Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը վե՞րջ, Ռուսաստանը չի՞ օգնի. ի՞նչ է ասել Փաշինյանը ՀԱՊԿ-ի հետ «խզման» մասին»  

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանն իրեն համարում է ՀԱՊԿ-ից դուրս և մտադիր չէ վերադառնալ կազմակերպություն, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրում է news.ru-ն։ Ինչո՞ւ է Փաշինյանը հերթական անգամ դեմ արտահայտվում ՀԱՊԿ-ին, արդյո՞ք Ռուսաստանը կօգնի Հայաստանին, ի՞նչ են ասում ստեղծված իրավիճակի մասին Պետդումայում ու Դաշնության խորհրդում:
Ըստ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Երևանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններն անցել են «անվերադարձելիութան կետը»։ Այդ հայտարարությունն արվել է հանրապետության խորհրդարանում կառավարության ժամին։ Ներկայումս, ըստ Փաշինյանի, Հայաստանն իրեն համարում է ՀԱՊԿ-ից դուրս և չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին։
 «Մենք ուղղակի վետո չենք դնում ոչ մի փաստաթղթի վրա, քանի որ, ըստ էության, մեզ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, թող անեն ինչ ուզում են։ Այս իրավիճակը գնալով դժվարացնում է Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ, եթե չասենք, որ անհնարին է դարձնում։ Կարծում եմ, որ այստեղ մենք անցել ենք անշրջելիության կետը»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը։

Միևնույն ժամանակ, news.ru-ի դիվանագիտական աղբյուրը նշել է, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի դուրս գալու վերաբերյալ փաստաթղթեր չի ստացել, և այս պահին «ոչ ոք չի հասկանում», թե ի՞նչ «անվերադարձելիության կետի» մասին է խոսում Փաշինյանը:

Բացի դա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը դեկտեմբերի 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի չմասնակցությունը չի ազդում ՀԱՊԿ արդյունավետության վրա։ Միևնույն ժամանակ, կազմակերպության անդամները «ենթադրում են, որ Հայաստանի Հանրապետությունն իրենց դաշնակիցն է, և Հայաստանի նկատմամբ իրենց բոլոր պարտավորությունները մնում են»։

Պետդումայի պատգամավոր Վիկտոր Վոդոլացկին news.ru-ի հետ զրույցում նշել է, որ Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերություններում արդեն վաղուց է անցել «անվերադարձելիության կետը», Հայաստանի կառավարության կաբինետի ղեկավարը սկզբում ընդգծված անտեսել էր ՀԱՊԿ նիստը և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը, ապա մի շարք հարձակումներ կատարել Ռուսաստանի դեմ։

 «Բայց ամենակարևոր անվերադարձելիության կետը Ֆրանսիայում էր, որտեղ Փաշինյանը երդվեց հավատարմորեն ծառայել Արևմուտքին։ Այսօր Փաշինյանը պատանդ է դարձրել ողջ հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը: Արևմուտքն այսօր փորձում է իրեն ենթարկել Վրաստանին, ինչպես դա արեց Ուկրաինայի հետ։ Նրանց թիրախը նաև Հայաստանն ու հայ ժողովուրդն է, և Փաշինյանը դարձել է արևմտյան շահերի լոբբիստ»,- հայտարարել է Վոդոլացկին։

Պատգամավորի խոսքով Հայաստանում ստեղծելով արևմտյան ազդեցության բազաներ ու կենտրոններ կստեղծվի Իրանի հետ առճակատման մարտադաշտ։ «Շատ ցավալի ու վատ է, որ դա տեղի է ունենում, բայց դրա մեղավորը հենց իրենք՝ հայաստանցիներն են, ովքեր արդեն մի քանի անգամ «այրվածք» են ստացել, բայց ոչ մի քայլ չեն ձեռնարկել, որպեսզի կանխեն այն իրավիճակը, որը կստեղծվի այնտեղ մոտ ապագայում։ Կարծում եմ, որ հիմա կավելանա այն մարդկանց հոսքը, ովքեր կսկսեն լքել Հայաստանը և փախչել Ռուսաստանում ապրող իրենց հարազատների մոտ»,- նշել է Վոդոլացկին։

Պատգամավորն ընդգծել է, որ չնայած հանրապետական իշխանությունների գործողություններին Ռուսաստանը երես չի թեքելու հայ ժողովրդից: «Մեզ համար հայը դատարկ արտահայտություն չէ: Մենք շատ ընդհանրություններ ունենք։ Հայաստանը Փաշինյանով չի ավարտվում: Փաշինյանն արևմտյան սադրանք է, ոչ ավելին, և Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը պարզապես պետք է տեղեկացված լինի, որ Ռուսաստանը եղել է բարեկամ երկիր և մնում է այդպիսին, և մենք չենք պատրաստվում դավաճանել մեր հարաբերություններին»,- ընդգծել է Վոդոլացկին։

Դաշնային խորհրդի անդամ, միջազգային կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովն էլ news.ru-ի հետ զրույցում ընդգծել է, որ բացի ՀԱՊԿ-ից, ոչ ոք չի կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը։ «Ես ուղղակի չեմ տեսնում, թե ո՞վ կարող է փոխարինել, ո՞վ կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունն արտաքին սպառնալիքի դեպքում, բացի ՀԱՊԿ-ից։ Ո՞վ կփոխարինի Ռուսաստանին կամ ՀԱՊԿ մյուս երկրներին: Ամերիկացինե՞րը: Բայց մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք «փոխարինել մեզ» Ուկրաինայում։ Գուցե՞ ֆրանսիացիները, ովքեր իրենք են փախչում Աֆրիկայից: Անկեղծ ասած, կարծում եմ, որ այս ամենն ի վերջո կանցնի։ Եվ ես հույս ունեմ, որ մեր հարաբերություններում ողջախոհությունը կգերակայի։ Ռուսաստանը եղել է, կա և կմնա Հայաստանի ժողովրդի միակ իսկական բարեկամը տեսանելի ապագայում»,- հայտարարել է սենատորը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного Кавказа
Самое популярное