Մաղադանոսը կօգնի ազատվել կնճիռներից, պզուկներից ու մուգ բծերից
ՖՈՏՈՄաղադանոսով և կիտրոնով պատրաստվող այս բնական կրեմը կօգնի սպիտակեցնել մաշկն ու մաքրել այն մուգ բծերից, պեպեններից, պզուկներից ու կպարգևի առողջ տեսք։
Մաղադանոսը հարուստ է վիտամիններով և հանքային նյութերով, իսկ նրա հյութը պարունակում է բնական յուղեր՝ կալիումի և մանգանի բարձր պարունակությամբ։
Այն նաև կիրառվում է ջերմության, երիկամների հիվանդության, շաքարախտի, աչքերի բորբոքումների և հոգնածության դեմ։
Կոսմետիկայի մեջ մաղադանոսը հայտնի է մաշկը սպիտակեցնող և վերականգնող հատկություններով։ Այն վերացնում է մաշկի կարմրությունը, ձգում է մաշկը, թարմացնում, օգնում է հեռացնել սև կետերն ու ակնեն։
Բնական լոսյոնի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
• 2 ճաշի գդալ կտրատած մաղադանոս
• 1 թեյի գդալ կիտրոնի հյութ
• 200մլ ջուր։
Պատրաստման եղանակը
Ջուրը լցնել տարայի մեջ և դնել կրակին, որպեսզի եռա, ապա ավելացնել կտրատած մաղադանոսը և եռացնել ևս 15 րոպե։ Վերցնել կրակից և թողնել՝ սառչի։ Ավելացնել 1 թեյի գդալ կիտրոնի հյութ, և խառնւրդը լցնել ապակե շշի մեջ ու դնել սառնարան։
Օգտագործման եղանակը
Այս բնական լոսյոնը փակում է մաշկի ծակոտիները և սպիտակեցնում այն։ Լոսյոնով պետք է ամեն օր մաքրել մաշկը։ 1ամիս օգտագործելու դեպքում կնկատեք զգալի դրական փոփոխություն։