ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամուր հարաբերությունները հիմնվում են երկու հատկանիշի վրա

ՖՈՏՈ

Ամուր հարաբերությունները պահանջում են երկուստեք մշտական աշխատանք։ 

Գիտնականները բացահայտել են, որ ամուր հարաբերությունների համար անհրաժեշտ են ընդամենը երկու հատկանիշներ, որոնք պետք է լինեն զույգերի մոտ. դրանք են բարությունը և շռայլությունը։

Հոգեբան Ջոն Գոտմանը և նրա կինը՝ Ջուլիան մի քանի տարի տևած հետազոտությունների արդյունքում պարզել են, որ բարությունը մոտեցնում է զույգերին։ Դա ամուսնության կայունության կարևորագույն գործոններից մեկն է։

Բարությունը դրսևորելու ամենաբարդ պահը վեճն է։  Այդ պահին շատ կարևոր է  վերահսկել ինքներդ ձեզ։ Ագրեսիան կասրող է լուրջ վնաս հասցնել հարաբերություններին։

«Դուք կարող եք բարկության պահին հարձակվել ձեր զուգընկերոջ վրա կամ կարող եք ուղղակի հանգիստ բացատրել նրան, թե ինչն է  ձեզ ցավ պատճառել։ Վերջին ձևը ավելի ճիշտ է»,- ասել է  Ջուլիա Գոտմանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular