ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինի ծննդյան օրվա առիթով թողարկվել է iPhone 7-ի խմբաքանակ՝ նրա խորաքանդակով. Ֆոտո

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Caviar ընկերությունը, որը մասնագիտացած է լյուքս սմարթֆոնների թողարկմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա առիթով թողարկել է iPhone 7-ի սահմանափակ խմբաքանակ՝ զարդարված պետության ղեկավարի ոսկե խորաքանդակով՝ ասվում է ընկերության հաղորդագրությունում:

Սմարթֆոնի մոդելը կոչվում է Supremo Putin Damascus։ Կորպուսին պատկերված է նաև ՌԴ գերբն ու մեջբերում՝ Պուտինի խոսքերից. «Մենք կպատասխանենք բոլոր մարտահրավերներին։ Կաշխատենք Ռուսաստանի բարօրության համար»։

Հեռախոսի դիզայնը ներկայացված է երկու տարբերակով՝ միատոն տիտանային գամմայում և երկմետալիկ՝ սառը պողպատի ֆոնի և ոսկու տարրերի համադրությամբ։

Վաճառքի կհանվի սմարթֆոնի 64 օրինակ։

Սարքերը թողարկվել են 128 գբ և 256 գբ հիշողության ծավալներով։ Սարքերի գինը տարբերվում են 207-232 հազար ռուբլու սահմանում։

Պուտինը ծնունդը կնշի հոկտեմբերի 7-ին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular