Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևն ու դե ֆակտո խաղաղությունը. արդյո՞ք ադրբեջանցիները պատերազմ են ուզում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հարավային Կովկասում նոր պատերազմի վտանգը շարունակում է մնալ, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը լճացել է, խաղաղության համաձայնագրի կնքման բանակցությունների ներկա փուլում որոշակի փակուղային նշաններ են ի հայտ եկել, գրում է eadaily.com-ը։

Ըստ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի նախագծի 17 հոդվածներից 13-ը  համաձայնեցվել են, սակայն հասկանալի է, որ մնացած բաց հարցերը թույլ չեն տալիս ակնկալել գործընթացի սեղմ ժամկետներում ավարտ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս հիմքեր է տվել կասկածելու խաղաղության կնքման հնարավորությանը։ Նրա «սահմանադրական վերջնագիրը» Հայաստանին, որով պահանջում է փոփոխություններ հարևան երկրի հիմնական օրենքում, բնավ չի խթանում մերձեցման պատմական պահի ակնկալիքները։ Միևնույն ժամանակ, նա հաճախ է մատնանշում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դե ֆակտո խաղաղություն արդեն իսկ հաստատվել է։ Դժվար է միանշանակ ասել, թե արդյո՞ք դա իրականում այդպես է, և արդյո՞ք Ալիևի նոր պատերազմ չցանկանալը, որը երևում է նման հայտարարություններից, անշրջելի է Բաքվի կողմից։ Համենայնդեպս, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մոտ մեծ է գայթակղությունը հողի վրա «սեղմել» Հայաստանին բանակցությունների սեղանի շուրջ նրանից նոր զիջումներ ստանալու համար։ Ուստի ներկայիս դե ֆակտո հաստատված խաղաղության մասին խոսակցությունները դեռ բավական լուրջ հիմքեր են տալիս կասկածելու Բաքվի անկեղծությանը։

Բայց նոր պատերազմի որոշում կայացնելը, որի բռնկման համար կարող են օգտագործվել մի շարք պատճառներ, ներառյալ վերջերս Բաքվի ակտիվորեն արտահայտվող մտահոգությունները կապված Երևանի կողմից սպառազինությունների և ռազմական տեխնիկայի ավելացման հետ, պարունակում է իր ռիսկերն ու սահմանափակումները։ Փորձենք դրանք ներկայացնել այսօրվա տեսանկյունից։

Ադրբեջանը տպավորիչ ներդրումներ է ուղղել 2020 թվականի աշնանը ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանների հետպատերազմյան վերականգնմանը։ Նախորդ տարի համապատասխան ծրագրերի համար հատկացված միջոցների ծավալը կազմել է 3,8 մլրդ դոլար, կամ 55,7 %-ով ավելի, քան 2022 թվականին է եղել: Իսկ ընդհանարապես 2020–2026 թվականներին նախատեսվում է պետական ​​բյուջեից հատկացնել 13,2 մլրդ դոլար նշված երկու տնտեսական շրջանների վերականգնման ծրագրերի համար։

Երկրի իշխանությունները խոշոր շինարարական ծրագրեր են սկսել այն տարածքներում, որոնց նկատմամբ վերահսկողությունը վերականգնել են Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի արդյունքում։ Գործնականում զրոյից կառուցվում են ամբողջ բնակավայրեր, որտեղ հարկադիր միգրանտներ պետք է վերադառնան։ Ադրբեջանի կառավարությունը չի կարող իրեն թույլ տալ այդ ամենը կասկածի տակ դնել նոր զինված հակամարտության դեպքում։

Եթե ​​Ալիևը, այնուամենայնիվ, որոշի նման սցենարի, ապա հայկական տարածքի խորքում բուֆերային գոտու ստեղծման հարց կառաջանա, անհրաժեշտ կլինի առաջնագիծը հնարավորինս հեռացնել Ղարաբաղի տարածաշրջանի գյուղերից և քաղաքներից, նրանց դուրս բերելով Հայաստանի զինված ուժերի հրետակոծության գոտուց։ Բայց այս դեպքում ադրբեջանական բանակը ստիպված կլինի և չսահմանափակվել միայն առանձին բարձունքների վերահսկողությամբ, ինչն արեց 2021-2022 թվականներին տիրանալով մոտ 200 քառակուսի կիլոմետր Հայաստանի տարածքին, և  օկուպացնել հարևան երկրի բնակեցված տարածքները։

Դա մեծապես կբարդացնի կամ նույնիսկ կկործանի Ադրբեջանի հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ և Ռուսաստանին կդնի շատ նուրբ իրավիճակի մեջ, երբ նրանից կպահանջվի կոշտ արձագանք ՀԱՊԿ պայմանագրի (նաև գործող երկկողմ պայմանագրերի) համաձայն որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր:

Նոր պատերազմի դեպքում ներկայումս քննարկվող տրանսպորտային նախագծերի, որոնց նկատմամբ Ադրբեջանը իրական հետաքրքրություն ունի, անորոշ ապագայով կասեցման հարց կառաջանա: Օրինակ կվտանգվի 1200 կմ երկարությամբ 1000 մեգավատ հզորությամբ էլեկտրական մալուխի անցկացման նախագիծն Ադրբեջանից Վրաստանի տարածքով Սև ծովի հատակով մինչև Ռումինիա և հետագայում ԵՄ այլ երկրներ: Չի բացառվի Կասպից ծովի ադրբեջանական հատվածից Եվրոպա գազի արտահանման ավելացման վերաբերյալ Բրյուսելի հետ Բաքվի պայմանավորվածությունների վերանայումը: Չպետք է մոռանալ նաև ԵՄ դիտորդական առաքելության մասին, որը գործում է Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում 2023 թվականի փետրվարից։ Եթե ​​եվրոպացի դիտորդները հանկարծ հայտնվեն ադրբեջանական գնդակոծության տակ, ինչը նրանց կստիպի շտապ լքել սահմանային գոտին, Բաքվի համար դա հետևանքներ կբերի, ընդհուպ մինչև Ադրբեջանի ղեկավարության ներկայացուցիչների և, հնարավոր է, տնտեսության որոշ ոլորտների դեմ պատժամիջոցների կիրառումը Բրյուսելի կողմից։

Հայաստանի հետ պատերազմով Ալիևը կհրահրի ոչ միայն Արևմուտքի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացում, այլ նաև դժվար կացության մեջ կդնի տարածաշրջանի այլ ուժերին։ Ռուսաստանը վերջին շրջանում ակտիվորեն է զգուշացնում Արևմուտքի սադրիչ գործողությունների պատճառով Հարավային Կովկասում երկրորդ ճակատի առաջացման վտանգի մասին։ Նման նախազգուշացումների հասցեատերն ամենից հաճախ Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունն է։ Ստացվում է, որ, որոշելով գնալ նոր պատերազմի, Իլհամ Ալիևն ինքն է «բացելու» երկրորդ ճակատ Մոսկվայի համար:  Երևանի որոշ շրջանակներում կա կարծիք, որ իբր Մոսկվան է շահագրգռված իրենից երես թեքվող Հայաստանին պատժել, մի տեսակ դաս տալ։ Եվ նման նպատակների համար, ըստ արևմտամետ քաղաքական գործիչների և փորձագետների, Ռուսաստանը կարող է Ադրբեջանին տրամադրել մի տեսակ քարտ-բլանշ տեղական բնույթի ռազմական գործողություն իրականացնելու համար։ Ակնհայտ է, որ նման հերյուրանքներն ուղղակի հակառուսական քարոզչություն են։ Մոսկվային չափազանց տհաճ է Փաշինյանի արևմտամետ կողմնորոշումը, բայց դա ոչ մի կերպ չի նշանակում, որ Ռուսաստանի ղեկավարությունը լրջորեն դիտարկում է Հայաստանի դեմ «պատժիչ» սցենարներ Ադրբեջանի միջոցով։

Իրանը Ռուսաստանից ոչ պակաս չի ցանկանում հայ-ադրբեջանական զինված հակամարտություն: Իսլամական Հանրապետությունը 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության սկզբունքային ջատագովն է։ Հայտնի է, որ 2022 թվականի սեպտեմբերյան սրացման օրերին Թեհրանը գաղտնի խողովակներով Երևանին առաջարկել էր իրանական զորքերի մուտք Սյունիքի մարզ։ Թվում է, թե, եթե ադրբեջանական զորքերն այն ժամանակ կանգ չառնեին հայկական Ջերմուկ քաղաքի մոտակայքում, ապա Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, կընդուներ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության առաջարկը։ Նաև կասկած չկա, որ եթե ապագայում նման սցենար կրկնվի, և, ինչպես վերը նշեցինք, ադրբեջանական բանակը սկսի օկուպացնել սահմանամերձ գոտում գտնվող հայկական գյուղերն ու քաղաքները, Թեհրանը հաստատ արտաքին դիտորդի դերում չի մնա, և Երևանը պատճառներ կունենա հնարավորինս կարճ ժամանակում համաձայնել իրանական ռազմական օգնության առաջարկներին։

Ալիևի համար ամեն ինչ պարզ չէ նաև Թուրքիայի հետ կապված: Թվում է, թե «մեծ եղբայրը» կաջակցի նրան ամեն ինչում և բոլոր սցենարներում, ինչպես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արեց չորս տարի առաջ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Սակայն Անկարան մեկ անգամ չէ, որ հրապարակայնորեն Բաքվին հասկացրել է, որ հայ-ադրբեջանական սահմանին նոր լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնելն աննպատակահարմար է։ Էրդողանը հրապարակայնորեն ճանաչել է 2020 թվականի պատերազմի արդյունքում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ամբողջական վերականգնման և 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից հայերի արտագաղթի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետագա վերացման փաստը։  Ինքն Ալիևը ևս, բազմիցս  հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ամբողջական վերականգնման մասին։ Ինչպե՞ս դրանից հետո սկսել նոր պատերազմ, ի՞նչն օգտագործել որպես casus belli Հայաստանի ներկայիս իշխանությունների խիստ պացիֆիստական ​​դիրքորոշման ֆոնին, դա կարծես թե մեծ հարց է թե՛ Անկարայի, թե՛ Բաքվի համար։

Ալիևի համար ոչ պակաս դժվար կլինի բացատրել այդ ամենը նաև սեփական հանրությանը: Տարածված (մեծամասամբ խեղաթյուրված) կարծիք կա, որ Ադրբեջանի իշխանություններին և անձամբ հանրապետության ղեկավարին քիչ են հետաքրքրում ներքին հասարակական տրամադրությունները։ Դա հեռու է իրականությունից: 2022 թվականի սեպտեմբերի կեսերին հրադադարի արագ դադարեցման գործոններից մեկն էլ այդ օրերին ադրբեջանական բանակի բավականին լուրջ կորուստներն էին։ Սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում իրականացված արագընթաց ռազմական գործողությունների արդյունքներով նման կորուստները կազմել են մոտ 700, որոնցից մինչև 200-ը անվերականգնելի։ 2022 թվականի սեպտեմբերյան սրացման ժամանակ տասնյակ զոհերի և վիրավորների մասին լուրերն արագ էին հասել Բաքու և Ադրբեջանի այլ խոշոր քաղաքներ, և տեղի էին ունեցել ինքնաբուխ բողոքի ցույցեր։ Դրանց մասնակիցներն ամենից հաճախ իշխանություններին մեկ հարց էին տալիս. ինչո՞ւ են մեր երեխաները շարունակում մահանալ, եթե մենք արդեն հաղթել ենք պատերազմում և վերադարձրել մեր հողերը։

Ադրբեջանական հասարակությունը գնալով հեռանում է Հայաստանի հետ գործեր վարելու ռազմական ընկալումից և հակված է խաղաղություն հաստատման։ Այսպես, Բաքվի Սոցիալական հետազոտությունների կենտրոնի (CSR) կողմից այս տարվա հունիսին անցկացված հարցման համաձայն հարցման մասնակիցների մեծամասնությունը կողմ է եղել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, 13.5 %-ը բացասական պատասխան է տվել, 2.7 %-ը դժվարացել է պատասխանել։

Ալիևը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ամբողջական վերականգնումը, սակայն երկրի պաշտպանության նախարարությունը Հայաստանի հետ սահմանին հրադադարի պարբերական խախտումների վերաբերյալ իր զեկույցներում, զարմանալի համառությամբ, շարունակում է միտումնավոր ու ցուցադրաբար հայկական բնակավայրերն անվանել  ադրբեջանական ձևով: Արդյո՞ք դա քողարկված տարածքային պահանջներ չեն Հայաստանի դեմ։ Հարցերը մնում են, և դրանց հետ միասին տարածաշրջանում փաստացի հաստատված խաղաղության փխրունության ընդհանուր զգացումը: Ադրբեջանի ղեկավարը մտադիր չէ խթանել գործընթացների ընթացքը: Հարավային Կովկասից դուրս գործընթացները շատ դինամիկ ու արագ են զարգանում, և Ադրբեջանի համար ձեռնտու է պահպանել ներկայիս ստատուս քվոն սպասելով ավելի բարենպաստ արտաքին քաղաքական իրավիճակի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Кому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»
Самое популярное