ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեն Խաչանովը կարևոր հայտարարություն է արել

ՍՊՈՐՏ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դադարեցրել է համագործակցությունը իսպանացի մարզիչ Խոսե Կլավետի հետ։ Խաչանովը և Կլավետը միասին աշխատում էին 2020 թվականից։ «Գրեթե վեց տարվա համագործակցությունից հետո մեր պրոֆեսիոնալ հարաբերությունները մոտեցան ավարտին։ Անչափ շնորհակալ եմ Պեպոյին իմ թիմի մասը լինելու և մեր նվաճումների համար։ Նա իմ ճանաչած ամենապոզիտիվ ու բարի մարդկանցից է։ Նա ոչ միայն գերազանց մարզիչ էր, այլև՝ իսկական ընկեր ու իմ մեծ ընտանիքի անդամ։ Մենք անպայման կշարունակենք աջակցել միմյանց։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար՝ ամեն օր ինձ առաջ տանելու, գործին նվիրվածության և ինձ հավատալու համար։ Ամուր գրկում եմ»,- սոցցանցերում գրել է 29-ամյա Խաչանովը։ Հիշեցնենք, որ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) դասակարգման աղյուսակում Կարեն Խաչանովը զբաղեցնում է 18-րդ տեղը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular