ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մաղադանոսը կօգնի ազատվել կնճիռներից, պզուկներից ու մուգ բծերից

ՖՈՏՈ

Մաղադանոսով և կիտրոնով պատրաստվող այս բնական կրեմը կօգնի սպիտակեցնել մաշկն ու մաքրել այն մուգ բծերից, պեպեններից, պզուկներից ու կպարգևի առողջ տեսք։

Մաղադանոսը հարուստ է վիտամիններով և հանքային նյութերով, իսկ նրա հյութը պարունակում է բնական յուղեր՝ կալիումի և մանգանի բարձր պարունակությամբ։

Այն նաև կիրառվում է ջերմության, երիկամների հիվանդության, շաքարախտի, աչքերի բորբոքումների և հոգնածության դեմ։

Կոսմետիկայի մեջ մաղադանոսը հայտնի է մաշկը սպիտակեցնող և վերականգնող հատկություններով։ Այն վերացնում է մաշկի կարմրությունը, ձգում է մաշկը, թարմացնում, օգնում է հեռացնել սև կետերն ու ակնեն։

Բնական լոսյոնի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝

• 2 ճաշի գդալ կտրատած մաղադանոս

• 1 թեյի գդալ կիտրոնի հյութ

• 200մլ ջուր։

Պատրաստման եղանակը

Ջուրը լցնել տարայի մեջ և դնել կրակին, որպեսզի եռա, ապա ավելացնել կտրատած մաղադանոսը և եռացնել ևս 15 րոպե։ Վերցնել կրակից և թողնել՝ սառչի։ Ավելացնել 1 թեյի գդալ կիտրոնի հյութ, և խառնւրդը լցնել ապակե շշի մեջ ու դնել սառնարան։

Օգտագործման եղանակը

Այս բնական լոսյոնը փակում է մաշկի ծակոտիները և սպիտակեցնում այն։ Լոսյոնով պետք է ամեն օր մաքրել մաշկը։ 1ամիս օգտագործելու դեպքում կնկատեք զգալի դրական փոփոխություն։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular