Ամուր հարաբերությունները հիմնվում են երկու հատկանիշի վրա
ՖՈՏՈԱմուր հարաբերությունները պահանջում են երկուստեք մշտական աշխատանք։
Գիտնականները բացահայտել են, որ ամուր հարաբերությունների համար անհրաժեշտ են ընդամենը երկու հատկանիշներ, որոնք պետք է լինեն զույգերի մոտ. դրանք են բարությունը և շռայլությունը։
Հոգեբան Ջոն Գոտմանը և նրա կինը՝ Ջուլիան մի քանի տարի տևած հետազոտությունների արդյունքում պարզել են, որ բարությունը մոտեցնում է զույգերին։ Դա ամուսնության կայունության կարևորագույն գործոններից մեկն է։
Բարությունը դրսևորելու ամենաբարդ պահը վեճն է։ Այդ պահին շատ կարևոր է վերահսկել ինքներդ ձեզ։ Ագրեսիան կասրող է լուրջ վնաս հասցնել հարաբերություններին։
«Դուք կարող եք բարկության պահին հարձակվել ձեր զուգընկերոջ վրա կամ կարող եք ուղղակի հանգիստ բացատրել նրան, թե ինչն է ձեզ ցավ պատճառել։ Վերջին ձևը ավելի ճիշտ է»,- ասել է Ջուլիա Գոտմանը։