Լոռիում վթարից տուժած երկու երեխաների ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Երեւան (ֆոտո)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՍտեփանավանում տեղի ունեցած խոշոր ավովթարի հետեւանքով վիրավորված եերկու երեխաների քիչ առաջ ռեանոմոբիլով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Երեւան:
Հիշեցնենք, որ ժամը 20:20-ի սահմաններում Ստեփանավանի Ստեփանավանի Բաղրամյան-Չերյոմուշկա խաչմերուկում իրար են բախվել 3 մեքենա՝ «Ֆորդ տրանզիտ», «Վազ-2106» եւ Land Cruiser մակնիշների մեքենաները: Վթարի հետեւանքով 6 հոգի տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն: Նրանք են՝ Լոռու մարզի Ագարակ գյուղի բնակիչ, 2014թ-ին ծնված Արես Չոբանյանը, 2003թ-ին ծնված Արմինե Չոբանյանը, 1985թ-ին ծնված Արման Չոբանյանը, 1975թ-ին ծնված Գոչա Քալաշյանը, 2005թ-ին ծնված Աննա Չոբանյանը, Մելինե Չոբանյանը: Վերջինս գտնվում է հղիության 34-րդ շաբաթում:
Ստեփանավանի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ բոլոր տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության, բացի Արես եւ Աննա Չոբանյաններից, որոնց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նրանց երկուսին տեղափոխել են մայրաքաղաք Երեւան:
Դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկաններն ու քննիչները: Վիրավորներին մեքենաներից դուրս են բերել տարածքի բնակիչները:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ «Վազ-2106» մակնիշի մեքենան վարել է Ագարակ գյուղի բնակիչ, 1986թ-ին ծնված Արման Չոբանյանը, Land Cruiser-ը վարել է Ստեփանավան քաղաքի բնակիչ, 1981թ-ին ծնված Արման Մովսիսյանը, իսկ «Ֆորդ տրանզիտ»-ը՝ Ստեփանավանի բնակիչ, 1950թ-ին ծնված Մարտուն Կիրակոսյանը:
Լուսանկարները՝ Ալեն Գրիգորյանի







