ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը խստացնում է միգրացիոն վերահսկողությունը (տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից դեռեւս 2018 թվականից մեկնարկած միգրացիոն քաղաքականության խստացման մասին օրինագիծը նոր փոփոխություններ ունի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը:

«Այդ ժամանակ ներկայացված փաթեթի մի մասն ուժի մեջ է մտել՝ պարտադիր բուժզննում, մատնահետքերի հանձնում օտարերկրացիների համար։ Այժմ ՌԴ կառավարությունում քննարկվող փոփոխություններից է ՌԴ-ում գտնվելու ժամանակի կրճատումը։ ՌԴ-ի հետ վիզային ռեժիմ չունեցող երկրների քաղաքացիները, տարվա ընթացքում ՌԴ-ում 365 օրվա ընթացքում կարող են գտնվել 90 օր։ Նոր գործող կարգով, կես տարվա՝ 180 օրվա ընթացքում, անձը կարող էր գտնվել 90 օր՝ բնակության հասցեով հաշվառման կանգնելով։ Խստացումներ են նախատեսվում ՌԴ-ի հետ վիզային ռեժիմում գտնվող երկրների քաղաքացիների համար էլ։ Որոշ խստացումներ հնարավոր է նաեւ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներ համար»,- նշեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular