Ռուսաստանը խստացնում է միգրացիոն վերահսկողությունը (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության կառավարության կողմից դեռեւս 2018 թվականից մեկնարկած միգրացիոն քաղաքականության խստացման մասին օրինագիծը նոր փոփոխություններ ունի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը:
«Այդ ժամանակ ներկայացված փաթեթի մի մասն ուժի մեջ է մտել՝ պարտադիր բուժզննում, մատնահետքերի հանձնում օտարերկրացիների համար։ Այժմ ՌԴ կառավարությունում քննարկվող փոփոխություններից է ՌԴ-ում գտնվելու ժամանակի կրճատումը։ ՌԴ-ի հետ վիզային ռեժիմ չունեցող երկրների քաղաքացիները, տարվա ընթացքում ՌԴ-ում 365 օրվա ընթացքում կարող են գտնվել 90 օր։ Նոր գործող կարգով, կես տարվա՝ 180 օրվա ընթացքում, անձը կարող էր գտնվել 90 օր՝ բնակության հասցեով հաշվառման կանգնելով։ Խստացումներ են նախատեսվում ՌԴ-ի հետ վիզային ռեժիմում գտնվող երկրների քաղաքացիների համար էլ։ Որոշ խստացումներ հնարավոր է նաեւ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներ համար»,- նշեց նա։