Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թող ինձ ների իմ կինը, բայց չորրորդ ամուսնությունս անխուսափելի է». Դավիթ Գրիգորյանը պատմում է ավանդույթ դարձած իր բազում ամուսնությունների մասին

ՎԻԴԵՈ

ShowBiz.am-ը զրուցել է դերասան Դավիթ Գրիգորյանի հետ, ում, ինչպես նա ասաց զրույցի ընթացքում, ընթերցողները, հարցազրույցը կարդալուց հետո, կսկսեն ատել: Դերասանը, պարզվում է, ավանդույթ է դարձրել իր համար ամուսնանալը և մեծ փորձ ունի այդ կյանքում: Այսօր նա, ունենալով իր 3-րդ ամուսնությունն, արդեն մտածում է 4-րդի մասին: Այս ամենի մասին և էլ ավելի զարմանալի բաներ նա անկեղծանում և պատմում է հարցազրույցում:

Ավելի մանրամասն ՝ այստեղ

– Կհիշե՞ք  Ձեր առաջին սերը:

– Այն «պլատոնական էր» ու առաջին դասարանում։ Ես տարված էի մի խելացի աղջնակով, որի հանդեպ զգացմունքս «ադամական» էր, ասել կուզեմ, զուլալ, անփորձ ու այնքան հմայիչ։ Ու, բնավ, պարտադիր չէ, որ առաջին սիրո մասին խոսելիս վերադառնամ վաղ պատանեկություն ու գիտակցված զգացմունքի մասին խոսեմ։ Հակառակը՝ յուրաքանչյուր գեղեցիկ բան մարդու մեջ ձևավորվում է մանկուց։
Ինչևիցե, կարծում եմ, որ յուրաքաչյուրիս կյանքում սիրո արտահայտումը ձևավորվել է ճիշտ այնպես, ինչպես ինձ մոտ շատ վաղուց։

– Կհիշե՞ք Ձեր առաջին ժամադրությունը: Ի՞նչ անմոռանալի բան է պատահել, որ չեք կարող երբեք մոռանալ:

– Իմ առաջին ժամադրությունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 5-ին։ Այն նշանակված էլ չէր։ Ես, իմ կարճ ու կիսախելագար մտքով տրամադրվել էի, որ այդ ժամին պիտի ծաղիկներ հասցնեմ սիրածս աղջկան, դնեմ նրա ննջարանում ու գիշերով ճամփա էի ընկել դեպի նրանց տուն՝ գրպանումս անգամ տաքսիու գումար չունենալով։ Ամեն ինչ սկսվեց փախուստով։ 15 տարեկան էի։ Բարձերը անկողնուս մեջ դասավորեցի այնպես, որ չզգացվի, թե ծածկոցի տակ մարդ չկա, ու մայրս չնկատի բացակայությունս, (հայրս տեղյակ էր փախուստիս մասին)։ Երբ հաջողությամբ դուրս եմ գալիս տնից ու ճանապարհ ընկնում, հայրս անհանգստացած արթնանում է, վառում պատշգամբի լույսն ու պատուհանից հետևում, թե ինչպես եմ ես հեռանում։ Ինչ խոսք, մայրս արթնանում է, հասկանում, որ տանը չեմ ու, պարբերաբար պնդելով իմ վերադարձը, վիճում հայրիկիս հետ։
Հայրս, իհարկե, կցանկանար, որ ծաղկեփունջը տեղ հասցնեի, բայց մայրական անհանգստությունն ավելի ուժեղ է գտնվում, ու ես հետ եմ վերադառնում տուն, ինչի համար մինչ օրս զղջում եմ:

– Ամուսնությունների հարուստ փորձ եք ձեռք բերել: Կպատմե՞ք Ձեր առաջին ամուսնության մասին:
– 24 տարեկանում եմ ամուսնության առաջարկություն արել առաջին անգամ։ Փարիզում էինք. հանդիպեցինք Նոտղդամ դե Պաղիի դիմաց։ Ցուրտ էր, բայց հանդիպման ջերմությունը շատ ուժգին էր։ Միասին գնացինք մեր վարձած բնակարանը, որտեղ միասին պիտի ապրեինք մի ամբողջ հավիտենություն՝ հինգ օր։ Ես վստահ էի, որ կողքիս հենց այն կինն է, ով ողջ կյանքում պիտի կողքիս արթնանա։
Միասին գնացինք նշելու Ամանորի գիշերը Էյֆելյան աշտարակի տակ և ուղիղ կեսգիշերին, երբ Էյֆելը պայծառացավ վառ լուսերով, ծնկի եկա ու ամուսնության առաջարկություն արեցի նրան։
Ֆանտաստիկ հիշողություն է, բայց դա անցանք:

Երկրորդ անգամ շատ հապճեպ ստացվեց։ Ծնդդյանս օրն էր։ Պատրաստվում էինք նշել բարեկամներով։ Գերմանիայից նոր էի ժամանել ու արդեն տարված էի նրանով։ Այնքան կրքով էի համակված երկրորդ անգամ, որ հանկարծակի ինչ-որ նյուտոնական էվրիկա վառվեց գլխիս մեջ, վեր թռա, առանց վարանելու բոլորից ներողություն խնդրեցի, որ պիտի բացակայեմ մի ժամով, բռնեցի նրա ձեռքն ու գնացինք ԶԱԳՍ։ Ինքն էլ մինչև վերջին պահը չէր հասկանում, թե ինչ է տեղի ունենում։ Բախտս էլ բերեց, որ անձնագիրը մոտն էր։ Մի խոսքով հասանք ԶԱԳՍ, ու ինքն էնքան թեթև տարավ, որ հեսա ամուսնանալու է, որ իմ ադրենալինն էլ ավելի բարձրացավ։ ԶԱԳՍ-ում պարզվեց, որ 5 օր անց միայն կարող էին հաստատել մեր ամուսնությունը։ Մեղքս չեմ թաքցնի, դերասան լինելուս փաստն աշխատեց, ու ինձ ընդառաջեցին, հենց տեղում ձևակերպեցին ամուսնությունս։ Տուն վերադարձանք արդեն ամուսիններ։ Սիրուն օր էր։

 

– Ի՞նչն է անդադար խանգարել Ձեզ: Կարծում եք ճակատագի՞ր է, թե՞ սխալ ընտրություններ եք միշտ արել:
– Ո՛չ, ես երբեք սխալ ըտրություն չեմ կատարել։ Իմ ընտրությունը միշտ ճիշտ է եղել։ Մնացածի կարծիքը, եթե անկեղծ, շատ քիչ է հուզում։ Առհառասակ, մեր ճակատագրի գրիչն ու վրձինը մենք ենք։

– Կպատմե՞ք մի փոքր ամուսնալուծության դժվարությունների և հիասթափությունների մասին:
– Ազատություն, անկախություն, ապա մտորումներ, միայնություն ու հիասթափություն։ Դու գիտակցում ես, որ բաժանվել երբեք չարժի, եթե ընտրել ես։ Եթե ընտրել ես, հարգիր, թե չես կարող, կրկին մի՛ փորձիր։ Բարդ թեմա է, չեմ կարող խոսել դրա մասին։

– 3 ամուսնությունն էլ շուքով նշել եք թե՞:
– Ո՛չ, ես այդ փողը կծախսեմ ճանապարհորդությունների վրա։ Հարսանիքը ծախս է, որ իրենց կարող են թույլ տալ այն մարդիկ, ովքեր կամ շատ փող ունեն  կամ կյանքի այլ հաճույքները չեն գնահատում։

– Ձեր ամուսնությունները ինչե՞ր են տվել Ձեզ:
– Պատմություններ, պատմվածքներ, էսսեներ, հիշողություններ, երջանկություն, կրկին ամուսնանալու ցանկություն, նոր զգայարաններ է բացել ու բացահայտել իմ մեջ յուրաքանչյուր ամուսնություն ու հակառակը։
Ես՝ փոքրիկ և ռոմանտիկ տականքս ամեն տարի շարունակելու եմ մեծ և արդար ամուսնական ավանդույթս։ Թող ինձ ների իմ ներկա կինը, բայց չորրորդ ամուսնությունս անխուսափելի է:

– Ինչպիսի՞ն է Ձեր ներկայիս կինը:
– Ֆանտաստիկ, անկրկնելի, աներևակայելի, անմոռանալի, աստվածային, իմաստուն, շքեղ, անփոխարինելի, աննման, լուսնի նման։ Մի խոսքով վերջ դեմք է։ Մնում է ինձ մի քիչ ավելի շատ հասկանա, ու ամեն բան լավ կլինի։ Հակառակ դեպքում, իրեն էլ եմ ասել, նոր տարուն նոր կին կունենամ։

– Ի՞նչ է նա կարծում նախկինում Ձեր մի քանի կին ունենալու մասին:
– Այս հարցն ամենից շատ սիրեցի։ Շատ ադեկվատ է վերաբերվում։ Նա, երևի, բոլորից լավ գիտի իմ բոլոր նախկին ամուսնության առաջարկությունների ժամանակագրության ու էության մասին։ Մեկ-մեկ, իհարկե, երեսովս է տալիս, բայց զարմանալիորեն դրական է վերաբերվում։ Կինս, երևի ինձ նման ցնդած է։

Չորորդ անգամ ամուսնանալն անխուսափելի է։ Հոգուս խորքում արդեն պլանավորում եմ։ Չգիտեմ, թե մարդիկ ոնց կընկալեն ընթերցածը, բայց միևնույն է, էլի եմ առաջարկություն անելու։ Ինչ կլինի որ, թող դա էլ իմ ծուռ ու գժված, մի քիչ անընդունելի, բայց գեղեցիկ ավանդույթը դառնա։ Չէ որ, միայն ես եմ պատասխանատու իմ կյանքի համար։

– Ձեր երազած ընտանեկան պատկերը ո՞րն է:
– Զույգ բալիկ, սիրելի կին, անսահմանափակ քանակությամբ թուղթ ու թանաք՝ ընտանիքիս ու երջանկությանս մասին գրելու համար, նրանց հետ ճանապարհորդություններ բոլոր այն վայրերով ու երկրներով, որտեղ ես նախկինում եղել եմ կամ երազում եմ լինել հիմա։
Իդեալական է այն ընտանիքը, որտեղ ամեն ինչ ՇԱՏ ՃԻՇՏ չէ։ Մի քիչ սխալականությունը նման է մի քիչ աղի կամ պղպեղի, որը միշտ ավելի համեղ է դարձնում ուտեստը։

Բալիկներ ուզում եմ, պլանավորում եմ։ Առաջին ու երեկրորդ ամուսնությունից հետո չհասցրի, բայց երրորդի ժամանակ պարտադիր կհասցնեմ։ Չնայած հաջորդ անգամ ամուսնության առաջարկություն անելիս, մեկ է, էլի բալիկներ եմ ուզենալու։ Բայց դա թողնենք հետո։

Одной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана ХаменеиАрхимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нетПосол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификацииФранция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана»СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека АкопянаПоражение было следствием системы управления. «Паст»Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»«Загадка» АНИФ: что раскрывают официальные цифры. «Паст»Смена власти, реальная возможность выбора, оздоровление политического поля: формируется новый оппозиционный полюс. «Паст»Архиепископ Хажак Парсамян: Позиция Патриарха Саакa всегда чёткая: он поддерживает Верховного Патриарха Арсен Торосян и Рафаэль Бенитес обсудили направления развития сотрудничества с Советом ЕвропыGlobalSource: Ядерный выбор Армении сопряжен с серьезными долговыми рискамиВ Гюмри из супермаркета «Вива» в медцентр «Гюмри» доставлено тело 65-летней женщиныАвтодекларирование и новые исключения в Армении: что можно не указывать в налоговой отчетностиКГД Армении— о видах и порогах не подлежащих декларированию необлагаемых налогом доходовВ Грузии временно закрыли дорогу, ведущую к границе с АрмениейСША перебросили в Британию две эскадрильи истребителей для отправки на Ближний ВостокГосударство на «ара»? Когда заместитель председателя НС забывает о своей должности. «Паст»Предвыборная «благосклонность» к пенсионерам на фоне многомиллионных премий. «Паст»«Не регистрировать и не допускать»: политическая анатомия опасного мышления. «Паст»
Самое популярное