Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ամուսնուս սպանեցին, երբ տղաս տասն օրական էր…» Ալինա Մարտիրոսյանը պատմում է ամուսնու սպանության մասին (ֆոտո)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը թեև բավականին երիտասարդ է, 17-ամյա որդի ունի։ Ալինան վաղ տարիքում է ամուսնացել՝ 17 տարեկանում ամուսնացել է, 19-ում՝ մայր դարձել ու կորցրել ամուսնուն։ Դերասանուհին անկեղծ զրույց է ունեցել և պատմել ամուսնու սպանության, միայնակ մայր լինելու բարդությունների մասին։
«Ամուսնուս սպանեցին, երբ տղաս տասն օրական էր...» Ալինա Մարտիրոսյանը պատմում է ամուսնու սպանության մասին

«Ամուսնուս սպանեցին, երբ տղաս տասն օրական էր...» Ալինա Մարտիրոսյանը պատմում է ամուսնու սպանության մասին (ֆոտո)

– Ալինա, տղադ դեռահասության ամենաբարդ փուլում է։ Քեզ համար բա՞րդ է դեռահաս տղայի մայր լինելը, առավել ևս, որ ամուսին չունես։ Ի՞նչ հարաբերություններ ունեք որդուդ հետ։

– Ես ի սկզբանե խիստ չեմ եղել Էմանուելի հանդեպ, որովհետև գիտակցել եմ, որ հայր չունի, իմ խնամակալության տակ է։ Փորձել եմ այնպես անել, որ Էմանուելը չզգա հոր բացակայությունը։ Իհարկե, եղբայրս ամեն բան արել է, որպեսզի նա չզգա այդ բացը։ Իրենց տարիքային տարբերությունը տասը տարի է, կարծես եղբայրներ լինեն։ Հիմա տղաս ԱՄՆ-ում է՝ եղբորս մոտ։ Նա այնպես է անում, որ ոչնչի կարիք չունենա։
Էմանուելը շատ լուրջ երեխա էր. փոքր տարիքից սիրել է իր կողմից ինչ-որ նվեր անել, անակնկալ մատուցել ինձ, ուրախացնել։ Օրինակ՝ կարող է դպրոցից տուն գար ու կապույտ վարդ բերեր նվեր։

Նաև՝ շատ զուսպ երեխա էր. մինչև երրորդ դասարան, երբ ընդունվեց պարարվեստի ուսումնարան, սովորում էր Պուշկինի դպրոցում։ Մի անգամ դասղեկն ասել էր, որ պետք է պատմեն իրենց հայրիկների մասին, Էմանուելը դաղեկին կանչել էր դուրս ու ասել՝ ինչո՞ւ եք ինձ ցավ պատճառում, իմ պապան մահացած է, ես չեմ կարող պատմել իր մասին։
Ես, առաջին հերթին, որդուս ընկերն եմ, որպեսզի նա չխուսափի ինձ հետ խոսելուց։ Նա միշտ կիսվում է ինձ հետ, ես էլ՝ իր, երբ ինձ մոտ հարց է առաջանում, իրեն եմ դիմում։ Նա իմ առաջին քննադատն է։

«Ամուսնուս սպանեցին, երբ տղաս տասն օրական էր...» Ալինա Մարտիրոսյանը պատմում է ամուսնու սպանության մասին (ֆոտո)

«Ամուսնուս սպանեցին, երբ տղաս տասն օրական էր...» Ալինա Մարտիրոսյանը պատմում է ամուսնու սպանության մասին (ֆոտո)
-Տղաները, սովորաբար, խանդոտ են լինում մայրիկների հանդեպ, հատկապես, երբ տանը հայր չի լինում։

-Ինքը որոշ առումներով խանդոտ է, որոշ առումներով՝ հասկացող: Գիտի, որ մաման պետք է աշխատի։ Ճիշտ է, եղել են որոշակի բարդություններ, բայց հաղթահարել ենք՝ հասկանալով, որ այս ասպարեզում եմ աշխատում։

-Շոուբիզնեսային ոլորտում մարդիկ շրջապատն ավելի ազատ է, բացի այդ, պարբերաբար անձնականիդ վերաբերյալ հրապարակումներ են լինում։ Խնդիրներ չե՞ն առաջանում որդուդ հետ։

-Իհարկե, լինում են։ Եղել են դեպքեր, որոնք շատ ծանր է տարել, բայց չեմ ուզում խոսել այդ թեմայով, հազիվ ենք հաղթահարել։ Իսկ մեր հարաբերություններում լուրջ բարդություններ, որպես այդպիսին, չենք ունեցել։ Միշտ հասկանում ենք իրար, կան դեպքեր, երբ Էմանուելն ասում է՝ չեմ ուոզւմ էսպես լինի և չի լինելու, ու ես ընդունում եմ իր ասածը։

-Անձնական կյանքդ դասավորելու վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի։
-Նա շատ է ցանկանում, որ ես ամուսին ունենամ՝ հենարան, նորմալ ընտանիք։ Եթե նա տեսած լիներ իր հորը, մենք ամուսնալուծված լինեինք, գուցե դեմ լիներ, սակայն ի սկզբանե չի տեսել հայրական ջերմություն և այլ դիրքորոշում ունի։

«Ամուսնուս սպանեցին, երբ տղաս տասն օրական էր...» Ալինա Մարտիրոսյանը պատմում է ամուսնու սպանության մասին (ֆոտո)
«Ամուսնուս սպանեցին, երբ տղաս տասն օրական էր...» Ալինա Մարտիրոսյանը պատմում է ամուսնու սպանության մասին

-Ամուսինդ էլ չի՞ հասցրել տեսնել ձեր որդուն։

-Ամուսինս որդուս միայն էխոյի ապարատով է տեսել։ Երբ հղի էի, ամուսնուս հետ Մոսկվայում էինք ապրում, գնացինք էխոյի, իմացավ, որ տղա է ունենալու։ Երկուսով որոշեցինք, որ անունը պետք է լինի Էմանուել, որը նշանակում է՝ Աստված մեզ հետ է։ Հետո եկա Հայաստան, հղիությանս վերջին 2 ամիսներին նրանից ոչ մի լուր չունեի, կորել էր, երեխան ծնվեց, տասն օր անց իմացանք, որ իրեն սպանել են։
– 19 տարեկան աղջկա համար ի՞նչ է նշանակում մայր դառնալ, միաժամանակ՝ կորցնել ամուսնուն։
-Շատ ծանր ապրումներ եմ ունեցել. դա դաժան, դժոխային ճանապարհ է, երբ չգիտես՝ ուր ես գնալու, ինչ է քեզ սպասվում, էլ ինչ դաժանություններ կարող են լինել։ Որևէ կնոջ, անգամ՝ թշնամուս չեմ ցանկանա նման բանի միջով անցնել։ Դա շատ դաժան բան է։ Ես 17 տարեկանում եմ ամուսնացել, 18–ամյակս Մոսկվայում է լրացել, երբ արդեն ամուսացած էինք։ Նա ինձանից 16 տարի մեծ էր ու ինձ վերաբերում էր որպես երեխայի։ Մենք սիրով զույգ ենք եղել։
Ես մեծացա այն ժամանակ, երբ հասկացա, որ այս աշխարհում լրիվ մենակ եմ՝ նորածին երեխան ձեռքիս։ Այդ ժամանակ մենակ Աստված է օգնում քեզ։
-Այդ փուլում ո՞վ էր կողքիդ։
-Մայս և եղբայրս։
«Ամուսնուս սպանեցին, երբ տղաս տասն օրական էր...» Ալինա Մարտիրոսյանը պատմում է ամուսնու սպանության մասին

«Ամուսնուս սպանեցին, երբ տղաս տասն օրական էր...» Ալինա Մարտիրոսյանը պատմում է ամուսնու սպանության մասին (ֆոտո)

-Իր ընտանիքի կողմից օժանդակություն չի՞ եղել։
-Չէ, որովհետև նա տարիքով շատ մեծ էր, հարազատներ չուներ… իր ընտանիքին անդրադառնալ չեմ ուզում։
– Քեզ համար կրկնակի բարդ է եղել. նախ՝ ինքդ պետք է դուրս գայիր սթրեսից, երկրորդ երեխայիդ համար այնպիսի պայմաններ ստեղծեիր, որ ճնշված չմեծանա։ Ինչպե՞ս հաղթահարեցիր այդ ամենը։

-Ոչ մի կնոջ չեմ ցանականա միայնակ մեծացնել երեխային, որովհետև դա, իսկապես, դաժան տառապանք է։ Դու դառնում ես ընտանիքի տղամարդը։ Կան շատ դաժան մարդիկ, ովքեր չեն կարողանում հասկանալ աղջկա ցավը։ Ամեն դեպքում, ես գիտեմ, որ ով ինչ ցանում է, այն էլ հնձում է. քամի ցանողը փոթորիկ է հնձում։ Ինձ համար բարդ էր, սակայն հաղթահարեցի ամեն բան։

Քանի որ ինձ մոտ հոգևորը միշտ առաջին տեղում է եղել, որևէ մեկի դեմ չեմ չարացել ու չեմ չարանում։ Կարծում եմ՝ նախանձ, չար չլինելը Աստծո շնորհն է։ Ինչքան մարդը դժվար ճանապարհ է անցնում, այդքան կոփվում է, ճանաչում է կյանքը և չի կարող վատություն անել որևէ մեկին, չէ՞ որ ինքն անցել է այդ ճանապարհը։
«Ամուսնուս սպանեցին, երբ տղաս տասն օրական էր...» Ալինա Մարտիրոսյանը պատմում է ամուսնու սպանության մասին

«Ամուսնուս սպանեցին, երբ տղաս տասն օրական էր...» Ալինա Մարտիրոսյանը պատմում է ամուսնու սպանության մասին (ֆոտո)


-Ինչո՞ւ ես որդուդ ուղարկել ԱՄՆ։

-Տղաս պարող է. օգոստոսին հրավեր ստացավ Նյու Յորքի ակադեմիաներից մեկում սովորելու։ Ինձ համար դաժան է իրենից հեռու լինելը, սակայն շատ ուրախ եմ, որ նա այնտեղ է։ Ես իմ կարոտն ու էգոն դրել եմ մի կողմ, ինձ համար կարևորն իր ապագան է։ Միշտ փորձել եմ ամեն ինչ անել, որ, առաջին հերթին տղայիս համար լավ լինի. 7-8 տարի է, ինչ ես նկարահանվում եմ։Այս ընթացքում վաստակածս գումարով կարող էի շքեղ մեքենա գնել, սակայն գերասդասել եմ դա ներդնել եղբորս, որդուս առաջըթացի մեջ։ Այնպես եմ արել, որ տղաս ունենա ամենաթանկ հեռախոսը, հագնի ամենաթանկ շորերը։ Թող ես չվարեմ թանկ մեքենա, սակայն ընտանիքս ոչնչի կարիք չունենա։ Որպեսզի տղաս չզգա, որ հայր չունի։

-Հնարավո՞ր է, դու էլ տեղափոխվես իր մոտ։

-Ես կգնամ, կտեսնեմ իրեն, սակայն տեղափոխվել չեմ կարող, քանի որ դժվար է այնտեղ աշխատանք գտնել։ Չեմ ուզում նորից զրոյից սկսել։ Ինչ վերաբերում է որդուս՝ ես չեմ թողնի, որ նա վերադառնա, որովհետև այնտեղ ապագա կա։ Եթե Հայաստանում մշակույթի ոլորտում ապագա լիներ, իհարկե, կուզեի, որ գար, սակայն չկա. իմաստը ո՞րն է, որ գա։

Թրամփը հրավիրել է Սի Ծինփինին սեպտեմբերին այցելել ԱՄՆ Ջեքի Չանը «Աստծո զրահը 4. Վերջնագիր» ֆիլմը կնկարահանի Ղազախստանում և ԱդրբեջանումՀայաստանում կընդլայնվի ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող շահառուների շրջանակըՀորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք համագործակցում են Իրանի ռազմածnվային nւժերի հետ. ԱրաղչիՀնդկաստանի հյուսիսում nւժեղ փոթորկի և տեղատարափ անձրևների հետևանքով 56 մարդ է զnhվելՆաիր Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա»-ի հետ դարձել է Սերբիայի գավաթակիր «Պետք է լինենք գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ»․ Թրամփ-Ցզինպին հանդիպումն ավարտվել է Երկակի ստանդարտներ ԵԽԽՎ-ից՝ հանուն ՓաշինյանիՓաշինյանի քննադատությանը միացան ռուս կոմունիստներըՍլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Փաշինյանը փորձում է ընդդիմությանը պատրադրել իր կեղտոտ խաղը «Զվարթնոցից» անհետացած ռուս կինը հայտնաբերվել է Արգավանդի ճանապարհին Իշխանությունն ընդդիմադիրներին պատժելու մեթոդ է գտել Երևանում 24-ամյա աղջիկը փորձել է ցած նետվելԵրևանում վթարի է ենթարկվել «Սպայկա» ընկերության տնօրենի «Mercedes-Maybach»-ը Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ «Արսենալ»-ի Դավիդ Ռայան դարձել է պատմության մեջ 1-ին դարպասապահը, որը նույն մրցաշրջանում նվաճել է և՛ Պրեմիեր լիգայի, և՛ ՉL-ի «Ոսկե ձեռնոցը» Իրանը նավ է առգրավել ԱՄԷ-ի ափերի մոտ Վթարների պատճառով 5, 15, 31 համարի ավտոբուսները խցանման մեջ են, կլինեն որոշակի ուշացումներ Ինչպես և որ երկրներից է հնարավոր մայիսի 14-ին քվեարկել «Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանի օգտին «Ճաշատեսակ» եվրոպական սեղանին. անդամակցությունը իրատեսական սցենար չէ. «Փաստ»Գողթ գյուղում 8-ամյա դստեր հետ վրաերթի ենթարկված 48-ամյա կինը մահացավ«Աղքատության թակարդից» դուրս գալու խոստումը․ ինչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» Որտե՞ղ է իրական սպառնալիքը Հայաստանի համար. «Փաստ»Հենրիխ Մխիթարյանը շարունակում է տիտղոսներ նվաճել «Ինտերի» կազմումՄասնակցության գինը․ ընտրական պասիվությունը ո՞ւմ է ձեռնտու Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ»Մասնագետ. Հայաստանին անհրաժեշտ է անօդաչու թռչող սարքերի ենթակառուցվածք Ու՞մ եք սպառնում սև նշանով. Բացահայտվել է Փաշինյանի լկտիության պատճառը «Երևանը դառնում է ՆԱՏՕ-ի Կենտրոնական Ասիա առաջխաղացման բանալին» «Մա՛մ, ոչ մի քայլ հետ, մինչև վերջին կաթիլ արյունով հողերը պահելու ենք». կամավորական Սարգիս Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին. «Փաստ»«Նաիրիտ»-ի հարյուրավոր աշխատակիցներ նստացույց են սկսել կառավարության շենքի դիմաց. պատմության այս օրը (14 մայիս)Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելՆոր կրքեր «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի շուրջ. «Փաստ»ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ»Մանչեսթեր Յունայթեդը կողմնորոշվել է հաջորդ մրցաշրջանի մարզչի հարցում Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը «Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ»Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ»Քանի մարդ են կարողանում բերել Նիկոլ Փաշինյանի հավաքներին Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ»Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ»Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. «Ժողովուրդ» Կարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ»Ի՞նչ կտա Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. «Հրապարակ» ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ»Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները. «Հրապարակ»
Ամենադիտված