Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական թատրոնը հեղինակավոր բեմերում․ «Ցուրտ օր դժոխքում» և «Պանդուխտության երգը»՝ Ավինիոնից մինչև Էդինբուրգ

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայկական թատրոնը ճանապարհ է բացում դեպի Եվրոպա։ Հրաչ Քեշիշյանի բեմադրած «Ցուրտ օր դժոխքում» ներկայացումը, ինչպես նաև Միհր թատրոնի «Պանդուխտության երգը» վավերագրական-պարային բեմադրությունը, ներկայանում են աշխարհի երկու խոշորագույն թատերական փառատոններում՝ ֆրանսիական Ավինիոնում և Էդինբուրգի Fringe Festival-ում։

2024 թվականին այս 2 ներկայացումները պատվով ներկայացրեցին Հայաստանը Ավինիոնում, որից հետո եղավ հրավեր նաև Էդինբուրգում կայանալիք Fringe Festival 2025-ին: 

Tert.am Life-ը ներկա է եղել թիմի հետ հանդիպմանն ու առանձնացրել կարևոր դրվագները: 

Երգի պետական թատրոնի տնօրեն Մանե Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանն առաջին անգամ պետական աջակցությամբ ներկայացավ Ավինիոնում, ինչը ճանապարհ բացեց նաև մյուս հայկական թատրոնների համար.  

«Մենք դռներ բացեցինք նաև մյուսների համար։ Այս տարի ևս հայ թատերախմբեր կան Ավինիոնում։ Իսկ Էդինբուրգի Fringe Festival 2025-ի մասնակցությունը մեր մեծագույն ձեռքբերումներից է»,- նշեց Մանե Գրիգորյանը:  

HK Productions ընկերության հիմնադիր-տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչ Քեշիշյանը պատմեց, որ Ավինիոնի փառատոնը գոյություն ունի 1947 թվականից, որի շրջանակներում Ֆրանսիան մի հարկի տակ է հավաքում աշխարհի բոլոր թատերախմբերին և այսքան տարի կարողանում է պահել նշաձողը:

«Փառատոնային հաջողությունների սկիզբը դրվել է Հայաստանում՝ «Հայֆեստ» թատերական փառատոնի շրջանակներում, երբ այս երկու ներկայացումները գրավեցին Ավինիոնի ներկայացուցիչների ուշադրությունը։

Ավինիոնում 10 օր շարունակ խաղացինք միջազգային հանդիսատեսի համար: Մեր սփյուռքահայերը նույնպես Մարսելից գալիս էին Ավինիոն՝ դիտելու մեր ներկայացումները, ինչպես նաև՝ տարբեր փառատոնների տնօրեններ: Ի ուրախություն և ի հպարտություն մեզ՝ ընտրվեցինք նաև Էդինբուրգի ամենահեղինակավոր Fringe Festival փառատոնի համար: Այն եվրոպական ամենամեծ ու կարևոր թատերական փառատոնն է:  

ԿԳՄՍ-ի աջակցությամբ արդեն օգոստոս ամսին մեկնում ենք Էդինբուրգ: Մեծ պատիվ է լինել առաջինը և՛ Ավինիոնում, և՛ Էդինբուրգում ու սա նաև որոշակիորեն պատասխանատվություն է, քանի որ մենք բացեցինք այն դուռը, որը գնում է դեպի Եվրոպա»,-նշեց Հրաչ Քեշիշյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշեց, որ թատերական փառատոնները կարևոր գործիք են մշակութային հաղորդակցության և միջազգային ներկայության համար։ Նա շեշտեց, որ Ավինիոնում պաշտոնական մասնակցությունն արդեն իսկ բեկումնային պահ էր հայկական թատրոնի համար։
«Թատերարվեստի զարգացումը հնարավոր չէ առանց ժամանակակից գրականության աջակցության։ Ավելի շատ պիեսներ են անհրաժեշտ՝ գրված հայ դրամատուրգների կողմից։ Անկախ թատրոնների գոյությունն էլ նոր շունչ ու մրցակցություն է մտցնում դաշտում։ Մենք պիտի խթանենք այդ մթնոլորտը»։

Միհր թատրոնի հիմնադիր, պարուսույց, բեմադրիչ Ցոլակ Մլքե-Գալստյանը ներկայացրեց «Պանդուխտության երգը» անխոս, ժամանակակից պարային ներկայացման գաղափարն ու միջազգային արձագանքները՝ շեշտելով, որ այն համամարդկային թեմաների մասին է.

«Մենք խոսում ենք պատերազմների, կորուստների, տեղահանության մասին։ Այս ներկայացումը արդիական է ոչ միայն Հայաստանում, այլ դրա սահմաններից դուրս։ Մեր քարերը խորհրդանշորեն մեզ հետ գնում են փառատոններ, որտեղ հանդիսատեսը երբեմն վերցնում է դրանք  որպես հիշողություն»:

Դերասան Ներսես Ավետիսյանն, ով «Ցուրտ օր դժոխքում» մոնոներկայացման գլխավոր հերոսն է, անկեղծորեն պատմեց, թե որքան հուզիչ և պատասխանատու է իր համար Հայաստանի անունը ներկայացնել աշխարհում.

«Ես այս ներկայացումը ստեղծելու ընթացքում չէի մտածում, որ հիմա մի բան ենք անելու, որ բոլորին դուր կգա կամ բոլորը կհուզվեն։ Բայց ստացվեց այնպես, որ երբ պարոն Քեշիշյանի հետ սկսեցինք աշխատել պիեսի վրա, կյանքում շատ ծանր շրջան էր։ Միգուցե դա էլ նպաստեց, որ այս ներկայացումը դառնա շատ ավելի խորքային՝ էմոցիաների, ոչ թե պարզապես պիես կարդալու ու փոխանցելու այն, ինչ գրված է։

Ես շատ ուրախ եմ ու շատ շնորհակալ այն մարդկանց, ովքեր արդեն գրեթե երեք տարի շարունակ գալիս են իմ «տուն»՝ Երգի պետական թատրոն, որտեղ ես մեծացել եմ ութ տարեկանից և դիտում են այս ներկայացումը։ Շատ ուրախ եմ, որ այս աշխատանքով կարողացանք հասնել շատ կարևոր փառատոների։

Ես մեծ հույս ունեի, որ Ավինիոնը կդառնա այն պատուհանը, որի միջոցով մենք կստանանք Էդինբուրգի հրավերը։ Եվ դա հենց այդպես էլ եղավ։

Սա ինձ համար շատ կարևոր է, միևնույն ժամանակ՝ մեծ պատասխանատվություն։ Ես անչափ շնորհակալ եմ բոլոր «մեղավորներին», տիեզերքին, որ այս ամենը տեղի է ունենում իմ կյանքում։ Կփորձեմ անել առավելագույնը»,- անկեղծացավ Ներսես Ավետիսյանը:

Մանե Գրիգորյանը հավելեց, որ 2024-ին Ավինիոնում նաև կազմակերպվել են Հայաստանի մշակույթի օրեր։

«Դա շատ ինքնաբուխ ստացվեց՝ մեկ շաբաթվա ընթացքում անցկացրինք կինոդիտումներ, հանդիպումներ, կլոր սեղան-քննարկումներ, հարց ու պատասխաններ տեղի լրագրողների և թատերական քննադատների հետ։ Խոսեցինք Հայաստանի ժամանակակից մշակութային կյանքի մասին և կրկին պատվով ներկայացրինք Հայաստանը։ Ավինիոնում մեզ միացան Արթուր Ղուկասյանն ու Սերժ Ավետիքյանը։ Կային թե՛ հայեր, թե՛ օտարերկրացիներ, որոնց, հուսով եմ, տպավորել էին թե՛ մեր ֆիլմերը, թե՛ ներկայացումները։ Այդ ընթացքում ցուցադրեցինք նաև «Անատոլիական պատմություն» ֆիլմի տարբերակը, որը հատուկ մոնտաժվել էր ֆրանսերեն ենթագրերով»,- պատմեց Մանե Գրիգորյանը։

«Մեզ համար շատ նշանակալից էր այն փաստը, որ Սերժ Ավետիքյանը միացավ մեզ։ Կինոդիտումն ինքնին շատ հետաքրքիր էր՝ ֆրանսիացիները դիտումից հետո սկսեցին շատ ակտիվ հարցեր տալ։ Պարզվեց, որ իրենք իսկապես շատ են սիրում խոսել ու քննարկել։ Հարցերի տարափն ուղղակի ստիպեց մեզ նայել մեր աշխատանքին մի այլ տեսանկյունից։ Դու սկսում ես մեկնաբանել սեփական գործդ՝ նորովի։ Դա նոր ու շատ հետաքրքիր փորձառություն էր։ Մանավանդ, որ թատերական փառատոնի մեջ կինոյի ներմուծումը նույնպես բավական հետաքրքիր լուծում էր»,- հավելեց Հրաչյա Քեշիշյանը։

«Ավինիոնի մասին շարունակելով՝ նշեմ, որ Արթուր Գրիգորյանի «Կոմիտաս» ներկայացումը ևս հրավեր է ստացել մասնակցելու փառատոնին։ Դրա բեմադրությունը կրկին իրականացրել է Հրաչ Քեշիշյանը։ Մենք մեծ հույս ունենք, որ հաջորդ տարի արդեն ավելի մեծ թիմով երաժշտական ներկայացում կտանենք Ավինիոն և կպատմենք Կոմիտասի մասին»,- ամփոփեց Մանե Գրիգորյանը։

Ավելի վաղ, Tert.am Life-ը անդրադարձել էր, որ տարիներ անց կրկին Երգի պետական թատրոնի բեմ է վերադարձել Արթուր Գրիգորյանի «Կոմիտաս» երաժշտական ներկայացումը: Այն վերաբեմադրվել է ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի, երգիչ Ռուսլան Էլյազյանի և Մանե Գրիգորյանի շնորհիվ։

Արևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»Արդյո՞ք Էրդողանը կգրավի Հայաստանը Եվրոպայի փոխարեն. Փաշինյանին չեն ներելու. Ռուսաստանից հեռանալը թանկ կարժենաՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը գրավել են Մարտակերտ քաղաքը. պատմության այս օրը (27 հունիս)Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ» Ամառային զորակոչից առաջ Էդվարդ Ասրյանը ստուգել է հանրապետական հավաքակայանի պատրաստվածությունը Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա. «Հրապարակ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Պայմանագրային զինծառայող է մահացել Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ» Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Հրապարակ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցներըՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էԻրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը Մեյվեզեր ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Վանաձորում հաց և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է Եվրահանձնաժողովի նախագահը կժամանի Հարավային Կովկաս՝ քննարկելու խաղաղության գործընթացը Թեհրանը պնդում է, որ Հորմուզի նեղուցով անցումը հնարավոր չէ ապահովել առանց Իրանի հետ համաձայնեցման Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը Աբովյանի սկզբնամասում բախվել են Mercedes-ն ու «ՎԱԶ 2107»-ը. վերջինս էլ բախվել է կամրջի հենապատին. կա վիրավորՆորայր Նիկոյանի առաջին հրապարակումը քույրիկի ողբերգական մшհից հետո Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր հետապնդում է հարուցվել Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով լի 18 և դիզելային վառելիքով լի 8 վագոն Քննարկվել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններին առնչվող հարցեր ԱՀԿ-ն ցածր է համարում հանտավիրուսի համաճարակի ռիսկը
Ամենադիտված