Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի հետ խզումը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանը հեռանում է Մոսկվայից սառեցնելով մասնակցությունը ՀԱՊԿ-ին, կասկածի տակ դնելով Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի կարևորությունը և պահանջելով վերանայել երկաթուղու կոնցեսիոն պայմանագիրը, գրում է ordomundi.ru–ն։ Միաժամանակ, այդ երկիրը ձգտում է եվրոպական ինտեգրման, սակայն չի ցանկանում հրաժարվել ԵԱՏՄ-ի ընձեռած տնտեսական օգուտներից։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ռուսական ռազմակայանը կենսական նշանակություն չունի։ Այնուամենայնիվ, նա չի բարձրացրել դրա դուրսբերման հարցը։ 

Ռուսաստանցի վերլուծաբան Վիգեն Հակոբյանը բացատրել է, որ ռազմակայանը ծառայում է Հայաստանի ֆիզիկական պաշտպանությանը Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ կողմից, իսկ ՆԱՏՕ–ն Ռուսաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված դաշինք է։ Տասնամյակներ շարունակ Մոսկվայի և Երևանի շահերը համընկել են ընդհանուր հնարավոր հակառակորդին զսպելու նպատակի շուրջ, այժմ, սակայն, Երևանն ազդանշան է տալիս, որ Թուրքիայի կողմից սպառնալիք չկա։ «Եթե նման սպառնալիք գոյություն ունենար, վարչապետը լայն ժպիտով չէր սեղմի Էրդողանի գիրքը կրծքին», - հեգնանքով նշել է Հակոբյանը։

Նրա խոսքով ռազմակայանը կարևոր է ոչ միայն որպես ռազմական օբյեկտ, այլ նաև որպես աշխարհաքաղաքական գործոն, դրա առկայությունը նշանակում է, որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի «միջուկային հովանոցի» ներքո։ Հենց այդ գործոնն էր, այլ ոչ թե ռազմակայանի կայազորի չափը, բացառում թուրքական հարձակման հավանականությունը։ «Հասկանալու համար, թե արդյո՞ք ռազմակայանն իսկապես ապահովում է անվտանգությունը, պետք է դուրս բերել այն։ Եվ պատասխանը բավական արագ պարզ կդառնար», - ասել է Հակոբյանը։

Պայմանագրով Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանը մնա հանրապետության տարածքում մինչև 2044 թվականը, սակայն նրա քաղաքական նշանակությունը նվազելու է։ Եթե Մոսկվայի հետ հարաբերությունները վերանայվեն նախքան անվտանգության նոր մեխանիզմների հաստատումը, Հայաստանը կհայտնվի անորոշ իրավիճակում։ Հակոբյանն ընդգծել է, որ «խնդիրը ոչ թե ՀԱՊԿ-ն է կամ ռազմակայանը, այլ Փաշինյանը և արտաքին հովանավորների կողմից նրան թելադրված ռազմավարությունը»։

Ռուսաստանի և ԵՄ-ի միջև սուր առճակատման պայմաններում վարչապետը ԵՄ-ին անդամակցությունը հռչակում է ինքնանպատակ, սակայն մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Սա դասական դեմագոգիա է, որը հղի է հետևանքներով, և 

Ռուսաստանը հաճախ է մատնանշում ուկրաինական սցենարը։ Այնտեղ ճգնաժամը սկսվել էր նույն պատճառով, այն է ԵՄ-ի հետ ինտեգրվելու փորձ առանց Ռուսաստանի հետ առևտրից ստացվող օգուտներից հրաժարվելու։ Հայաստանում էլ է հակամարտությունն անխուսափելի հաշվի առնելով Ռուսաստանին առավելագույն վնաս հասցնելու ուղղությամբ Արևմուտքի ռազմավարությունը։ Հակոբյանը զգուշացրել է, որ TRIPP-ի իրականացումը կարող է Սյունիքը վերածել տարածաշրջանային ուժերի բախման հարթակի։ Հարցն այն է, թե ո՞վ կլրացնի վակուումը՝ հայկական բանակը, արևմտյան դաշնակիցները, թուրքական զորքերը, թե Իրանը, կամ արդյո՞ք Հայաստանի տարածքում կբռնկվի բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ առճակատում, ինչպես տեղի ունեցավ Սիրիայում։

Եվ Մոսկվան պատրաստ է օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր լծակները՝իր շահերը պաշտպանելու համար։ Տնտեսական միջոցներն արդեն իսկ կիրառվում են։ Ըստ աղբյուրների Հայաստանի համար առանցքային առաջնահերթություն է էժան ռուսական գազի (1000 խմ-ի դիմաց 177,5 դոլար) հասանելիության պահպանումը։ Բայց Ռուսաստանը չի համաձայնի պայմանագրի կամ վարձակալության պայմանավորվածության միակողմանի դադարեցմանը առանց իր կողմից ներդրված 396 միլիոն դոլարի փոխհատուցման։ Այս համագործակցության հիմնասյուներից մեկը Մեծամորի ատոմային էլեկտրակայանն է, որի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036 թվականը։

Լևոն Տեր-Պետրոսյանը հստակ ձևակերպել է ամեն ինչ. Արևմուտքը հետաքրքրված է հետխորհրդային երկրներով միայն այնքանով, որքանով դրանք կարող են վնաս հասցնել Ռուսաստանին։ Եվ Փաշինյանը, Զելենսկին և Սանդուն գործում են այդ տրամաբանությամբ, և հաշվի չի առնվում այն ​​վնասը, որը Արևմուտքը հասցնում է հենց իրենց երկրներին։ «Ռուսաստանի հետ կապերի խզումը հանգեցնում է ոչ թե ինքնիշխանության ամրապնդմանը, այլ դրա լիակատար կորստին», — եզրակափակել է վերլուծաբանը։

Հայաստանը կարող է որպես պետություն գոյատևել միայն Ռուսաստանի հետ դաշինքի և Իրանի հետ ռազմավարական երկխոսության միջոցով։ Առանց դրանց թյուրքական տանդեմը արագորեն Հայաստանի տարածքը կվերածի «Արևմտյան Ադրբեջանի»։

Փաշինյանը բացահայտ հայտարարում է, որ Թուրքիան ինտենսիվորեն կառուցում է նոր երկաթուղային գիծ, ​​որը Կարսը կապում է Նախիջևանի հետ։ «Կարս-Դիլիդդու երկաթուղին ներկայումս ինտենսիվ կառուցման փուլում է։ Այս երկաթուղին կառուցվելու է այս կամ այն ​​կերպ։ Մենք չենք կարող, և նաև լեգիտիմություն չունենք, որևէ կերպ խոչընդոտելու այդ երկաթուղու կառուցումը։ Սակայն մենք պետք է իրավունք ունենանք մրցակցելու այդ երկաթուղու հետ», — հայտարարել է Փաշինյանը։

Հայաստանը անկախության 35-ամյակը հիանալի առիթ դարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար Երևանի կենտրոնական հրապարակում հանրապետության քաղաքացիներին դիմելու։ Նա սկսեց հարցով. ինչո՞ւ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի մասնակիցների 94,3%-ը քվեարկեց ԽՍՀՄ-ից Հայաստանի անկախության օգտին։ Հատկանշական է այն, որ Անկախության օրը լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ինքը բարձրացրեց խաղաղության պայմանագրի թեման, որը դեռևս չի ստորագրվել։ Փաշինյանը, սակայն, չհստակեցրեց, թե ի՞նչ ուղղությամբ են ընթանում գործընթացները՝ դեպի հաշտեցում, թե՞ դեպի հետագա օտարում և հակամարտություն:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Стипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду
Самое популярное