Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ամուսնուս սպանեցին, երբ տղաս տասն օրական էր…» Ալինա Մարտիրոսյանը պատմում է ամուսնու սպանության մասին (ֆոտո)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը թեև բավականին երիտասարդ է, 17-ամյա որդի ունի։ Ալինան վաղ տարիքում է ամուսնացել՝ 17 տարեկանում ամուսնացել է, 19-ում՝ մայր դարձել ու կորցրել ամուսնուն։ Դերասանուհին անկեղծ զրույց է ունեցել և պատմել ամուսնու սպանության, միայնակ մայր լինելու բարդությունների մասին։
«Ամուսնուս սպանեցին, երբ տղաս տասն օրական էր...» Ալինա Մարտիրոսյանը պատմում է ամուսնու սպանության մասին

«Ամուսնուս սպանեցին, երբ տղաս տասն օրական էր...» Ալինա Մարտիրոսյանը պատմում է ամուսնու սպանության մասին (ֆոտո)

– Ալինա, տղադ դեռահասության ամենաբարդ փուլում է։ Քեզ համար բա՞րդ է դեռահաս տղայի մայր լինելը, առավել ևս, որ ամուսին չունես։ Ի՞նչ հարաբերություններ ունեք որդուդ հետ։

– Ես ի սկզբանե խիստ չեմ եղել Էմանուելի հանդեպ, որովհետև գիտակցել եմ, որ հայր չունի, իմ խնամակալության տակ է։ Փորձել եմ այնպես անել, որ Էմանուելը չզգա հոր բացակայությունը։ Իհարկե, եղբայրս ամեն բան արել է, որպեսզի նա չզգա այդ բացը։ Իրենց տարիքային տարբերությունը տասը տարի է, կարծես եղբայրներ լինեն։ Հիմա տղաս ԱՄՆ-ում է՝ եղբորս մոտ։ Նա այնպես է անում, որ ոչնչի կարիք չունենա։
Էմանուելը շատ լուրջ երեխա էր. փոքր տարիքից սիրել է իր կողմից ինչ-որ նվեր անել, անակնկալ մատուցել ինձ, ուրախացնել։ Օրինակ՝ կարող է դպրոցից տուն գար ու կապույտ վարդ բերեր նվեր։

Նաև՝ շատ զուսպ երեխա էր. մինչև երրորդ դասարան, երբ ընդունվեց պարարվեստի ուսումնարան, սովորում էր Պուշկինի դպրոցում։ Մի անգամ դասղեկն ասել էր, որ պետք է պատմեն իրենց հայրիկների մասին, Էմանուելը դաղեկին կանչել էր դուրս ու ասել՝ ինչո՞ւ եք ինձ ցավ պատճառում, իմ պապան մահացած է, ես չեմ կարող պատմել իր մասին։
Ես, առաջին հերթին, որդուս ընկերն եմ, որպեսզի նա չխուսափի ինձ հետ խոսելուց։ Նա միշտ կիսվում է ինձ հետ, ես էլ՝ իր, երբ ինձ մոտ հարց է առաջանում, իրեն եմ դիմում։ Նա իմ առաջին քննադատն է։

«Ամուսնուս սպանեցին, երբ տղաս տասն օրական էր...» Ալինա Մարտիրոսյանը պատմում է ամուսնու սպանության մասին (ֆոտո)

«Ամուսնուս սպանեցին, երբ տղաս տասն օրական էր...» Ալինա Մարտիրոսյանը պատմում է ամուսնու սպանության մասին (ֆոտո)
-Տղաները, սովորաբար, խանդոտ են լինում մայրիկների հանդեպ, հատկապես, երբ տանը հայր չի լինում։

-Ինքը որոշ առումներով խանդոտ է, որոշ առումներով՝ հասկացող: Գիտի, որ մաման պետք է աշխատի։ Ճիշտ է, եղել են որոշակի բարդություններ, բայց հաղթահարել ենք՝ հասկանալով, որ այս ասպարեզում եմ աշխատում։

-Շոուբիզնեսային ոլորտում մարդիկ շրջապատն ավելի ազատ է, բացի այդ, պարբերաբար անձնականիդ վերաբերյալ հրապարակումներ են լինում։ Խնդիրներ չե՞ն առաջանում որդուդ հետ։

-Իհարկե, լինում են։ Եղել են դեպքեր, որոնք շատ ծանր է տարել, բայց չեմ ուզում խոսել այդ թեմայով, հազիվ ենք հաղթահարել։ Իսկ մեր հարաբերություններում լուրջ բարդություններ, որպես այդպիսին, չենք ունեցել։ Միշտ հասկանում ենք իրար, կան դեպքեր, երբ Էմանուելն ասում է՝ չեմ ուոզւմ էսպես լինի և չի լինելու, ու ես ընդունում եմ իր ասածը։

-Անձնական կյանքդ դասավորելու վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի։
-Նա շատ է ցանկանում, որ ես ամուսին ունենամ՝ հենարան, նորմալ ընտանիք։ Եթե նա տեսած լիներ իր հորը, մենք ամուսնալուծված լինեինք, գուցե դեմ լիներ, սակայն ի սկզբանե չի տեսել հայրական ջերմություն և այլ դիրքորոշում ունի։

«Ամուսնուս սպանեցին, երբ տղաս տասն օրական էր...» Ալինա Մարտիրոսյանը պատմում է ամուսնու սպանության մասին (ֆոտո)
«Ամուսնուս սպանեցին, երբ տղաս տասն օրական էր...» Ալինա Մարտիրոսյանը պատմում է ամուսնու սպանության մասին

-Ամուսինդ էլ չի՞ հասցրել տեսնել ձեր որդուն։

-Ամուսինս որդուս միայն էխոյի ապարատով է տեսել։ Երբ հղի էի, ամուսնուս հետ Մոսկվայում էինք ապրում, գնացինք էխոյի, իմացավ, որ տղա է ունենալու։ Երկուսով որոշեցինք, որ անունը պետք է լինի Էմանուել, որը նշանակում է՝ Աստված մեզ հետ է։ Հետո եկա Հայաստան, հղիությանս վերջին 2 ամիսներին նրանից ոչ մի լուր չունեի, կորել էր, երեխան ծնվեց, տասն օր անց իմացանք, որ իրեն սպանել են։
– 19 տարեկան աղջկա համար ի՞նչ է նշանակում մայր դառնալ, միաժամանակ՝ կորցնել ամուսնուն։
-Շատ ծանր ապրումներ եմ ունեցել. դա դաժան, դժոխային ճանապարհ է, երբ չգիտես՝ ուր ես գնալու, ինչ է քեզ սպասվում, էլ ինչ դաժանություններ կարող են լինել։ Որևէ կնոջ, անգամ՝ թշնամուս չեմ ցանկանա նման բանի միջով անցնել։ Դա շատ դաժան բան է։ Ես 17 տարեկանում եմ ամուսնացել, 18–ամյակս Մոսկվայում է լրացել, երբ արդեն ամուսացած էինք։ Նա ինձանից 16 տարի մեծ էր ու ինձ վերաբերում էր որպես երեխայի։ Մենք սիրով զույգ ենք եղել։
Ես մեծացա այն ժամանակ, երբ հասկացա, որ այս աշխարհում լրիվ մենակ եմ՝ նորածին երեխան ձեռքիս։ Այդ ժամանակ մենակ Աստված է օգնում քեզ։
-Այդ փուլում ո՞վ էր կողքիդ։
-Մայս և եղբայրս։
«Ամուսնուս սպանեցին, երբ տղաս տասն օրական էր...» Ալինա Մարտիրոսյանը պատմում է ամուսնու սպանության մասին

«Ամուսնուս սպանեցին, երբ տղաս տասն օրական էր...» Ալինա Մարտիրոսյանը պատմում է ամուսնու սպանության մասին (ֆոտո)

-Իր ընտանիքի կողմից օժանդակություն չի՞ եղել։
-Չէ, որովհետև նա տարիքով շատ մեծ էր, հարազատներ չուներ… իր ընտանիքին անդրադառնալ չեմ ուզում։
– Քեզ համար կրկնակի բարդ է եղել. նախ՝ ինքդ պետք է դուրս գայիր սթրեսից, երկրորդ երեխայիդ համար այնպիսի պայմաններ ստեղծեիր, որ ճնշված չմեծանա։ Ինչպե՞ս հաղթահարեցիր այդ ամենը։

-Ոչ մի կնոջ չեմ ցանականա միայնակ մեծացնել երեխային, որովհետև դա, իսկապես, դաժան տառապանք է։ Դու դառնում ես ընտանիքի տղամարդը։ Կան շատ դաժան մարդիկ, ովքեր չեն կարողանում հասկանալ աղջկա ցավը։ Ամեն դեպքում, ես գիտեմ, որ ով ինչ ցանում է, այն էլ հնձում է. քամի ցանողը փոթորիկ է հնձում։ Ինձ համար բարդ էր, սակայն հաղթահարեցի ամեն բան։

Քանի որ ինձ մոտ հոգևորը միշտ առաջին տեղում է եղել, որևէ մեկի դեմ չեմ չարացել ու չեմ չարանում։ Կարծում եմ՝ նախանձ, չար չլինելը Աստծո շնորհն է։ Ինչքան մարդը դժվար ճանապարհ է անցնում, այդքան կոփվում է, ճանաչում է կյանքը և չի կարող վատություն անել որևէ մեկին, չէ՞ որ ինքն անցել է այդ ճանապարհը։
«Ամուսնուս սպանեցին, երբ տղաս տասն օրական էր...» Ալինա Մարտիրոսյանը պատմում է ամուսնու սպանության մասին

«Ամուսնուս սպանեցին, երբ տղաս տասն օրական էր...» Ալինա Մարտիրոսյանը պատմում է ամուսնու սպանության մասին (ֆոտո)


-Ինչո՞ւ ես որդուդ ուղարկել ԱՄՆ։

-Տղաս պարող է. օգոստոսին հրավեր ստացավ Նյու Յորքի ակադեմիաներից մեկում սովորելու։ Ինձ համար դաժան է իրենից հեռու լինելը, սակայն շատ ուրախ եմ, որ նա այնտեղ է։ Ես իմ կարոտն ու էգոն դրել եմ մի կողմ, ինձ համար կարևորն իր ապագան է։ Միշտ փորձել եմ ամեն ինչ անել, որ, առաջին հերթին տղայիս համար լավ լինի. 7-8 տարի է, ինչ ես նկարահանվում եմ։Այս ընթացքում վաստակածս գումարով կարող էի շքեղ մեքենա գնել, սակայն գերասդասել եմ դա ներդնել եղբորս, որդուս առաջըթացի մեջ։ Այնպես եմ արել, որ տղաս ունենա ամենաթանկ հեռախոսը, հագնի ամենաթանկ շորերը։ Թող ես չվարեմ թանկ մեքենա, սակայն ընտանիքս ոչնչի կարիք չունենա։ Որպեսզի տղաս չզգա, որ հայր չունի։

-Հնարավո՞ր է, դու էլ տեղափոխվես իր մոտ։

-Ես կգնամ, կտեսնեմ իրեն, սակայն տեղափոխվել չեմ կարող, քանի որ դժվար է այնտեղ աշխատանք գտնել։ Չեմ ուզում նորից զրոյից սկսել։ Ինչ վերաբերում է որդուս՝ ես չեմ թողնի, որ նա վերադառնա, որովհետև այնտեղ ապագա կա։ Եթե Հայաստանում մշակույթի ոլորտում ապագա լիներ, իհարկե, կուզեի, որ գար, սակայն չկա. իմաստը ո՞րն է, որ գա։

Кому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»
Самое популярное