ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես ընտանիք եմ սիրում, չեմ ուզում երեխա ունենալ, ուղղակի ունենալու համար. Անի Լուպե

ՖՈՏՈ

LIFE.PANORAMA.AM-ը գրում է.

«Ազիզյանների» սիթքոմի Ռուզանը՝ դերասանուհի, երգչուհի Անի Լուպեն, երեկ նշում էր ծննդյան 33-ամյակը:

Անի Լուպեն իր ընկերների շրջապատում տոն-աղջիկ է համարվում: Նա հայտնի է իր լայն ժպիտով, միշտ բարձր տրամադրությամբ ու խենթություններով: Life.panorama.am-ը տոնական օրվա եւ 33-ի անելիքների մասին խոսել է Անիի հետ, ով զրույցի ընթացքում որոշ գաղտնիքներ բացեց մեզ համար:

«Նախ պետք է ասեմ, որ ծննդյանս օրը սարսափելի շատ եմ սիրում ու երբեք չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր ասում են, թե այդ օրը չեն սիրում, տխրում են եւ այլն: Ինչպե՞ս  կարելի է այդպես մտածել, չէ որ հենց այդ օրն է պատճառը, որ ապրում ենք տարվա մնացած օրերը ու հաճույք ենք ստանում կյանքից: Միաժամանակ, պետք է խոստովանեմ, որ, շատ սիրելով տարեդարձս, երբեք նախապես չեմ պատրաստվում, հատուկ խնջույքների պլաններ չեմ գծում, որովհետեւ գիտեմ, որ դա ինքնաբերաբար կլինի, ինչը եղավ եւ այս անգամ: Տարեդարձս դեռ կեսգիշերից սկսվեց, բայց յուրահատուկ կերպով: Ընկերներիցս մեկի հետ էի, սակայն տարօրինակ կերպով կեսգիշերին ոչ մի զանգ չստացա, թեեւ գիտեի, որ հենց 00:00 լինի, հեռախոսիս անդադար զանգեր կգան: Ինչեւէ, զանգեր չստացա, մի քիչ նեղվեցի, ընկերս էլ առաջարկեց գնալ որեւ սրճարան ու սուրճ խմել: Տեղ հասնելուն պես տեսա, որ այնտեղ ինձ սպասում են բոլոր ընկերներս, ովքեր հատուկ չէին զանգել ու պատրաստվել են այդ անակնկալին: Իհարկե, շատ հաճելի էր գիտակցելը, որ ընկերներս հոգացել են ինձ լավ զգացողություններ պարգեւելու համար»,- պատմեց Անի Լուպեն:

Դերասանուհու համար տարիների թիվը բացարձակապես նշանակություն չունի.

«Ինձ համար կապ չունի՝ ես դարձա 20, 30, թե 40: Իմ համար այդ ողջ տարիները մի ընացք է ու չեմ ֆիքսվում տարիքի վրա, դրանք այնքան երկրորդական են կյանք սիրող մարդու համար: «Սիրո խոստովանություն» ներկայացման մեջ մի լավ խոսք կա կանանց նվիրված՝ «Կինը մնում է 30 տարեկան մինչեւ վերջ» եւ ես համաձայն եմ դրա հետ: Ինչ վերաբերվում է ծրագրերին, այդ առումով եւս ոչինչ չեմ ծրագրում, կարծում եմ ամեն ինչ կլինի իր ժամանակին եւ իր ճիշտ պահին»,- նկատեց նա:

Հետաքրքրվելով, թե Անի Լուպեն արդյոք չի՞ ուզում արդեն ընտանիք կազմել եւ երեխա ունենալ, հատկապես, որ սիրելի ունի, պատասխանեց.

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular