Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական թատրոնը հեղինակավոր բեմերում․ «Ցուրտ օր դժոխքում» և «Պանդուխտության երգը»՝ Ավինիոնից մինչև Էդինբուրգ

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայկական թատրոնը ճանապարհ է բացում դեպի Եվրոպա։ Հրաչ Քեշիշյանի բեմադրած «Ցուրտ օր դժոխքում» ներկայացումը, ինչպես նաև Միհր թատրոնի «Պանդուխտության երգը» վավերագրական-պարային բեմադրությունը, ներկայանում են աշխարհի երկու խոշորագույն թատերական փառատոններում՝ ֆրանսիական Ավինիոնում և Էդինբուրգի Fringe Festival-ում։

2024 թվականին այս 2 ներկայացումները պատվով ներկայացրեցին Հայաստանը Ավինիոնում, որից հետո եղավ հրավեր նաև Էդինբուրգում կայանալիք Fringe Festival 2025-ին: 

Tert.am Life-ը ներկա է եղել թիմի հետ հանդիպմանն ու առանձնացրել կարևոր դրվագները: 

Երգի պետական թատրոնի տնօրեն Մանե Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանն առաջին անգամ պետական աջակցությամբ ներկայացավ Ավինիոնում, ինչը ճանապարհ բացեց նաև մյուս հայկական թատրոնների համար.  

«Մենք դռներ բացեցինք նաև մյուսների համար։ Այս տարի ևս հայ թատերախմբեր կան Ավինիոնում։ Իսկ Էդինբուրգի Fringe Festival 2025-ի մասնակցությունը մեր մեծագույն ձեռքբերումներից է»,- նշեց Մանե Գրիգորյանը:  

HK Productions ընկերության հիմնադիր-տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչ Քեշիշյանը պատմեց, որ Ավինիոնի փառատոնը գոյություն ունի 1947 թվականից, որի շրջանակներում Ֆրանսիան մի հարկի տակ է հավաքում աշխարհի բոլոր թատերախմբերին և այսքան տարի կարողանում է պահել նշաձողը:

«Փառատոնային հաջողությունների սկիզբը դրվել է Հայաստանում՝ «Հայֆեստ» թատերական փառատոնի շրջանակներում, երբ այս երկու ներկայացումները գրավեցին Ավինիոնի ներկայացուցիչների ուշադրությունը։

Ավինիոնում 10 օր շարունակ խաղացինք միջազգային հանդիսատեսի համար: Մեր սփյուռքահայերը նույնպես Մարսելից գալիս էին Ավինիոն՝ դիտելու մեր ներկայացումները, ինչպես նաև՝ տարբեր փառատոնների տնօրեններ: Ի ուրախություն և ի հպարտություն մեզ՝ ընտրվեցինք նաև Էդինբուրգի ամենահեղինակավոր Fringe Festival փառատոնի համար: Այն եվրոպական ամենամեծ ու կարևոր թատերական փառատոնն է:  

ԿԳՄՍ-ի աջակցությամբ արդեն օգոստոս ամսին մեկնում ենք Էդինբուրգ: Մեծ պատիվ է լինել առաջինը և՛ Ավինիոնում, և՛ Էդինբուրգում ու սա նաև որոշակիորեն պատասխանատվություն է, քանի որ մենք բացեցինք այն դուռը, որը գնում է դեպի Եվրոպա»,-նշեց Հրաչ Քեշիշյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշեց, որ թատերական փառատոնները կարևոր գործիք են մշակութային հաղորդակցության և միջազգային ներկայության համար։ Նա շեշտեց, որ Ավինիոնում պաշտոնական մասնակցությունն արդեն իսկ բեկումնային պահ էր հայկական թատրոնի համար։
«Թատերարվեստի զարգացումը հնարավոր չէ առանց ժամանակակից գրականության աջակցության։ Ավելի շատ պիեսներ են անհրաժեշտ՝ գրված հայ դրամատուրգների կողմից։ Անկախ թատրոնների գոյությունն էլ նոր շունչ ու մրցակցություն է մտցնում դաշտում։ Մենք պիտի խթանենք այդ մթնոլորտը»։

Միհր թատրոնի հիմնադիր, պարուսույց, բեմադրիչ Ցոլակ Մլքե-Գալստյանը ներկայացրեց «Պանդուխտության երգը» անխոս, ժամանակակից պարային ներկայացման գաղափարն ու միջազգային արձագանքները՝ շեշտելով, որ այն համամարդկային թեմաների մասին է.

«Մենք խոսում ենք պատերազմների, կորուստների, տեղահանության մասին։ Այս ներկայացումը արդիական է ոչ միայն Հայաստանում, այլ դրա սահմաններից դուրս։ Մեր քարերը խորհրդանշորեն մեզ հետ գնում են փառատոններ, որտեղ հանդիսատեսը երբեմն վերցնում է դրանք  որպես հիշողություն»:

Դերասան Ներսես Ավետիսյանն, ով «Ցուրտ օր դժոխքում» մոնոներկայացման գլխավոր հերոսն է, անկեղծորեն պատմեց, թե որքան հուզիչ և պատասխանատու է իր համար Հայաստանի անունը ներկայացնել աշխարհում.

«Ես այս ներկայացումը ստեղծելու ընթացքում չէի մտածում, որ հիմա մի բան ենք անելու, որ բոլորին դուր կգա կամ բոլորը կհուզվեն։ Բայց ստացվեց այնպես, որ երբ պարոն Քեշիշյանի հետ սկսեցինք աշխատել պիեսի վրա, կյանքում շատ ծանր շրջան էր։ Միգուցե դա էլ նպաստեց, որ այս ներկայացումը դառնա շատ ավելի խորքային՝ էմոցիաների, ոչ թե պարզապես պիես կարդալու ու փոխանցելու այն, ինչ գրված է։

Ես շատ ուրախ եմ ու շատ շնորհակալ այն մարդկանց, ովքեր արդեն գրեթե երեք տարի շարունակ գալիս են իմ «տուն»՝ Երգի պետական թատրոն, որտեղ ես մեծացել եմ ութ տարեկանից և դիտում են այս ներկայացումը։ Շատ ուրախ եմ, որ այս աշխատանքով կարողացանք հասնել շատ կարևոր փառատոների։

Ես մեծ հույս ունեի, որ Ավինիոնը կդառնա այն պատուհանը, որի միջոցով մենք կստանանք Էդինբուրգի հրավերը։ Եվ դա հենց այդպես էլ եղավ։

Սա ինձ համար շատ կարևոր է, միևնույն ժամանակ՝ մեծ պատասխանատվություն։ Ես անչափ շնորհակալ եմ բոլոր «մեղավորներին», տիեզերքին, որ այս ամենը տեղի է ունենում իմ կյանքում։ Կփորձեմ անել առավելագույնը»,- անկեղծացավ Ներսես Ավետիսյանը:

Մանե Գրիգորյանը հավելեց, որ 2024-ին Ավինիոնում նաև կազմակերպվել են Հայաստանի մշակույթի օրեր։

«Դա շատ ինքնաբուխ ստացվեց՝ մեկ շաբաթվա ընթացքում անցկացրինք կինոդիտումներ, հանդիպումներ, կլոր սեղան-քննարկումներ, հարց ու պատասխաններ տեղի լրագրողների և թատերական քննադատների հետ։ Խոսեցինք Հայաստանի ժամանակակից մշակութային կյանքի մասին և կրկին պատվով ներկայացրինք Հայաստանը։ Ավինիոնում մեզ միացան Արթուր Ղուկասյանն ու Սերժ Ավետիքյանը։ Կային թե՛ հայեր, թե՛ օտարերկրացիներ, որոնց, հուսով եմ, տպավորել էին թե՛ մեր ֆիլմերը, թե՛ ներկայացումները։ Այդ ընթացքում ցուցադրեցինք նաև «Անատոլիական պատմություն» ֆիլմի տարբերակը, որը հատուկ մոնտաժվել էր ֆրանսերեն ենթագրերով»,- պատմեց Մանե Գրիգորյանը։

«Մեզ համար շատ նշանակալից էր այն փաստը, որ Սերժ Ավետիքյանը միացավ մեզ։ Կինոդիտումն ինքնին շատ հետաքրքիր էր՝ ֆրանսիացիները դիտումից հետո սկսեցին շատ ակտիվ հարցեր տալ։ Պարզվեց, որ իրենք իսկապես շատ են սիրում խոսել ու քննարկել։ Հարցերի տարափն ուղղակի ստիպեց մեզ նայել մեր աշխատանքին մի այլ տեսանկյունից։ Դու սկսում ես մեկնաբանել սեփական գործդ՝ նորովի։ Դա նոր ու շատ հետաքրքիր փորձառություն էր։ Մանավանդ, որ թատերական փառատոնի մեջ կինոյի ներմուծումը նույնպես բավական հետաքրքիր լուծում էր»,- հավելեց Հրաչյա Քեշիշյանը։

«Ավինիոնի մասին շարունակելով՝ նշեմ, որ Արթուր Գրիգորյանի «Կոմիտաս» ներկայացումը ևս հրավեր է ստացել մասնակցելու փառատոնին։ Դրա բեմադրությունը կրկին իրականացրել է Հրաչ Քեշիշյանը։ Մենք մեծ հույս ունենք, որ հաջորդ տարի արդեն ավելի մեծ թիմով երաժշտական ներկայացում կտանենք Ավինիոն և կպատմենք Կոմիտասի մասին»,- ամփոփեց Մանե Գրիգորյանը։

Ավելի վաղ, Tert.am Life-ը անդրադարձել էր, որ տարիներ անց կրկին Երգի պետական թատրոնի բեմ է վերադարձել Արթուր Գրիգորյանի «Կոմիտաս» երաժշտական ներկայացումը: Այն վերաբեմադրվել է ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի, երգիչ Ռուսլան Էլյազյանի և Մանե Գրիգորյանի շնորհիվ։

В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страныГосдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по ИрануКакие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеИран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииТатоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением«Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдМинистр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаБыло дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»
Самое популярное