Իրանը չի ձգտում միջուկային զենք ստանալ. Փեզեշքիան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը երբեք չի ձգտել և երբեք չի ձգտի միջուկային զենք ստանալ։
«Ես այս ամբիոնից կրկնում եմ. Իրանը չի ձգտել և չի ձգտի ստեղծել միջուկային ռումբ», – ասել է նա՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Փեզեշքիանը նաև ընդգծել է, որ այսպես կոչված «ԵՄ3»-ը, ԱՄՆ աջակցությամբ, փորձել է ճնշում գործադրել Իրանի վրա և վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք վերացվել էին 2015 թվականի միջուկային համաձայնագրի շրջանակներում։