ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հենց այսպիսի զգեստի մասին էի երազում՝ մեծ փեշերով, որի համար պահանջվեց ուղիղ 150 մետր կտոր. Արփինե Կոշտոյան

ՖՈՏՈ

Life.Panorama.am-ը գրում է.

Հունիսի 10-ին դիզայներ Արփինե Կոշտոյանն ու սիրելին՝ Հայկը, Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցում պսակադրվել են: Զույգը ավանդական հայկական հարսանիքի փոխարեն նախընտրել էր օրիգինալ մոտեցում՝ նրանք փոքրիկ բացօթյա հավաքույթ էին կազմակերպել եկեղեցու հարակից բակում, որտեղ հնչել է դասական երաժշտություն:

Արփինեն ու Հայկն այս պահին Բալիում վայելում են իրենց մեղրամիսը, սակայն դիզայները ժամանակ գտավ իր կյանքի ամենակարեւոր օրվա մասին Life.panorama.am-ին պատմելու:

«Քանի որ ես ու Հայկը չենք սիրում ռեստորանային՝ այսպես ասած «տաշի-տուշիները», ուստի երկար մտածում էինք, թե ինչպես ենք կազմակերպելու մեր հարսանիքը: Հստակ գիտեինք՝ այն պետք է տարբերվեր իր կոնցեպտով: Եվ քանի որ ինքս դասական երաժշտության սիրահար եմ, հենց այդ գաղափարի շուրջ էլ կենտրոնացանք: Ես ու ամուսինս որոշեցինք բացօթյա հարսանիք կազմակերպել՝ կվարտետի երաժշտության ներքո»,- նշեց Արփինեն ու շարունակեց.

«Մեր պսկարությունը կայացավ Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցում, որին հաջորդեց փոքրիկ հավաքույթը հենց եկեղեցու հարակից այգում: Այստեղ իրականացավ նաեւ զագսի արարողությունը, այնուհետեւ կտրեցինք հարսանեկան տորթը, մի լավ լուսանկարվեցինք ու մեկնեցինք մեր մեղրամիսն անցկացնելու»:

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular