ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոռիում վթարից տուժած երկու երեխաների ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Երեւան (ֆոտո)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ստեփանավանում տեղի ունեցած խոշոր ավովթարի հետեւանքով վիրավորված եերկու երեխաների քիչ առաջ ռեանոմոբիլով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Երեւան:

Հիշեցնենք, որ ժամը 20:20-ի սահմաններում Ստեփանավանի Ստեփանավանի Բաղրամյան-Չերյոմուշկա խաչմերուկում իրար են բախվել 3 մեքենա՝ «Ֆորդ տրանզիտ», «Վազ-2106» եւ Land Cruiser մակնիշների մեքենաները: Վթարի հետեւանքով 6 հոգի տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն: Նրանք են՝ Լոռու մարզի Ագարակ գյուղի բնակիչ, 2014թ-ին ծնված Արես Չոբանյանը, 2003թ-ին ծնված Արմինե Չոբանյանը, 1985թ-ին ծնված Արման Չոբանյանը, 1975թ-ին ծնված Գոչա Քալաշյանը, 2005թ-ին ծնված Աննա Չոբանյանը, Մելինե Չոբանյանը: Վերջինս գտնվում է հղիության 34-րդ շաբաթում:

Ստեփանավանի բժշկական կենտրոնից  հայտնեցին, որ բոլոր տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության, բացի Արես եւ Աննա Չոբանյաններից, որոնց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նրանց երկուսին տեղափոխել են մայրաքաղաք Երեւան:

Դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկաններն ու քննիչները: Վիրավորներին մեքենաներից դուրս են բերել տարածքի բնակիչները:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ «Վազ-2106» մակնիշի մեքենան վարել է Ագարակ գյուղի բնակիչ, 1986թ-ին ծնված Արման Չոբանյանը, Land Cruiser-ը վարել է Ստեփանավան քաղաքի բնակիչ, 1981թ-ին ծնված Արման Մովսիսյանը, իսկ «Ֆորդ տրանզիտ»-ը՝ Ստեփանավանի բնակիչ, 1950թ-ին ծնված Մարտուն Կիրակոսյանը:

Լուսանկարները՝ Ալեն Գրիգորյանի

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular