Բանջարեղենային կոկտեյլ, որը կօգնի կարգավորել լյարդի աշխատանքն ու կմաքրի ամբողջ օրգանիզմը
ՖՈՏՈՁեր ուշադրությանն ենք ներկայացնում բանջարեղենային մի կոկտեյլ, որը հիանալի միջոց է լյարդի աշխատանքը կարգավորելու համար: Այն ոչ միայն շատ համեղ է, այլև մաքրում է ամբողջ օրգանիզմը: Ընդամենը մեկ շաբաթ այս ըմպելիքն ընդունելու և առողջ սնունդ օգտգործելու դեպքում կարելի է հիանալի արդյունք ստանալ և վերականգնել լյարդի առողջությունը:
Բաղադրությունը.
· 3 հատ գազար,
· 2 հատ կանաչ խնձոր,
· 1 հատ ճակնդեղ,
· 0,5 կիտրոն (կեղևազրկած),
· մի կտոր թարմ կոճապղպեղի արմատ,
· հազարի կամ սպանախի երկու տերև:
Պատրաստման եղանակը.
Բոլոր բաղադրիչները լվանալ ու մաքրել, այնուհետև լցնել կոտորակիչի մեջ և լավ մանրացնել: Այս խառնուրդին ավելացնել 2 բաժակ ջուր և կրկին լավ խառնել, մինչև ստացվի համասեռ զանգված: Ստացված ըմպելիքը հարկավոր է պահել սառնարանում և օգտագործել սառը վիճակում:
Գազարը հարուստ է ֆլավոնոիդներով ու վիտամին A-ով և սնուցում է լյարդը: Խնձորներում պարունակվող պեկտինն օգնում է դուրս բերել տոքսիններն օրգանիզմից: Հազարի թերթիկները բարելավում են արյան շրջանառությունն ու ամրապնդում իմունային համակարգը: Կոճապղպեղն ու կիտրոնը նպաստում են աղեստամոքսային համանակարգի աշխատանքի կարգավորմանը, ազատում են փորափքանքից ու բարելավում նյութափոխանակությունը, իսկ հում ճակնդեղը հարուստ է մանրաթելերով, որոնք շատ օգտակար են աղիների համար:
Նյութի աղբյուրը՝ med.tert.am