Կարեն Խաչանովը կարևոր հայտարարություն է արել
ՍՊՈՐՏՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դադարեցրել է համագործակցությունը իսպանացի մարզիչ Խոսե Կլավետի հետ։ Խաչանովը և Կլավետը միասին աշխատում էին 2020 թվականից։ «Գրեթե վեց տարվա համագործակցությունից հետո մեր պրոֆեսիոնալ հարաբերությունները մոտեցան ավարտին։ Անչափ շնորհակալ եմ Պեպոյին իմ թիմի մասը լինելու և մեր նվաճումների համար։ Նա իմ ճանաչած ամենապոզիտիվ ու բարի մարդկանցից է։ Նա ոչ միայն գերազանց մարզիչ էր, այլև՝ իսկական ընկեր ու իմ մեծ ընտանիքի անդամ։ Մենք անպայման կշարունակենք աջակցել միմյանց։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար՝ ամեն օր ինձ առաջ տանելու, գործին նվիրվածության և ինձ հավատալու համար։ Ամուր գրկում եմ»,- սոցցանցերում գրել է 29-ամյա Խաչանովը։ Հիշեցնենք, որ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) դասակարգման աղյուսակում Կարեն Խաչանովը զբաղեցնում է 18-րդ տեղը։