Հենց այսպիսի զգեստի մասին էի երազում՝ մեծ փեշերով, որի համար պահանջվեց ուղիղ 150 մետր կտոր. Արփինե Կոշտոյան
ՖՈՏՈLife.Panorama.am-ը գրում է.
Հունիսի 10-ին դիզայներ Արփինե Կոշտոյանն ու սիրելին՝ Հայկը, Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցում պսակադրվել են: Զույգը ավանդական հայկական հարսանիքի փոխարեն նախընտրել էր օրիգինալ մոտեցում՝ նրանք փոքրիկ բացօթյա հավաքույթ էին կազմակերպել եկեղեցու հարակից բակում, որտեղ հնչել է դասական երաժշտություն:
Արփինեն ու Հայկն այս պահին Բալիում վայելում են իրենց մեղրամիսը, սակայն դիզայները ժամանակ գտավ իր կյանքի ամենակարեւոր օրվա մասին Life.panorama.am-ին պատմելու:
«Քանի որ ես ու Հայկը չենք սիրում ռեստորանային՝ այսպես ասած «տաշի-տուշիները», ուստի երկար մտածում էինք, թե ինչպես ենք կազմակերպելու մեր հարսանիքը: Հստակ գիտեինք՝ այն պետք է տարբերվեր իր կոնցեպտով: Եվ քանի որ ինքս դասական երաժշտության սիրահար եմ, հենց այդ գաղափարի շուրջ էլ կենտրոնացանք: Ես ու ամուսինս որոշեցինք բացօթյա հարսանիք կազմակերպել՝ կվարտետի երաժշտության ներքո»,- նշեց Արփինեն ու շարունակեց.
«Մեր պսկարությունը կայացավ Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցում, որին հաջորդեց փոքրիկ հավաքույթը հենց եկեղեցու հարակից այգում: Այստեղ իրականացավ նաեւ զագսի արարողությունը, այնուհետեւ կտրեցինք հարսանեկան տորթը, մի լավ լուսանկարվեցինք ու մեկնեցինք մեր մեղրամիսն անցկացնելու»:
.jpg)
Շարունակությունն՝ այստեղ.