Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևն ու դե ֆակտո խաղաղությունը. արդյո՞ք ադրբեջանցիները պատերազմ են ուզում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հարավային Կովկասում նոր պատերազմի վտանգը շարունակում է մնալ, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը լճացել է, խաղաղության համաձայնագրի կնքման բանակցությունների ներկա փուլում որոշակի փակուղային նշաններ են ի հայտ եկել, գրում է eadaily.com-ը։

Ըստ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի նախագծի 17 հոդվածներից 13-ը  համաձայնեցվել են, սակայն հասկանալի է, որ մնացած բաց հարցերը թույլ չեն տալիս ակնկալել գործընթացի սեղմ ժամկետներում ավարտ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս հիմքեր է տվել կասկածելու խաղաղության կնքման հնարավորությանը։ Նրա «սահմանադրական վերջնագիրը» Հայաստանին, որով պահանջում է փոփոխություններ հարևան երկրի հիմնական օրենքում, բնավ չի խթանում մերձեցման պատմական պահի ակնկալիքները։ Միևնույն ժամանակ, նա հաճախ է մատնանշում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դե ֆակտո խաղաղություն արդեն իսկ հաստատվել է։ Դժվար է միանշանակ ասել, թե արդյո՞ք դա իրականում այդպես է, և արդյո՞ք Ալիևի նոր պատերազմ չցանկանալը, որը երևում է նման հայտարարություններից, անշրջելի է Բաքվի կողմից։ Համենայնդեպս, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մոտ մեծ է գայթակղությունը հողի վրա «սեղմել» Հայաստանին բանակցությունների սեղանի շուրջ նրանից նոր զիջումներ ստանալու համար։ Ուստի ներկայիս դե ֆակտո հաստատված խաղաղության մասին խոսակցությունները դեռ բավական լուրջ հիմքեր են տալիս կասկածելու Բաքվի անկեղծությանը։

Բայց նոր պատերազմի որոշում կայացնելը, որի բռնկման համար կարող են օգտագործվել մի շարք պատճառներ, ներառյալ վերջերս Բաքվի ակտիվորեն արտահայտվող մտահոգությունները կապված Երևանի կողմից սպառազինությունների և ռազմական տեխնիկայի ավելացման հետ, պարունակում է իր ռիսկերն ու սահմանափակումները։ Փորձենք դրանք ներկայացնել այսօրվա տեսանկյունից։

Ադրբեջանը տպավորիչ ներդրումներ է ուղղել 2020 թվականի աշնանը ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանների հետպատերազմյան վերականգնմանը։ Նախորդ տարի համապատասխան ծրագրերի համար հատկացված միջոցների ծավալը կազմել է 3,8 մլրդ դոլար, կամ 55,7 %-ով ավելի, քան 2022 թվականին է եղել: Իսկ ընդհանարապես 2020–2026 թվականներին նախատեսվում է պետական ​​բյուջեից հատկացնել 13,2 մլրդ դոլար նշված երկու տնտեսական շրջանների վերականգնման ծրագրերի համար։

Երկրի իշխանությունները խոշոր շինարարական ծրագրեր են սկսել այն տարածքներում, որոնց նկատմամբ վերահսկողությունը վերականգնել են Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի արդյունքում։ Գործնականում զրոյից կառուցվում են ամբողջ բնակավայրեր, որտեղ հարկադիր միգրանտներ պետք է վերադառնան։ Ադրբեջանի կառավարությունը չի կարող իրեն թույլ տալ այդ ամենը կասկածի տակ դնել նոր զինված հակամարտության դեպքում։

Եթե ​​Ալիևը, այնուամենայնիվ, որոշի նման սցենարի, ապա հայկական տարածքի խորքում բուֆերային գոտու ստեղծման հարց կառաջանա, անհրաժեշտ կլինի առաջնագիծը հնարավորինս հեռացնել Ղարաբաղի տարածաշրջանի գյուղերից և քաղաքներից, նրանց դուրս բերելով Հայաստանի զինված ուժերի հրետակոծության գոտուց։ Բայց այս դեպքում ադրբեջանական բանակը ստիպված կլինի և չսահմանափակվել միայն առանձին բարձունքների վերահսկողությամբ, ինչն արեց 2021-2022 թվականներին տիրանալով մոտ 200 քառակուսի կիլոմետր Հայաստանի տարածքին, և  օկուպացնել հարևան երկրի բնակեցված տարածքները։

Դա մեծապես կբարդացնի կամ նույնիսկ կկործանի Ադրբեջանի հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ և Ռուսաստանին կդնի շատ նուրբ իրավիճակի մեջ, երբ նրանից կպահանջվի կոշտ արձագանք ՀԱՊԿ պայմանագրի (նաև գործող երկկողմ պայմանագրերի) համաձայն որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր:

Նոր պատերազմի դեպքում ներկայումս քննարկվող տրանսպորտային նախագծերի, որոնց նկատմամբ Ադրբեջանը իրական հետաքրքրություն ունի, անորոշ ապագայով կասեցման հարց կառաջանա: Օրինակ կվտանգվի 1200 կմ երկարությամբ 1000 մեգավատ հզորությամբ էլեկտրական մալուխի անցկացման նախագիծն Ադրբեջանից Վրաստանի տարածքով Սև ծովի հատակով մինչև Ռումինիա և հետագայում ԵՄ այլ երկրներ: Չի բացառվի Կասպից ծովի ադրբեջանական հատվածից Եվրոպա գազի արտահանման ավելացման վերաբերյալ Բրյուսելի հետ Բաքվի պայմանավորվածությունների վերանայումը: Չպետք է մոռանալ նաև ԵՄ դիտորդական առաքելության մասին, որը գործում է Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում 2023 թվականի փետրվարից։ Եթե ​​եվրոպացի դիտորդները հանկարծ հայտնվեն ադրբեջանական գնդակոծության տակ, ինչը նրանց կստիպի շտապ լքել սահմանային գոտին, Բաքվի համար դա հետևանքներ կբերի, ընդհուպ մինչև Ադրբեջանի ղեկավարության ներկայացուցիչների և, հնարավոր է, տնտեսության որոշ ոլորտների դեմ պատժամիջոցների կիրառումը Բրյուսելի կողմից։

Հայաստանի հետ պատերազմով Ալիևը կհրահրի ոչ միայն Արևմուտքի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացում, այլ նաև դժվար կացության մեջ կդնի տարածաշրջանի այլ ուժերին։ Ռուսաստանը վերջին շրջանում ակտիվորեն է զգուշացնում Արևմուտքի սադրիչ գործողությունների պատճառով Հարավային Կովկասում երկրորդ ճակատի առաջացման վտանգի մասին։ Նման նախազգուշացումների հասցեատերն ամենից հաճախ Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունն է։ Ստացվում է, որ, որոշելով գնալ նոր պատերազմի, Իլհամ Ալիևն ինքն է «բացելու» երկրորդ ճակատ Մոսկվայի համար:  Երևանի որոշ շրջանակներում կա կարծիք, որ իբր Մոսկվան է շահագրգռված իրենից երես թեքվող Հայաստանին պատժել, մի տեսակ դաս տալ։ Եվ նման նպատակների համար, ըստ արևմտամետ քաղաքական գործիչների և փորձագետների, Ռուսաստանը կարող է Ադրբեջանին տրամադրել մի տեսակ քարտ-բլանշ տեղական բնույթի ռազմական գործողություն իրականացնելու համար։ Ակնհայտ է, որ նման հերյուրանքներն ուղղակի հակառուսական քարոզչություն են։ Մոսկվային չափազանց տհաճ է Փաշինյանի արևմտամետ կողմնորոշումը, բայց դա ոչ մի կերպ չի նշանակում, որ Ռուսաստանի ղեկավարությունը լրջորեն դիտարկում է Հայաստանի դեմ «պատժիչ» սցենարներ Ադրբեջանի միջոցով։

Իրանը Ռուսաստանից ոչ պակաս չի ցանկանում հայ-ադրբեջանական զինված հակամարտություն: Իսլամական Հանրապետությունը 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության սկզբունքային ջատագովն է։ Հայտնի է, որ 2022 թվականի սեպտեմբերյան սրացման օրերին Թեհրանը գաղտնի խողովակներով Երևանին առաջարկել էր իրանական զորքերի մուտք Սյունիքի մարզ։ Թվում է, թե, եթե ադրբեջանական զորքերն այն ժամանակ կանգ չառնեին հայկական Ջերմուկ քաղաքի մոտակայքում, ապա Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, կընդուներ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության առաջարկը։ Նաև կասկած չկա, որ եթե ապագայում նման սցենար կրկնվի, և, ինչպես վերը նշեցինք, ադրբեջանական բանակը սկսի օկուպացնել սահմանամերձ գոտում գտնվող հայկական գյուղերն ու քաղաքները, Թեհրանը հաստատ արտաքին դիտորդի դերում չի մնա, և Երևանը պատճառներ կունենա հնարավորինս կարճ ժամանակում համաձայնել իրանական ռազմական օգնության առաջարկներին։

Ալիևի համար ամեն ինչ պարզ չէ նաև Թուրքիայի հետ կապված: Թվում է, թե «մեծ եղբայրը» կաջակցի նրան ամեն ինչում և բոլոր սցենարներում, ինչպես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արեց չորս տարի առաջ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Սակայն Անկարան մեկ անգամ չէ, որ հրապարակայնորեն Բաքվին հասկացրել է, որ հայ-ադրբեջանական սահմանին նոր լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնելն աննպատակահարմար է։ Էրդողանը հրապարակայնորեն ճանաչել է 2020 թվականի պատերազմի արդյունքում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ամբողջական վերականգնման և 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից հայերի արտագաղթի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետագա վերացման փաստը։  Ինքն Ալիևը ևս, բազմիցս  հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ամբողջական վերականգնման մասին։ Ինչպե՞ս դրանից հետո սկսել նոր պատերազմ, ի՞նչն օգտագործել որպես casus belli Հայաստանի ներկայիս իշխանությունների խիստ պացիֆիստական ​​դիրքորոշման ֆոնին, դա կարծես թե մեծ հարց է թե՛ Անկարայի, թե՛ Բաքվի համար։

Ալիևի համար ոչ պակաս դժվար կլինի բացատրել այդ ամենը նաև սեփական հանրությանը: Տարածված (մեծամասամբ խեղաթյուրված) կարծիք կա, որ Ադրբեջանի իշխանություններին և անձամբ հանրապետության ղեկավարին քիչ են հետաքրքրում ներքին հասարակական տրամադրությունները։ Դա հեռու է իրականությունից: 2022 թվականի սեպտեմբերի կեսերին հրադադարի արագ դադարեցման գործոններից մեկն էլ այդ օրերին ադրբեջանական բանակի բավականին լուրջ կորուստներն էին։ Սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում իրականացված արագընթաց ռազմական գործողությունների արդյունքներով նման կորուստները կազմել են մոտ 700, որոնցից մինչև 200-ը անվերականգնելի։ 2022 թվականի սեպտեմբերյան սրացման ժամանակ տասնյակ զոհերի և վիրավորների մասին լուրերն արագ էին հասել Բաքու և Ադրբեջանի այլ խոշոր քաղաքներ, և տեղի էին ունեցել ինքնաբուխ բողոքի ցույցեր։ Դրանց մասնակիցներն ամենից հաճախ իշխանություններին մեկ հարց էին տալիս. ինչո՞ւ են մեր երեխաները շարունակում մահանալ, եթե մենք արդեն հաղթել ենք պատերազմում և վերադարձրել մեր հողերը։

Ադրբեջանական հասարակությունը գնալով հեռանում է Հայաստանի հետ գործեր վարելու ռազմական ընկալումից և հակված է խաղաղություն հաստատման։ Այսպես, Բաքվի Սոցիալական հետազոտությունների կենտրոնի (CSR) կողմից այս տարվա հունիսին անցկացված հարցման համաձայն հարցման մասնակիցների մեծամասնությունը կողմ է եղել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, 13.5 %-ը բացասական պատասխան է տվել, 2.7 %-ը դժվարացել է պատասխանել։

Ալիևը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ամբողջական վերականգնումը, սակայն երկրի պաշտպանության նախարարությունը Հայաստանի հետ սահմանին հրադադարի պարբերական խախտումների վերաբերյալ իր զեկույցներում, զարմանալի համառությամբ, շարունակում է միտումնավոր ու ցուցադրաբար հայկական բնակավայրերն անվանել  ադրբեջանական ձևով: Արդյո՞ք դա քողարկված տարածքային պահանջներ չեն Հայաստանի դեմ։ Հարցերը մնում են, և դրանց հետ միասին տարածաշրջանում փաստացի հաստատված խաղաղության փխրունության ընդհանուր զգացումը: Ադրբեջանի ղեկավարը մտադիր չէ խթանել գործընթացների ընթացքը: Հարավային Կովկասից դուրս գործընթացները շատ դինամիկ ու արագ են զարգանում, և Ադրբեջանի համար ձեռնտու է պահպանել ներկայիս ստատուս քվոն սպասելով ավելի բարենպաստ արտաքին քաղաքական իրավիճակի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Յամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՇիրակի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը. կա տուժած Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին «Յուվենտուս»-ը ու «Քրիսթալ Փելաս»-ը հաղթանակներով սկսեցին ԵԼ մրցաշարը. այլ արդյունքներ Ծառուկյան-Ռուֆի մենամարտին ընդառաջ կայացել է հայացքների մենամարտը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգումԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Իրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից
Ամենադիտված