի փաստարկների առնչությամբ դատարանը՝ հաշվի առնելով ՀՀ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, գտել է, որ հետհանցավոր դրական վարքագծի մասին վկայող վերոնշյալ հանգամանքները դուրս են գտնվում սպանության արդեն իսկ ավարտված հանցափորձի շրջանակներից: Դրանք կարող են հաշվի առնվել միայն պատիժ նշանակելիս և չեն կարող ազդել արարքի քրեաիրավական որակման վրա և համապատասխանաբար հիմք հանդիսանալ արարքի քրեաիրավական որակումը փոխելու համար:

Ըստ դատարանի, հիմնազուրկ են նաև Ա.Սոբչենկոյի կողմից հրազենի հափշտակություն չկատարելու վերաբերյալ ամբաստանյալ Ա.Սոբչենկոյի և նրա պաշտպան Անահիտ Սաղաթելյանի պնդումները:

Դատարանը գտել է, որ Ա.Սոբչենկոն «ՏՈԶ»-8 մակնիշի հրացանով Գագիկի վրա կրակելու պահից , ունեցել է հրազենն իր հայեցողությամբ տնօրինելու հնարավորություն, որը դրսևորվել է և՛ կրակելու ձևով, և՛ հրացանը կրկին վերադարձնելու, և՛ տեղը դնելու գործողություններով, ինչպես հայտնել է ամբաստանյալն` իր հայեցողությամբ ինչ ցանկանար, այն էլ կաներ:
Հետևաբար, այս դրվագով առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ավարտված հանցակազմը:
ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 138-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Արթուր Սոբչենկոն դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել՝ պնդելով, որ կրակոցը պատահական է արձակվել ու դիպել Գագիկին, ոստիկանությունում էլ նա ցուցմունք է տվել, որ ինքն է կրակել Գագիկ վրա, սակայն դա դիտավորյալ չի արել, զենքը բերել է բադ որսալու համար:
Նախաքննության ընթացքում նույնպես նա իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն որպես կասկածյալ խոստովանական ցուցմունք է տվել: Մասնավորապես, ցուցմունքում նա նշել է, որ բնակվելով նույն տարածքում` առավոտյան ժամերին մի քանի անգամ Գագիկին ու կնոջը նկատել է անասնագոմում, կնոջը` առանց ռետուզ և սկսել է կասկածել նրանց միջև սիրային հարաբերությունների առկայության մասին և իրեն դավաճանելու մեջ: Իսկ որդու ծննդյան տարեդարձի օրը, երբ տուն է վերադարձել արոտավայրից, կնոջը տեսել է մեջքը կիսով չափ բաց, նրա կողքին նստած է եղել Գագիկը:

Ժամը 23:30-ի սահմաններում, երբ արդեն հարբած վիճակում է գտնվել, իրեն դավաճանելու համար ցանկացել է Գագիկին վնասել, և քանի որ զենքի վարման կանոններից անտեղյակ է եղել, այն տվել է Գագիկին, նա լիցքավորել է հրացանը ու տվել է իրեն, ինքն էլ հրացանն ուղղել է Գագիկի ուղղությամբ և կրակել:

Համադրելով ամբաստանյալի նախաքննական և դատաքննական ցուցմունքները դատաքննությամբ հետազոտված մյուս ապացույցների հետ, դատարանն արժանահավատ է համարել Ա.Սոբչենկոյի որպես կասկածյալ տված ցուցմունքը, քանի որ ցուցմունքում ապացուցման առարկային վերաբերող փաստական հանգամանքները հաստատված են նաև դատաքննությամբ հետազոտված, փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար համակցությամբ:

Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք դատարանը հաշվի է առել նրա խնամքին մինչև տասնչորս տարեկան չորս անչափահաս երեխայի առկայությունը, իսկ որպես ծանրացնող հանգամանք՝ Ա.Սոբչենկոյի կողմից հանցանքը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Թաթուլ Պողոսյանի, այսպիսով Արթուր Սոբչենկոյին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 238-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և դատապարտել նրան 8 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Արթուր Սոբչենկոյից հօգուտ Գագիկի պետք է բռնագանձվի 300 000 ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման գումար:
Իսկ որսորդական-սպորտային ակոսափող հրազենը՝ թվով 17 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներով, պետք է հանձնվի ՀՀ ոստիկանության տնօրինությանը` դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքում Արթուր Սոբչենկոն միջնորդում է վերանայել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 29.07.2016թ. դատավճիռը:

Աղբյուր` Փաստինֆո

Кому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»
Самое популярное