Ռուսաստանի հետ խզումը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵրևանը հեռանում է Մոսկվայից սառեցնելով մասնակցությունը ՀԱՊԿ-ին, կասկածի տակ դնելով Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի կարևորությունը և պահանջելով վերանայել երկաթուղու կոնցեսիոն պայմանագիրը, գրում է ordomundi.ru–ն։ Միաժամանակ, այդ երկիրը ձգտում է եվրոպական ինտեգրման, սակայն չի ցանկանում հրաժարվել ԵԱՏՄ-ի ընձեռած տնտեսական օգուտներից։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ռուսական ռազմակայանը կենսական նշանակություն չունի։ Այնուամենայնիվ, նա չի բարձրացրել դրա դուրսբերման հարցը։
Ռուսաստանցի վերլուծաբան Վիգեն Հակոբյանը բացատրել է, որ ռազմակայանը ծառայում է Հայաստանի ֆիզիկական պաշտպանությանը Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ կողմից, իսկ ՆԱՏՕ–ն Ռուսաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված դաշինք է։ Տասնամյակներ շարունակ Մոսկվայի և Երևանի շահերը համընկել են ընդհանուր հնարավոր հակառակորդին զսպելու նպատակի շուրջ, այժմ, սակայն, Երևանն ազդանշան է տալիս, որ Թուրքիայի կողմից սպառնալիք չկա։ «Եթե նման սպառնալիք գոյություն ունենար, վարչապետը լայն ժպիտով չէր սեղմի Էրդողանի գիրքը կրծքին», - հեգնանքով նշել է Հակոբյանը։
Նրա խոսքով ռազմակայանը կարևոր է ոչ միայն որպես ռազմական օբյեկտ, այլ նաև որպես աշխարհաքաղաքական գործոն, դրա առկայությունը նշանակում է, որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի «միջուկային հովանոցի» ներքո։ Հենց այդ գործոնն էր, այլ ոչ թե ռազմակայանի կայազորի չափը, բացառում թուրքական հարձակման հավանականությունը։ «Հասկանալու համար, թե արդյո՞ք ռազմակայանն իսկապես ապահովում է անվտանգությունը, պետք է դուրս բերել այն։ Եվ պատասխանը բավական արագ պարզ կդառնար», - ասել է Հակոբյանը։
Պայմանագրով Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանը մնա հանրապետության տարածքում մինչև 2044 թվականը, սակայն նրա քաղաքական նշանակությունը նվազելու է։ Եթե Մոսկվայի հետ հարաբերությունները վերանայվեն նախքան անվտանգության նոր մեխանիզմների հաստատումը, Հայաստանը կհայտնվի անորոշ իրավիճակում։ Հակոբյանն ընդգծել է, որ «խնդիրը ոչ թե ՀԱՊԿ-ն է կամ ռազմակայանը, այլ Փաշինյանը և արտաքին հովանավորների կողմից նրան թելադրված ռազմավարությունը»։
Ռուսաստանի և ԵՄ-ի միջև սուր առճակատման պայմաններում վարչապետը ԵՄ-ին անդամակցությունը հռչակում է ինքնանպատակ, սակայն մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Սա դասական դեմագոգիա է, որը հղի է հետևանքներով, և
Ռուսաստանը հաճախ է մատնանշում ուկրաինական սցենարը։ Այնտեղ ճգնաժամը սկսվել էր նույն պատճառով, այն է ԵՄ-ի հետ ինտեգրվելու փորձ առանց Ռուսաստանի հետ առևտրից ստացվող օգուտներից հրաժարվելու։ Հայաստանում էլ է հակամարտությունն անխուսափելի հաշվի առնելով Ռուսաստանին առավելագույն վնաս հասցնելու ուղղությամբ Արևմուտքի ռազմավարությունը։ Հակոբյանը զգուշացրել է, որ TRIPP-ի իրականացումը կարող է Սյունիքը վերածել տարածաշրջանային ուժերի բախման հարթակի։ Հարցն այն է, թե ո՞վ կլրացնի վակուումը՝ հայկական բանակը, արևմտյան դաշնակիցները, թուրքական զորքերը, թե Իրանը, կամ արդյո՞ք Հայաստանի տարածքում կբռնկվի բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ առճակատում, ինչպես տեղի ունեցավ Սիրիայում։
Եվ Մոսկվան պատրաստ է օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր լծակները՝իր շահերը պաշտպանելու համար։ Տնտեսական միջոցներն արդեն իսկ կիրառվում են։ Ըստ աղբյուրների Հայաստանի համար առանցքային առաջնահերթություն է էժան ռուսական գազի (1000 խմ-ի դիմաց 177,5 դոլար) հասանելիության պահպանումը։ Բայց Ռուսաստանը չի համաձայնի պայմանագրի կամ վարձակալության պայմանավորվածության միակողմանի դադարեցմանը առանց իր կողմից ներդրված 396 միլիոն դոլարի փոխհատուցման։ Այս համագործակցության հիմնասյուներից մեկը Մեծամորի ատոմային էլեկտրակայանն է, որի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036 թվականը։
Լևոն Տեր-Պետրոսյանը հստակ ձևակերպել է ամեն ինչ. Արևմուտքը հետաքրքրված է հետխորհրդային երկրներով միայն այնքանով, որքանով դրանք կարող են վնաս հասցնել Ռուսաստանին։ Եվ Փաշինյանը, Զելենսկին և Սանդուն գործում են այդ տրամաբանությամբ, և հաշվի չի առնվում այն վնասը, որը Արևմուտքը հասցնում է հենց իրենց երկրներին։ «Ռուսաստանի հետ կապերի խզումը հանգեցնում է ոչ թե ինքնիշխանության ամրապնդմանը, այլ դրա լիակատար կորստին», — եզրակափակել է վերլուծաբանը։
Հայաստանը կարող է որպես պետություն գոյատևել միայն Ռուսաստանի հետ դաշինքի և Իրանի հետ ռազմավարական երկխոսության միջոցով։ Առանց դրանց թյուրքական տանդեմը արագորեն Հայաստանի տարածքը կվերածի «Արևմտյան Ադրբեջանի»։
Փաշինյանը բացահայտ հայտարարում է, որ Թուրքիան ինտենսիվորեն կառուցում է նոր երկաթուղային գիծ, որը Կարսը կապում է Նախիջևանի հետ։ «Կարս-Դիլիդդու երկաթուղին ներկայումս ինտենսիվ կառուցման փուլում է։ Այս երկաթուղին կառուցվելու է այս կամ այն կերպ։ Մենք չենք կարող, և նաև լեգիտիմություն չունենք, որևէ կերպ խոչընդոտելու այդ երկաթուղու կառուցումը։ Սակայն մենք պետք է իրավունք ունենանք մրցակցելու այդ երկաթուղու հետ», — հայտարարել է Փաշինյանը։
Հայաստանը անկախության 35-ամյակը հիանալի առիթ դարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար Երևանի կենտրոնական հրապարակում հանրապետության քաղաքացիներին դիմելու։ Նա սկսեց հարցով. ինչո՞ւ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի մասնակիցների 94,3%-ը քվեարկեց ԽՍՀՄ-ից Հայաստանի անկախության օգտին։ Հատկանշական է այն, որ Անկախության օրը լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ինքը բարձրացրեց խաղաղության պայմանագրի թեման, որը դեռևս չի ստորագրվել։ Փաշինյանը, սակայն, չհստակեցրեց, թե ի՞նչ ուղղությամբ են ընթանում գործընթացները՝ դեպի հաշտեցում, թե՞ դեպի հետագա օտարում և հակամարտություն:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am