Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թող ինձ ների իմ կինը, բայց չորրորդ ամուսնությունս անխուսափելի է». Դավիթ Գրիգորյանը պատմում է ավանդույթ դարձած իր բազում ամուսնությունների մասին

ՎԻԴԵՈ

ShowBiz.am-ը զրուցել է դերասան Դավիթ Գրիգորյանի հետ, ում, ինչպես նա ասաց զրույցի ընթացքում, ընթերցողները, հարցազրույցը կարդալուց հետո, կսկսեն ատել: Դերասանը, պարզվում է, ավանդույթ է դարձրել իր համար ամուսնանալը և մեծ փորձ ունի այդ կյանքում: Այսօր նա, ունենալով իր 3-րդ ամուսնությունն, արդեն մտածում է 4-րդի մասին: Այս ամենի մասին և էլ ավելի զարմանալի բաներ նա անկեղծանում և պատմում է հարցազրույցում:

Ավելի մանրամասն ՝ այստեղ

– Կհիշե՞ք  Ձեր առաջին սերը:

– Այն «պլատոնական էր» ու առաջին դասարանում։ Ես տարված էի մի խելացի աղջնակով, որի հանդեպ զգացմունքս «ադամական» էր, ասել կուզեմ, զուլալ, անփորձ ու այնքան հմայիչ։ Ու, բնավ, պարտադիր չէ, որ առաջին սիրո մասին խոսելիս վերադառնամ վաղ պատանեկություն ու գիտակցված զգացմունքի մասին խոսեմ։ Հակառակը՝ յուրաքանչյուր գեղեցիկ բան մարդու մեջ ձևավորվում է մանկուց։
Ինչևիցե, կարծում եմ, որ յուրաքաչյուրիս կյանքում սիրո արտահայտումը ձևավորվել է ճիշտ այնպես, ինչպես ինձ մոտ շատ վաղուց։

– Կհիշե՞ք Ձեր առաջին ժամադրությունը: Ի՞նչ անմոռանալի բան է պատահել, որ չեք կարող երբեք մոռանալ:

– Իմ առաջին ժամադրությունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 5-ին։ Այն նշանակված էլ չէր։ Ես, իմ կարճ ու կիսախելագար մտքով տրամադրվել էի, որ այդ ժամին պիտի ծաղիկներ հասցնեմ սիրածս աղջկան, դնեմ նրա ննջարանում ու գիշերով ճամփա էի ընկել դեպի նրանց տուն՝ գրպանումս անգամ տաքսիու գումար չունենալով։ Ամեն ինչ սկսվեց փախուստով։ 15 տարեկան էի։ Բարձերը անկողնուս մեջ դասավորեցի այնպես, որ չզգացվի, թե ծածկոցի տակ մարդ չկա, ու մայրս չնկատի բացակայությունս, (հայրս տեղյակ էր փախուստիս մասին)։ Երբ հաջողությամբ դուրս եմ գալիս տնից ու ճանապարհ ընկնում, հայրս անհանգստացած արթնանում է, վառում պատշգամբի լույսն ու պատուհանից հետևում, թե ինչպես եմ ես հեռանում։ Ինչ խոսք, մայրս արթնանում է, հասկանում, որ տանը չեմ ու, պարբերաբար պնդելով իմ վերադարձը, վիճում հայրիկիս հետ։
Հայրս, իհարկե, կցանկանար, որ ծաղկեփունջը տեղ հասցնեի, բայց մայրական անհանգստությունն ավելի ուժեղ է գտնվում, ու ես հետ եմ վերադառնում տուն, ինչի համար մինչ օրս զղջում եմ:

– Ամուսնությունների հարուստ փորձ եք ձեռք բերել: Կպատմե՞ք Ձեր առաջին ամուսնության մասին:
– 24 տարեկանում եմ ամուսնության առաջարկություն արել առաջին անգամ։ Փարիզում էինք. հանդիպեցինք Նոտղդամ դե Պաղիի դիմաց։ Ցուրտ էր, բայց հանդիպման ջերմությունը շատ ուժգին էր։ Միասին գնացինք մեր վարձած բնակարանը, որտեղ միասին պիտի ապրեինք մի ամբողջ հավիտենություն՝ հինգ օր։ Ես վստահ էի, որ կողքիս հենց այն կինն է, ով ողջ կյանքում պիտի կողքիս արթնանա։
Միասին գնացինք նշելու Ամանորի գիշերը Էյֆելյան աշտարակի տակ և ուղիղ կեսգիշերին, երբ Էյֆելը պայծառացավ վառ լուսերով, ծնկի եկա ու ամուսնության առաջարկություն արեցի նրան։
Ֆանտաստիկ հիշողություն է, բայց դա անցանք:

Երկրորդ անգամ շատ հապճեպ ստացվեց։ Ծնդդյանս օրն էր։ Պատրաստվում էինք նշել բարեկամներով։ Գերմանիայից նոր էի ժամանել ու արդեն տարված էի նրանով։ Այնքան կրքով էի համակված երկրորդ անգամ, որ հանկարծակի ինչ-որ նյուտոնական էվրիկա վառվեց գլխիս մեջ, վեր թռա, առանց վարանելու բոլորից ներողություն խնդրեցի, որ պիտի բացակայեմ մի ժամով, բռնեցի նրա ձեռքն ու գնացինք ԶԱԳՍ։ Ինքն էլ մինչև վերջին պահը չէր հասկանում, թե ինչ է տեղի ունենում։ Բախտս էլ բերեց, որ անձնագիրը մոտն էր։ Մի խոսքով հասանք ԶԱԳՍ, ու ինքն էնքան թեթև տարավ, որ հեսա ամուսնանալու է, որ իմ ադրենալինն էլ ավելի բարձրացավ։ ԶԱԳՍ-ում պարզվեց, որ 5 օր անց միայն կարող էին հաստատել մեր ամուսնությունը։ Մեղքս չեմ թաքցնի, դերասան լինելուս փաստն աշխատեց, ու ինձ ընդառաջեցին, հենց տեղում ձևակերպեցին ամուսնությունս։ Տուն վերադարձանք արդեն ամուսիններ։ Սիրուն օր էր։

 

– Ի՞նչն է անդադար խանգարել Ձեզ: Կարծում եք ճակատագի՞ր է, թե՞ սխալ ընտրություններ եք միշտ արել:
– Ո՛չ, ես երբեք սխալ ըտրություն չեմ կատարել։ Իմ ընտրությունը միշտ ճիշտ է եղել։ Մնացածի կարծիքը, եթե անկեղծ, շատ քիչ է հուզում։ Առհառասակ, մեր ճակատագրի գրիչն ու վրձինը մենք ենք։

– Կպատմե՞ք մի փոքր ամուսնալուծության դժվարությունների և հիասթափությունների մասին:
– Ազատություն, անկախություն, ապա մտորումներ, միայնություն ու հիասթափություն։ Դու գիտակցում ես, որ բաժանվել երբեք չարժի, եթե ընտրել ես։ Եթե ընտրել ես, հարգիր, թե չես կարող, կրկին մի՛ փորձիր։ Բարդ թեմա է, չեմ կարող խոսել դրա մասին։

– 3 ամուսնությունն էլ շուքով նշել եք թե՞:
– Ո՛չ, ես այդ փողը կծախսեմ ճանապարհորդությունների վրա։ Հարսանիքը ծախս է, որ իրենց կարող են թույլ տալ այն մարդիկ, ովքեր կամ շատ փող ունեն  կամ կյանքի այլ հաճույքները չեն գնահատում։

– Ձեր ամուսնությունները ինչե՞ր են տվել Ձեզ:
– Պատմություններ, պատմվածքներ, էսսեներ, հիշողություններ, երջանկություն, կրկին ամուսնանալու ցանկություն, նոր զգայարաններ է բացել ու բացահայտել իմ մեջ յուրաքանչյուր ամուսնություն ու հակառակը։
Ես՝ փոքրիկ և ռոմանտիկ տականքս ամեն տարի շարունակելու եմ մեծ և արդար ամուսնական ավանդույթս։ Թող ինձ ների իմ ներկա կինը, բայց չորրորդ ամուսնությունս անխուսափելի է:

– Ինչպիսի՞ն է Ձեր ներկայիս կինը:
– Ֆանտաստիկ, անկրկնելի, աներևակայելի, անմոռանալի, աստվածային, իմաստուն, շքեղ, անփոխարինելի, աննման, լուսնի նման։ Մի խոսքով վերջ դեմք է։ Մնում է ինձ մի քիչ ավելի շատ հասկանա, ու ամեն բան լավ կլինի։ Հակառակ դեպքում, իրեն էլ եմ ասել, նոր տարուն նոր կին կունենամ։

– Ի՞նչ է նա կարծում նախկինում Ձեր մի քանի կին ունենալու մասին:
– Այս հարցն ամենից շատ սիրեցի։ Շատ ադեկվատ է վերաբերվում։ Նա, երևի, բոլորից լավ գիտի իմ բոլոր նախկին ամուսնության առաջարկությունների ժամանակագրության ու էության մասին։ Մեկ-մեկ, իհարկե, երեսովս է տալիս, բայց զարմանալիորեն դրական է վերաբերվում։ Կինս, երևի ինձ նման ցնդած է։

Չորորդ անգամ ամուսնանալն անխուսափելի է։ Հոգուս խորքում արդեն պլանավորում եմ։ Չգիտեմ, թե մարդիկ ոնց կընկալեն ընթերցածը, բայց միևնույն է, էլի եմ առաջարկություն անելու։ Ինչ կլինի որ, թող դա էլ իմ ծուռ ու գժված, մի քիչ անընդունելի, բայց գեղեցիկ ավանդույթը դառնա։ Չէ որ, միայն ես եմ պատասխանատու իմ կյանքի համար։

– Ձեր երազած ընտանեկան պատկերը ո՞րն է:
– Զույգ բալիկ, սիրելի կին, անսահմանափակ քանակությամբ թուղթ ու թանաք՝ ընտանիքիս ու երջանկությանս մասին գրելու համար, նրանց հետ ճանապարհորդություններ բոլոր այն վայրերով ու երկրներով, որտեղ ես նախկինում եղել եմ կամ երազում եմ լինել հիմա։
Իդեալական է այն ընտանիքը, որտեղ ամեն ինչ ՇԱՏ ՃԻՇՏ չէ։ Մի քիչ սխալականությունը նման է մի քիչ աղի կամ պղպեղի, որը միշտ ավելի համեղ է դարձնում ուտեստը։

Բալիկներ ուզում եմ, պլանավորում եմ։ Առաջին ու երեկրորդ ամուսնությունից հետո չհասցրի, բայց երրորդի ժամանակ պարտադիր կհասցնեմ։ Չնայած հաջորդ անգամ ամուսնության առաջարկություն անելիս, մեկ է, էլի բալիկներ եմ ուզենալու։ Բայց դա թողնենք հետո։

Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կանՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրոԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասինՌուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է Կլասիկոյի նոր գույները․ «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկները Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար Հայաստանը երեք ռազմավարական ճգնաժամերի միջև. Արա Այվազյանի հոդվածը Brent տեսակի նավթի գինը 2026 թվականի մայիսի 22-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 101 դոլարը 2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով Հակոբ Ղազանչյանը նոր թատրոն է բացումՄահացել է ԵԿՄ անդամ, ազատամարտիկ, ԵԿՄ Աջափնյակի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Համլետ Դադայանը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Հայտնի է դարձել Վենետիկի կինոփառատոնի ծրագիրըՎեցամյա աղջիկը մահացել է փորձարարական գենային թերապիայից հետո Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում տիրող սրումը Սևանում վրանի մեջ դի է հայտնաբերվելԵՄ-ի համար տհաճ անակնկալ էր ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանումը. Կալլաս Ուկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ Եղվարդում ապoրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է Ծանոթ ու միարժամանակ անհայտ … շրջազգեստՈւրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է. Արաղչի ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters Ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հաջիմե Մորիյասուն կհեռանա իր պաշտոնից 2027 թվականի Ասիայի գավաթի խաղարկությունից հետո Երևանում կայացել է Ավանդական Կարատեի «Արարատ գավաթ» միջազգային մրցաշարը Հայաստանը` երեք ռազմավարական ճգնաժամերի միջև. Արա Այվազյան «Հայ ֆերմերները փակել են Իրան տանող մայրուղին բախվելով «եվրոպական ընտրության իրականությանը»»Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Ամենադիտված