Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կնոջն առանց «ռետուզ», մեջքը կիսով չափ բաց տեսել է հարևանի կողքին ու խանդել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ազգությամբ ռուս ՀՀ քաղաքացի Արթուր Սոբչենկոն կասկածել է կնոջը հարևանի հետ իրեն դավաճանելու մեջ այն պատճառով, որ նրանց երկուսին մի քանի անգամ տեսել է անասնագոմում: Դրանից տղամարդը անհիմն ենթադրել է, որ կնոջ ու հարևանի միջև սիրային հարաբերություններ կան:

Արթուր Սոբչենկոն 2003թ.-ից փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել կնոջ հետ, 2014թ. մարտ ամսից նրա ու չորս անչափահաս երեխաների հետ համատեղ բնակվել Արարատի մարզում, ֆերմայի տարածքում, որտեղ վարձավճարով զբաղվել է անասնապահությամբ:

Հարևանությամբ բնակվել և անասնապահությամբ ու հողագործությամբ է զբաղվել նաև Գագիկը, վերջինիս ու Ա.Սոբչենկոյի միջև ձևավորվել են ընկերական հարաբերություններ, նրանք հաճախակի են միասին հաց կերել, խմիչք օգտագործել:

Արթուր Սոբչենկոն մի քանի անգամ Գագիկին ու կնոջը միասին տեսնելով անասնագոմում, կասկածել է վերջինիս հավատարմությանը ու սկսել անհիմն ենթադրել նրանց միջև հնարավոր սիրային հարաբերությունների մասին:

2015 թվականի մայիսի վերջերին Ա.Սոբչենկոն այդ մասին խոսակցություն է սկսել Գագիկի հետ՝ ասելով, որ կինն ընդունակ է իրեն դավաճանել և հարցրել է Գագիկին նրանց հարաբերությունների մասին: Վերջինս հայտնել է, որ իրենց միջև սիրային կապ չկա և փորձել է վստահեցնել, որ երբեք իրեն թույլ չի տա նման կապ հաստատել կնոջ հետ, սակայն Ա. Սոբչենկոն շարունակել է անհիմն խանդել կնոջը:

Ա.Սոբչենկոն որդու ծննդյան տարեդարձի օրը` 2015 թվականի հունիսի 22-ին` ժամը 17:00-ի սահմաններում վագոն-տնակում Գագիկի հետ միասին ոգելից խմիչք են օգտագործել, որից հետո` ժամը 20:30-ի սահմաններում գնացել է արոտավայր` անասուններին անասնագոմ բերելու:

Ժամը 21:30-ի սահմաններում վերադարձել է կիսակառույց շինություն, որտեղ շարունակելով խանդել կնոջը և նրան կասկածելով Գագիկի հետ իրեն դավաճանելու մեջ, այդ հարցի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, ապտակել նրան, որից հետո գնացել վագոն-տնակ: Այնուհետև, երբ վերադարձել է Գագիկը և իր հետ բերել օղի` շարունակել են ալկոհոլային խմիչք օգտագործել:

Դատարանը դատաքննությամբ հաստատված է համարել, որ այդ ընթացքում Ա. Սոբչենկոն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կնոջ հետ իրեն դավաճանելու համար ներքուստ զայրացած, ագրեսիվ պահվածք է դրսևորել Գագիկի նկատմամբ ու, չհանդուրժելով կնոջ հետ դավաճանելու նրա հնարավոր այդ քայլը, ժամը 23:30-ի սահմաններում, կնոջ հետ իրեն դավաճանելու անհիմն խանդի շարժառիթով պայմանավորված, կիսակառույց շինության պատուհանից մուտք է գործել ֆերմայի տիրոջ կողմից օգտագործվող շինություն, որտեղ սեղանի տակից հափշտակել է վերջինիս պատկանող «ТOЗ-8» մոդելի 5.6 մմ տրամաչափի որսորդական-սպորտային հրացանը և 5.6 մմ տրամաչափի որսորդական-սպորտային փամփուշտը, լիցքավորել հրացանը, որից հետո վագոն-տնակում հրազենի փողը առնվազն 120 սանտիմետր հեռավորությունից ուղղելով Գագիկի վրա, կրակ է արձակել նրա կենսականորեն կարևոր օրգանների ուղղությամբ:

Սպանությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ կրակված փամփուշտի գնդակը դիպել է Գագիկի կրծքավանդակի աջ շրջանին, որի հետևանքով կրծքավանդակի աջ կեսի, աջակողմյան հեմոպնևմոթորաքսով զուգորդված, աջից` 1-ին և 10-րդ կողոսկրերի կոտրվածքներով, աջ թոքի միջանցիկ վնասումով` կրծքավանդակի աջ կեսի հրազենային, գնդակային, /բեկորների առաջացումով/, թափանցող կույր վիրավորման ձևով վերջինիս առողջությանը պատճառել է ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող, սակայն մահը վրա չի հասել:

Դեպքից անմիջապես հետո Ա. Սոբչենկոն իր դիտավորությունը Գագիկին ներկայացրել է որպես պատահականություն և նրա մոտ իր դիտավորությունը թաքցնելու նպատակով հայտնել է, թե իբր տեղյակ չի եղել հրացանի լիցքավորված լինելու մասին, օգնել է նրան, կանչել շտապ օգնություն ու զենքը նույն ճանապարհով տարել և դրել նույն տեղը:

Դատարանն եկել է համոզման, որ Ա.Սոբչենկոյին մեղսագրվող արարքները հիմնավոր ու ճիշտ են որակված և համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասի և 34-104-րդ հոդվածի 1-րդ մասի հատկանիշներին՝ հրազենի հափշտակություն և սպանության փորձ:

Դատարանի եզրահանգմամբ, հիմնազուրկ են ամբաստանյալ Արթուր Սոբչենկոյի և նրա պաշտպան Անահիտ Սաղաթելյանի պնդումներն այն մասին, որ Ա.Սոբչենկոն դիտավորություն չի ունեցել սպանելու Գագիկին, այլ ընդամենը պատահական է կրակ արձակվել և բացի այդ, չի հափշտակել հրազենն ու ռազմամթերք հանդիսացող փամփուշտը:

Եթե ինքը ցանկանար Գագիկին սպանել, ապա նրան կրակոցից անմիջապես հետո օգնություն ցույց չէր տա, շտապ օգնություն չէր զանգահարի և ցուցաբերած բժշկական օգնության շնորհիվ չէր փրկվի Գագիկը՝ ամբաստանալ Ա.Սոբչենկոյի փաստարկների առնչությամբ դատարանը՝ հաշվի առնելով ՀՀ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, գտել է, որ հետհանցավոր դրական վարքագծի մասին վկայող վերոնշյալ հանգամանքները դուրս են գտնվում սպանության արդեն իսկ ավարտված հանցափորձի շրջանակներից: Դրանք կարող են հաշվի առնվել միայն պատիժ նշանակելիս և չեն կարող ազդել արարքի քրեաիրավական որակման վրա և համապատասխանաբար հիմք հանդիսանալ արարքի քրեաիրավական որակումը փոխելու համար:

Ըստ դատարանի, հիմնազուրկ են նաև Ա.Սոբչենկոյի կողմից հրազենի հափշտակություն չկատարելու վերաբերյալ ամբաստանյալ Ա.Սոբչենկոյի և նրա պաշտպան Անահիտ Սաղաթելյանի պնդումները:

Դատարանը գտել է, որ Ա.Սոբչենկոն «ՏՈԶ»-8 մակնիշի հրացանով Գագիկի վրա կրակելու պահից , ունեցել է հրազենն իր հայեցողությամբ տնօրինելու հնարավորություն, որը դրսևորվել է և՛ կրակելու ձևով, և՛ հրացանը կրկին վերադարձնելու, և՛ տեղը դնելու գործողություններով, ինչպես հայտնել է ամբաստանյալն` իր հայեցողությամբ ինչ ցանկանար, այն էլ կաներ:
Հետևաբար, այս դրվագով առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ավարտված հանցակազմը:
ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 138-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Արթուր Սոբչենկոն դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել՝ պնդելով, որ կրակոցը պատահական է արձակվել ու դիպել Գագիկին, ոստիկանությունում էլ նա ցուցմունք է տվել, որ ինքն է կրակել Գագիկ վրա, սակայն դա դիտավորյալ չի արել, զենքը բերել է բադ որսալու համար:
Նախաքննության ընթացքում նույնպես նա իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն որպես կասկածյալ խոստովանական ցուցմունք է տվել: Մասնավորապես, ցուցմունքում նա նշել է, որ բնակվելով նույն տարածքում` առավոտյան ժամերին մի քանի անգամ Գագիկին ու կնոջը նկատել է անասնագոմում, կնոջը` առանց ռետուզ և սկսել է կասկածել նրանց միջև սիրային հարաբերությունների առկայության մասին և իրեն դավաճանելու մեջ: Իսկ որդու ծննդյան տարեդարձի օրը, երբ տուն է վերադարձել արոտավայրից, կնոջը տեսել է մեջքը կիսով չափ բաց, նրա կողքին նստած է եղել Գագիկը:

Ժամը 23:30-ի սահմաններում, երբ արդեն հարբած վիճակում է գտնվել, իրեն դավաճանելու համար ցանկացել է Գագիկին վնասել, և քանի որ զենքի վարման կանոններից անտեղյակ է եղել, այն տվել է Գագիկին, նա լիցքավորել է հրացանը ու տվել է իրեն, ինքն էլ հրացանն ուղղել է Գագիկի ուղղությամբ և կրակել:

Համադրելով ամբաստանյալի նախաքննական և դատաքննական ցուցմունքները դատաքննությամբ հետազոտված մյուս ապացույցների հետ, դատարանն արժանահավատ է համարել Ա.Սոբչենկոյի որպես կասկածյալ տված ցուցմունքը, քանի որ ցուցմունքում ապացուցման առարկային վերաբերող փաստական հանգամանքները հաստատված են նաև դատաքննությամբ հետազոտված, փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար համակցությամբ:

Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք դատարանը հաշվի է առել նրա խնամքին մինչև տասնչորս տարեկան չորս անչափահաս երեխայի առկայությունը, իսկ որպես ծանրացնող հանգամանք՝ Ա.Սոբչենկոյի կողմից հանցանքը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Թաթուլ Պողոսյանի, այսպիսով Արթուր Սոբչենկոյին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 238-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և դատապարտել նրան 8 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Արթուր Սոբչենկոյից հօգուտ Գագիկի պետք է բռնագանձվի 300 000 ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման գումար:
Իսկ որսորդական-սպորտային ակոսափող հրազենը՝ թվով 17 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներով, պետք է հանձնվի ՀՀ ոստիկանության տնօրինությանը` դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքում Արթուր Սոբչենկոն միջնորդում է վերանայել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 29.07.2016թ. դատավճիռը:

Աղբյուր` Փաստինֆո

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք համագործակցում են Իրանի ռազմածnվային nւժերի հետ. ԱրաղչիՀնդկաստանի հյուսիսում nւժեղ փոթորկի և տեղատարափ անձրևների հետևանքով 56 մարդ է զnhվելՆաիր Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա»-ի հետ դարձել է Սերբիայի գավաթակիր «Պետք է լինենք գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ»․ Թրամփ-Ցզինպին հանդիպումն ավարտվել է Երկակի ստանդարտներ ԵԽԽՎ-ից՝ հանուն ՓաշինյանիՓաշինյանի քննադատությանը միացան ռուս կոմունիստներըՍլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Փաշինյանը փորձում է ընդդիմությանը պատրադրել իր կեղտոտ խաղը «Զվարթնոցից» անհետացած ռուս կինը հայտնաբերվել է Արգավանդի ճանապարհին Իշխանությունն ընդդիմադիրներին պատժելու մեթոդ է գտել Երևանում 24-ամյա աղջիկը փորձել է ցած նետվելԵրևանում վթարի է ենթարկվել «Սպայկա» ընկերության տնօրենի «Mercedes-Maybach»-ը Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ «Արսենալ»-ի Դավիդ Ռայան դարձել է պատմության մեջ 1-ին դարպասապահը, որը նույն մրցաշրջանում նվաճել է և՛ Պրեմիեր լիգայի, և՛ ՉL-ի «Ոսկե ձեռնոցը» Իրանը նավ է առգրավել ԱՄԷ-ի ափերի մոտ Վթարների պատճառով 5, 15, 31 համարի ավտոբուսները խցանման մեջ են, կլինեն որոշակի ուշացումներ Ինչպես և որ երկրներից է հնարավոր մայիսի 14-ին քվեարկել «Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանի օգտին «Ճաշատեսակ» եվրոպական սեղանին. անդամակցությունը իրատեսական սցենար չէ. «Փաստ»Գողթ գյուղում 8-ամյա դստեր հետ վրաերթի ենթարկված 48-ամյա կինը մահացավ«Աղքատության թակարդից» դուրս գալու խոստումը․ ինչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» Որտե՞ղ է իրական սպառնալիքը Հայաստանի համար. «Փաստ»Հենրիխ Մխիթարյանը շարունակում է տիտղոսներ նվաճել «Ինտերի» կազմումՄասնակցության գինը․ ընտրական պասիվությունը ո՞ւմ է ձեռնտու Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ»Մասնագետ. Հայաստանին անհրաժեշտ է անօդաչու թռչող սարքերի ենթակառուցվածք Ու՞մ եք սպառնում սև նշանով. Բացահայտվել է Փաշինյանի լկտիության պատճառը «Երևանը դառնում է ՆԱՏՕ-ի Կենտրոնական Ասիա առաջխաղացման բանալին» «Մա՛մ, ոչ մի քայլ հետ, մինչև վերջին կաթիլ արյունով հողերը պահելու ենք». կամավորական Սարգիս Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին. «Փաստ»«Նաիրիտ»-ի հարյուրավոր աշխատակիցներ նստացույց են սկսել կառավարության շենքի դիմաց. պատմության այս օրը (14 մայիս)Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելՆոր կրքեր «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի շուրջ. «Փաստ»ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ»Մանչեսթեր Յունայթեդը կողմնորոշվել է հաջորդ մրցաշրջանի մարզչի հարցում Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը «Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ»Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ»Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ»Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ»Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. «Ժողովուրդ» Կարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ»Ի՞նչ կտա Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. «Հրապարակ» ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ»Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները. «Հրապարակ» ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ»Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դիակը«Կամազ»-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ․ կա զnհ
Ամենադիտված