ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը չի ձգտում միջուկային զենք ստանալ. Փեզեշքիան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը երբեք չի ձգտել և երբեք չի ձգտի միջուկային զենք ստանալ։

«Ես այս ամբիոնից կրկնում եմ. Իրանը չի ձգտել և չի ձգտի ստեղծել միջուկային ռումբ», – ասել է նա՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Փեզեշքիանը նաև ընդգծել է, որ այսպես կոչված «ԵՄ3»-ը, ԱՄՆ աջակցությամբ, փորձել է ճնշում գործադրել Իրանի վրա և վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք վերացվել էին 2015 թվականի միջուկային համաձայնագրի շրջանակներում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular