ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանջարեղենային կոկտեյլ, որը կօգնի կարգավորել լյարդի աշխատանքն ու կմաքրի ամբողջ օրգանիզմը

ՖՈՏՈ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բանջարեղենային մի կոկտեյլ, որը հիանալի միջոց է լյարդի աշխատանքը կարգավորելու համար: Այն ոչ միայն շատ համեղ է, այլև մաքրում է ամբողջ օրգանիզմը: Ընդամենը մեկ շաբաթ այս ըմպելիքն ընդունելու և առողջ սնունդ օգտգործելու դեպքում կարելի է հիանալի արդյունք ստանալ և վերականգնել լյարդի առողջությունը:

 

Բաղադրությունը.

 

·        3 հատ գազար,

 

·        2 հատ կանաչ խնձոր,

 

·        1 հատ ճակնդեղ,

 

·        0,5 կիտրոն (կեղևազրկած),

 

·        մի կտոր թարմ կոճապղպեղի արմատ,

 

·        հազարի կամ սպանախի երկու տերև:

 

Պատրաստման եղանակը.

 

Բոլոր բաղադրիչները լվանալ ու մաքրել, այնուհետև լցնել կոտորակիչի մեջ և լավ մանրացնել: Այս խառնուրդին ավելացնել 2 բաժակ ջուր և կրկին լավ խառնել, մինչև ստացվի համասեռ զանգված: Ստացված ըմպելիքը հարկավոր է պահել սառնարանում և օգտագործել սառը վիճակում:

 

Գազարը հարուստ է ֆլավոնոիդներով ու վիտամին A-ով և սնուցում է լյարդը: Խնձորներում պարունակվող պեկտինն օգնում է դուրս բերել տոքսիններն օրգանիզմից: Հազարի թերթիկները բարելավում են արյան շրջանառությունն ու ամրապնդում իմունային համակարգը: Կոճապղպեղն ու կիտրոնը նպաստում են աղեստամոքսային համանակարգի աշխատանքի կարգավորմանը, ազատում են փորափքանքից ու բարելավում նյութափոխանակությունը, իսկ հում ճակնդեղը հարուստ է մանրաթելերով, որոնք շատ օգտակար են աղիների համար:

 

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular