Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ածելի
ՖՈՏՈՍափրման ածելին ամենօրյա առարկա է, որին վաղուց արդեն սովոր են բոլորը, բայց դժվար թե ինչ-որ մեկը գիտի, թե ինչ երկար պատմություն է թաքնվում նրա «ուսերի» հետևում:
Առաջին ածելիները հայտնվել են դեռ քարե դարում, նույնիսկ այն ժամանակ պարզունակ տղամարդիկ և կանայք ձեռնամուխ են եղել իրենց մարմնի մազերի ավելցուկային բուսականությունը վերացնելու գործին: Առաջին բանը, որ նրանք մտածել են, դա ծովային խեցու օգտագործումն էր, որն այն ժամանակ ծառայել է որպես պինցետ: Դժվար է պատկերացնել, թե որքան ցավ ու տառապանք է բերել այդ զբաղմունքը մի մարդու, որը ցանկացել էր ազատվել իր մորուքից: Բազմամյա «խոշտանգումները» հանգեցրել են այն փաստին, որ պարզունակ ածելու զարգացման հաջորդ քայլը սրված կայծքարի օգտագործումն էր: Ինչպես ասում են ժայռապատկերները, դրանք սրվել են ջրով, բայց շատ արագ բթանալիս են եղել, իսկ սրման գործընթացը շատ դանդաղ է եղել: Ընդ որում այդ մեթոդով սափրվելը չի եղել անվտանգ, կապված մաշկի հաճախակի վնասվածքների հետ: Դա հանգեցրել է նրան, որ մ.թ.ա. մոտ 4-3 հազար տարի առաջ ստեղծվել է մազերի էպիլացիայի համար առաջին կրեմանման նյութը: Մոտավորապես նույն ժամանակաշրջանում ՝ մ.թ.ա. մոտ 3 հազար տարի առաջ, հին արևելյան մշակույթները սովորել են աշխատել մետաղների հետ և ստեղծվել են առաջին բազմակի օգտագործման պղնձե ածելիները: Մի քանի հազար տարի անց Սկանդինավիայում ստեղծվել է ոչ միայն ածելի, այլ նաև արվեստի մի ամբողջ գործ: Սկանդինավների ածելիների բրոնզե սրված շեղբերների վրա եղել են լեգենդներից և առասպելներից պատկերներ, իսկ բռնակը պատրաստվել է կենդանու գլխի ՝ հիմնականում ձիու գլխի տեսքով: Ածելու հետագա զարգացումը կապված է հռոմեացիների հետ, որոնք շատ լուրջ են վերաբերվել հիգիենայի և մաքրության խնդիրներին: Մեծահարուստներն ունեցել են մասնավոր սափրիչներ, մինչդեռ հասարակ քաղաքացիները ստիպված են եղել ամեն օր այցելել հանրային սափրիչներին:
Ածելու հետագա զարգացումը փոքր-ինչ դանդաղել է, ուղղակի բարելավվել են շեղբերի պատրաստման տեխնոլոգիաները և դրանց սրելու մեթոդները: Դա եղել է մինչև այն պահը, երբ ֆրանսիացի վարսավիր Ժան-Ժակ Պերրետը սափրվելու մասին իր տրակտատում չի արտահայտել «անվտանգ ածելու» գաղափարը։ Եվ 1770 թվականից սկսվել է դրա դարաշրջանը:
1790-ականները նշանավորվել են աշխարհում առաջին ոչ տրավմատիկ ածելու ստեղծմամբ: Սայրը ամրացվել է փայտե հիմքի վրա, որպեսզի սահմանափակի նրա ճնշումը և չվնասի մաշկը: Պերրետի ածելին մեծ աղմուկ է բարձրացրել սափրիչների աշխարհում: Բավականին երկար ժամանակ, մինչև 1847 թվականը, դրանց տեսքի էական փոփոխություններ չեն եղել, փոխվել է միայն սափրվելու նորաձևությունը, մինչև անգլիացի գիտնական Ուիլյամ Հենսոնը հորինել է ածելի, որի մեջ սայրը գտնվում էր բռնակին ուղղահայաց, ինչպես մեր ժամանակակից մոդելներում: Սա անվտանգության հաջորդ քայլն էր, և ածելին ավելի գեղագիտական և հարմարավետ տեսք է ստացել:
Այնուամենայնիվ, ճիշտ է այն, որ Քինգ Քեմփ Ժիլլեթն է համարվում ժամանակակից անվտանգության սափրիչների հայրը։ Ամենահետաքրքիրն այն է, որ նա գյուտարար կամ ինժեներ չէր, նրա մասնագիտությամբ վաճառող էր: Նա միտք է հղացել ստեղծել այնպիսի ածելի, որի սայրը կարելի է փոխել յուրաքանչյուր օգտագործումից հետո։ 1901 թվականին նա, ինժեներ Ուիլյամ Նիքերսոնի հետ միասին, արտոնագիր է ստացել փոխվող շեղբերով ածելու համար: Ժիլլեթի ածելիները մեծ ժողովրդականություն են ձեռք բերել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները սկսել է դրանք մեծ քանակությամբ պատվիրել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում:
1921 թվականին ամերիկացի գնդապետ Ջեյքոբ Շիկը իր առջև նպատակ է դրել ստեղծել ածելի պահեստային շեղբերի քարտրիջով: Եվ նա դա արել է, հիմա շեղբերը հեշտությամբ կարելի է փոխել առանց անգամ դրանց կպչելու։ Բացի դա1926 թվականին գնդապետ Շիկը հորինել է աշխարհում առաջին էլեկտրական սափրիչը վիբրացվող շեղբերով, որն ուներ ներկառուցված փոքր շարժիչ: Իսկ 1939 թվականին ինժեներ Ալեքսանդր Հորովիցը հայտնագործել է աշխարհում առաջին PhiliShave երկգլխանի էլեկտրական սափրիչը:
Կ. Խաչիկյան