Ես ընտանիք եմ սիրում, չեմ ուզում երեխա ունենալ, ուղղակի ունենալու համար. Անի Լուպե
ՖՈՏՈLIFE.PANORAMA.AM-ը գրում է.
«Ազիզյանների» սիթքոմի Ռուզանը՝ դերասանուհի, երգչուհի Անի Լուպեն, երեկ նշում էր ծննդյան 33-ամյակը:
Անի Լուպեն իր ընկերների շրջապատում տոն-աղջիկ է համարվում: Նա հայտնի է իր լայն ժպիտով, միշտ բարձր տրամադրությամբ ու խենթություններով: Life.panorama.am-ը տոնական օրվա եւ 33-ի անելիքների մասին խոսել է Անիի հետ, ով զրույցի ընթացքում որոշ գաղտնիքներ բացեց մեզ համար:
«Նախ պետք է ասեմ, որ ծննդյանս օրը սարսափելի շատ եմ սիրում ու երբեք չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր ասում են, թե այդ օրը չեն սիրում, տխրում են եւ այլն: Ինչպե՞ս կարելի է այդպես մտածել, չէ որ հենց այդ օրն է պատճառը, որ ապրում ենք տարվա մնացած օրերը ու հաճույք ենք ստանում կյանքից: Միաժամանակ, պետք է խոստովանեմ, որ, շատ սիրելով տարեդարձս, երբեք նախապես չեմ պատրաստվում, հատուկ խնջույքների պլաններ չեմ գծում, որովհետեւ գիտեմ, որ դա ինքնաբերաբար կլինի, ինչը եղավ եւ այս անգամ: Տարեդարձս դեռ կեսգիշերից սկսվեց, բայց յուրահատուկ կերպով: Ընկերներիցս մեկի հետ էի, սակայն տարօրինակ կերպով կեսգիշերին ոչ մի զանգ չստացա, թեեւ գիտեի, որ հենց 00:00 լինի, հեռախոսիս անդադար զանգեր կգան: Ինչեւէ, զանգեր չստացա, մի քիչ նեղվեցի, ընկերս էլ առաջարկեց գնալ որեւ սրճարան ու սուրճ խմել: Տեղ հասնելուն պես տեսա, որ այնտեղ ինձ սպասում են բոլոր ընկերներս, ովքեր հատուկ չէին զանգել ու պատրաստվել են այդ անակնկալին: Իհարկե, շատ հաճելի էր գիտակցելը, որ ընկերներս հոգացել են ինձ լավ զգացողություններ պարգեւելու համար»,- պատմեց Անի Լուպեն:
Դերասանուհու համար տարիների թիվը բացարձակապես նշանակություն չունի.
«Ինձ համար կապ չունի՝ ես դարձա 20, 30, թե 40: Իմ համար այդ ողջ տարիները մի ընացք է ու չեմ ֆիքսվում տարիքի վրա, դրանք այնքան երկրորդական են կյանք սիրող մարդու համար: «Սիրո խոստովանություն» ներկայացման մեջ մի լավ խոսք կա կանանց նվիրված՝ «Կինը մնում է 30 տարեկան մինչեւ վերջ» եւ ես համաձայն եմ դրա հետ: Ինչ վերաբերվում է ծրագրերին, այդ առումով եւս ոչինչ չեմ ծրագրում, կարծում եմ ամեն ինչ կլինի իր ժամանակին եւ իր ճիշտ պահին»,- նկատեց նա:
Հետաքրքրվելով, թե Անի Լուպեն արդյոք չի՞ ուզում արդեն ընտանիք կազմել եւ երեխա ունենալ, հատկապես, որ սիրելի ունի, պատասխանեց.
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ՝ այստեղ.