ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ածելի

ՖՈՏՈ

Սափրման ածելին ամենօրյա առարկա է, որին վաղուց արդեն սովոր են բոլորը, բայց դժվար թե ինչ-որ մեկը գիտի, թե ինչ երկար պատմություն է թաքնվում նրա «ուսերի» հետևում:

Առաջին ածելիները հայտնվել են դեռ քարե դարում, նույնիսկ այն ժամանակ պարզունակ տղամարդիկ և կանայք ձեռնամուխ են եղել իրենց մարմնի մազերի ավելցուկային բուսականությունը վերացնելու գործին: Առաջին բանը, որ նրանք մտածել են, դա ծովային խեցու օգտագործումն էր, որն այն ժամանակ ծառայել է որպես պինցետ: Դժվար է պատկերացնել, թե որքան ցավ ու տառապանք է բերել այդ զբաղմունքը մի մարդու, որը ցանկացել էր ազատվել իր մորուքից: Բազմամյա «խոշտանգումները» հանգեցրել են այն փաստին, որ պարզունակ ածելու զարգացման հաջորդ քայլը սրված կայծքարի օգտագործումն էր: Ինչպես ասում են ժայռապատկերները, դրանք սրվել են ջրով, բայց  շատ արագ բթանալիս են եղել, իսկ սրման գործընթացը շատ դանդաղ է եղել: Ընդ որում այդ մեթոդով սափրվելը չի եղել անվտանգ, կապված մաշկի հաճախակի վնասվածքների հետ: Դա հանգեցրել է նրան, որ  մ.թ.ա. մոտ 4-3 հազար տարի առաջ ստեղծվել է մազերի էպիլացիայի համար առաջին կրեմանման նյութը: Մոտավորապես նույն ժամանակաշրջանում ՝ մ.թ.ա. մոտ 3 հազար տարի առաջ, հին արևելյան մշակույթները սովորել են աշխատել մետաղների հետ և ստեղծվել են առաջին բազմակի օգտագործման պղնձե ածելիները: Մի քանի հազար տարի անց Սկանդինավիայում ստեղծվել է ոչ միայն ածելի, այլ նաև արվեստի մի ամբողջ գործ: Սկանդինավների ածելիների բրոնզե սրված շեղբերների վրա եղել են լեգենդներից և առասպելներից պատկերներ, իսկ բռնակը պատրաստվել է կենդանու գլխի ՝ հիմնականում ձիու գլխի տեսքով: Ածելու հետագա զարգացումը կապված է հռոմեացիների հետ, որոնք շատ լուրջ են վերաբերվել հիգիենայի և մաքրության խնդիրներին: Մեծահարուստներն ունեցել են մասնավոր սափրիչներ, մինչդեռ հասարակ քաղաքացիները ստիպված են եղել ամեն օր այցելել հանրային սափրիչներին:

Ածելու հետագա զարգացումը փոքր-ինչ դանդաղել է, ուղղակի բարելավվել են շեղբերի պատրաստման տեխնոլոգիաները և դրանց սրելու մեթոդները: Դա եղել է մինչև այն պահը, երբ ֆրանսիացի վարսավիր Ժան-Ժակ Պերրետը սափրվելու մասին իր տրակտատում չի արտահայտել «անվտանգ ածելու» գաղափարը։ Եվ 1770 թվականից սկսվել է դրա դարաշրջանը:

1790-ականները նշանավորվել են աշխարհում առաջին ոչ տրավմատիկ ածելու ստեղծմամբ: Սայրը ամրացվել է փայտե հիմքի վրա, որպեսզի սահմանափակի նրա ճնշումը և չվնասի մաշկը: Պերրետի ածելին մեծ աղմուկ է բարձրացրել սափրիչների աշխարհում: Բավականին երկար ժամանակ, մինչև 1847 թվականը, դրանց տեսքի էական փոփոխություններ չեն եղել, փոխվել է միայն սափրվելու նորաձևությունը, մինչև անգլիացի գիտնական Ուիլյամ Հենսոնը հորինել է ածելի, որի մեջ սայրը գտնվում էր բռնակին ուղղահայաց, ինչպես մեր ժամանակակից մոդելներում: Սա անվտանգության հաջորդ քայլն էր, և ածելին ավելի գեղագիտական ​​և հարմարավետ տեսք է ստացել:

Այնուամենայնիվ, ճիշտ է այն, որ Քինգ Քեմփ Ժիլլեթն է համարվում ժամանակակից անվտանգության սափրիչների հայրը։ Ամենահետաքրքիրն այն է, որ նա գյուտարար կամ ինժեներ չէր, նրա մասնագիտությամբ վաճառող էր: Նա միտք է հղացել ստեղծել այնպիսի ածելի, որի սայրը կարելի է փոխել յուրաքանչյուր օգտագործումից հետո։ 1901 թվականին նա, ինժեներ Ուիլյամ Նիքերսոնի հետ միասին, արտոնագիր է ստացել փոխվող շեղբերով ածելու համար: Ժիլլեթի ածելիները մեծ ժողովրդականություն են ձեռք բերել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները սկսել է դրանք մեծ քանակությամբ պատվիրել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում:

1921 թվականին ամերիկացի գնդապետ Ջեյքոբ Շիկը իր առջև նպատակ է դրել ստեղծել ածելի պահեստային շեղբերի քարտրիջով: Եվ նա դա արել է, հիմա շեղբերը հեշտությամբ կարելի է փոխել առանց անգամ դրանց կպչելու։ Բացի դա1926 թվականին գնդապետ Շիկը հորինել է աշխարհում առաջին էլեկտրական սափրիչը վիբրացվող շեղբերով, որն ուներ ներկառուցված փոքր շարժիչ: Իսկ 1939 թվականին ինժեներ Ալեքսանդր Հորովիցը հայտնագործել է աշխարհում առաջին PhiliShave երկգլխանի էլեկտրական սափրիչը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular