Պուտինի ծննդյան օրվա առիթով թողարկվել է iPhone 7-ի խմբաքանակ՝ նրա խորաքանդակով. Ֆոտո
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾCaviar ընկերությունը, որը մասնագիտացած է լյուքս սմարթֆոնների թողարկմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա առիթով թողարկել է iPhone 7-ի սահմանափակ խմբաքանակ՝ զարդարված պետության ղեկավարի ոսկե խորաքանդակով՝ ասվում է ընկերության հաղորդագրությունում:
Սմարթֆոնի մոդելը կոչվում է Supremo Putin Damascus։ Կորպուսին պատկերված է նաև ՌԴ գերբն ու մեջբերում՝ Պուտինի խոսքերից. «Մենք կպատասխանենք բոլոր մարտահրավերներին։ Կաշխատենք Ռուսաստանի բարօրության համար»։
Հեռախոսի դիզայնը ներկայացված է երկու տարբերակով՝ միատոն տիտանային գամմայում և երկմետալիկ՝ սառը պողպատի ֆոնի և ոսկու տարրերի համադրությամբ։
Վաճառքի կհանվի սմարթֆոնի 64 օրինակ։
Սարքերը թողարկվել են 128 գբ և 256 գբ հիշողության ծավալներով։ Սարքերի գինը տարբերվում են 207-232 հազար ռուբլու սահմանում։
Պուտինը ծնունդը կնշի հոկտեմբերի 7-ին։
![]()